hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Վերոհիշյալ բոլոր աշխատանքները հիմք են ծառայում հանրապետության գյուղա-տնտեսական բնագավառում կատարված ու կատարվող աշխատաների համար` կապված հանրապետության հողերի պահպանման, արդյունավետ օգտագործ-ման ու բերրիության բարձրացման միջոցառումների կիրառման խնդիրների հետ: Հողերի մելիորացիայի բաժնի գործունեության ուղղություններն են` մշակել և պարբերաբար կատարելագործել սոդային բնույթի աղուտ-ալկալի հողերի բարելավման տեխնոլոգիաները: Խնդրի լուծումը ներառում է բարդ համալիր, միմյանց հետ սերտ փոխկապակցված միջոցառումներ` հողերի բարելավման նոր եղանակներ, նոր բարելավիչներ (մելիորանտներ, ջրա-աղային ռեժիմների, բարելավված հողերում մշակվող բույսերի ոռոգման ռեժիմների կարգավորում, հող-բույս-ջուր համակարգի էկոլոգիական հարցեր և այլն): Կատարված հետազոտությունների արդյունքների հիման վրա կազմվել են բազմաթիվ հրահանգներ սոդային աղուտ-ալկալի հողերի մելիորացիայի, բարելավված հողերում տարբեր մշակաբույսերի մշակության, դրանց ոռոգման կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ:
Հողերի էրոզիայի բաժնի հիմնական ուղղություններն են` հողերի էրոզիայի դեմ պայքարի և էրոզացված հողերի բերրիության վերականգնման տեսական և կիրառական մեթոդների մշակում, վարելահողերում էրոզիայի դեմ պայքարի ագրոտեխնիկական միջացառումների մշակում, էրոզացված արոտավայրերում և լքված վարելահողերում մարգագետնա-մելիորատիվ միջոցառումների մշակում, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողատեսքերում էրոզիայի դեմ պայքարի անտառմելիորատիվ միջոցառումների մշակում:
Կատարված հետազոտությունների հիման վրա բացահայտվել են էրոզիայի գործընթացների տարածման և զարգացման օրինաչափությունները, մշակվել և մշակվում են էրոզիայի դեմ պայքարի համալիր գոտիական համակարգեր, գյուղատնտեսության արտադրությանն առաջարկվել են հողապաշտպան միջոցառումների համակարգեր՝ կապված վարի ձևերի, խորության, ցելերի զբաղվածության, ցանքերի նորմաների և այլ միջոցառումների հետ:
Ագրոքիմիայի բաժնի կողմից տարվող հետազոտությունների արդյունքների հիման վրա տրվել են հանրապետության հիմնական հողատեսքերի ագրոքիմիական բնութագրերը, մշակվել է դրանց խոշորամասշտաբ քարտեզագրման մեթոդիկան, բացահայտվել է սննդատարրերի ընդհանուր և շարժուն ձևերի պարունակությունը և բերրիության ցուցանիշների օրինաչափություները, տրվել են շարժուն մակրոտարրերով ապահովվածության սահմանային թվերը՝ իրենց համապատասխան բացատրագրերով:



 

Արտերկրում ունեցած դասավանդման փորձի ներկայացում

«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն

Հանդիպում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչների հետ

Հանդիպում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչների հետ

Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 425 լսարանում Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի հրավերով ՀԱԱՀ-ը կհյուրընկալի «Սպայկա» ընկերության ներկայացուցիչներին։ Հյուրերը կներկայացնեն ընկերության գործունեությունը, աշխատանքի և կարիերայի զարգացման հնարավորությունները «Սպայկա» ընկերությունում: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Մուտքն ազատ է:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10