hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն 

Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կետրոնի բակալավրիատի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև հատուկ կարիքներ ունեցող ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը

PDF ձևաչափով ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի միջազգային կապերի դեպարտամենտ (127 սենյակ).
1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից),
2. Անձնագրի պատճեն,
3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով),
4. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով),
5. Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով),
6. Անգլերենի և/կամ իսպաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ, 
7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 24-ը:
Ալմերիայի համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղից։ Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը և անհրաժեշտ այլ փաստաթղթերը կարող եք ներբեռնել այստեղից:  
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը մինչև 820 եվրո, ինչպես նաև տրամադրում ամսական 850 եվրո կրթաթոշակ: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը, իսկ Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է մեկնեն Ռուսաստան՝ Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանություն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀԱԱՀ-ի միջազգային կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ, Սաթիկ Ավագյան):

 

Վերապատրաստման հնարավորություն սննդի անվտանգության ոլորտում դասավանդողների համար

Վերապատրաստման հնարավորություն սննդի անվտանգության ոլորտում դասավանդողների համար 

Lomonosovi_hamalsaranՍննդի անվտանգության ոլորտում «Տնտեսագիտություն» և «Քաղաքագիտություն» դասավանդողները հնարավորություն ունեն զարգացնելու իրենց դասավանդման հմտությունները Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019թ․ դեկտեմբերի 1-ը, վերապատրաստումը տեղի կունենա 2020թ․ հունվարի 27-31-ը: Մանրամասներին և մասնակցության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ: Անգլերենի իմացությունը պարտադիր է։ Ճանապարհածախսը և բնակության ծախսերը հոգալու է Համաշխարհային բանկը։ Հարցերի դեպքում դիմել abuyvolova@worldbank.org էլ․ հասցով:

...

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10