hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում Մինհոյի համալսարանը (Բրագա,Պորտուգալիա) հայտարարում է մրցույթ` համալսարանում ուսումը 4 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել

ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (հնարավոր է նաև՝ պորտուգալերենին), կարող են ակտիվորեն ներգրավվել ընդունող համալսարանի ուսումնական գործընթացում և ձեռք բերել համապատասխան կրեդիտներ։
Մինհոյի համալսարանի վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
Դիմում հայտի ներկայացման ուղեցույցին ծանոթացեք այստեղ, իսկ ակադեմիական առաջարկներին ծանոթանալու համար՝ այստեղ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մանրամասնորեն ծանոթանալ մասնակցության պայմաններին, լրացնել առցանց դիմում հայտը,  ինչպես նաև ստորև նշված բոլոր փաստաթղթերը PDF ձևաչափով վերբեռնել այստեղ:

 Անձնագրի լուսապատճեն,
 Ինքնակենսագրություն (CV) անգլերենով, պատրաստված Europass ձևաչափով,
 Անգլերենի կամ պորտուգալերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ, պորտուգալերենի՝ B1),
 Մոտիվացիոն նամակ՝ անգլերենով,
 Ապացույց ՀԱԱՀ-ում ուսանող լինելու վերաբերյալ՝ անգլերենով,
Անգլերենով ակադեմիական տեղեկանք (բակալավրիատի ուսանողների համար) և/կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր (մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար) ,
 ՀԱԱՀ-ի կողմից հաստատված ուսումնառության մասին պայմանագիր (բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների համար), 
 ՀԱԱՀ-ի և ընդունող համալսարանի կողմից հաստատված ուսումնառության մասին պայմանագիր, որտեղ հստակ պետք է նշված լինի, թե ինչ աշխատանքներ են կատարվելու ընդունող համալսարանում (միայն ասպիրանտների և հայցորդների համար), 
 Ընդունող համալսարանի կողմից հաստատված համաձայնության նամակ (հաստատումը ստանալու համար կապ հաստատել համապատասխան ոլորտի ակադեմիական հարցերով զբաղվող համակարգողի հետ` հետևյալ հղմամբ:
Պահանջված փաստաթղթերը վերբեռնելիս պարտադիր պետք է ներառել դիմորդի անունը և ազգանունը, այլապես հայտը չի ընդունվի։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի նոյեմբերի 15-ն է։ Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում։ ՀԱԱՀ-ն պատասխանատու է փաստաթղթերի վավերացման և գնահատման համար։ Ծրագիրը հոգում է ապահովագրության ծախսը և ճանապարհածախսը՝ 820 եվրոյի սահմանում։ Ընտրված մասնակիցը կստանա նաև ամսական 850 եվրո՝ կեցության ծախսերի համար։ Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության ծախսերը, իսկ Պորտուգալիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է այցելեն Մոսկվայում գտնվող Պորտուգալիայի դեսպանթյուն։ Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ, Զարինե Պողոսյանին)կամ գրել էլեկտրոնային փոստի Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեին:

 

Վերապատրաստման հնարավորություն սննդի անվտանգության ոլորտում դասավանդողների համար

Վերապատրաստման հնարավորություն սննդի անվտանգության ոլորտում դասավանդողների համար 

Lomonosovi_hamalsaranՍննդի անվտանգության ոլորտում «Տնտեսագիտություն» և «Քաղաքագիտություն» դասավանդողները հնարավորություն ունեն զարգացնելու իրենց դասավանդման հմտությունները Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019թ․ դեկտեմբերի 1-ը, վերապատրաստումը տեղի կունենա 2020թ․ հունվարի 27-31-ը: Մանրամասներին և մասնակցության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ: Անգլերենի իմացությունը պարտադիր է։ Ճանապարհածախսը և բնակության ծախսերը հոգալու է Համաշխարհային բանկը։ Հարցերի դեպքում դիմել abuyvolova@worldbank.org էլ․ հասցով:

...

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10