hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2018-2019թթ. ուս. տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով`

  • Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա (Ե.18.01) – 1,
  • Գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ (Ե.20.01)-1,
  • Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր (Ե.23.06) -1,
  • Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա (Զ.01.01) – 1,
  • Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն (Զ.01.02) -1,
  • Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (ագրարային տնտեսության տնտեսագիտություն և կառավարում) (Ը.00.02.) – 1,
  • Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (Ը.00.03.) – 1,
  • Անասնաբուժություն (ԺԶ.00.01) -1:

Դիմորդներն ասպիրանտուրայի բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում համալսարանի ռեկտորին` նշելով մասնագիտությունը,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմը և գնահատականների ներդիրը,
  • օտար լեզվի և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ)
  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված գիտական հոդվածի պատճեն կամ գիտական ռեֆերատ առնվազն տպագիր 20 էջի սահմաններում,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և 4 լուսանկար (3x4 չափսի),
  • քաղված աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
Դիմուներն ընդունվում են մինչև 2018թ. հունիսի 27-ը (ներառյալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ-ի ասպիրանտուրայի բաժին` ք.Երևան, Տերյան 74, (I մասնաշենք, թիվ 330 սենյակ), հեռ (012)52-85-16:

2018թ. առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամանակացույց

 

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել tovmasyan_lusine@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

...

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10