hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Այժմ գիտական կենտրոնում իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ու պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մեկական ծրագրեր` բազային ֆինանսավորմամբ - «Խաղողագործության, պտղաբուծության և գինեգործության բնագավառներում նոր առաջավոր տեխնոլոգիաների մշակում ու ներդրում» ծրագրի հիմնական նպատակներն են` խաղողի բարձրարժեք սորտերի ստեղծում, խաղողի և պտղատու առաջատար տեսակների արժեքավոր սորտերի ու վայրի ձևերի հայտնաբերում, ուսումնասիրում, հավաքագրում, գենոֆոնդի պահպանություն: Միջավայրի բիո և աբիոտիկ գործոնների նկատմամբ խաղողի ու պտղատու տեսակների հարմարվողականության հատկությունների ուսումնասիրում: Հիմնական պտղատեսակների համար ձևավորման նոր արդիական համակարգերի փորձարկում, լավագույնների ընտրություն, դրանց պիտանելիության և ներդրման անհրաժեշտության հիմնավորում: Տարբեր տիպայնությամբ գինիների պատրաստման նոր տեխնոլոգիաների մշակում և գոյություն ունեցողների կատարելա-գործում: Հանրապետության անտառային զանգվածում աճող կաղնու բնափայտի տեսականու ուսումնասիրություններ և լավագույն տարատեսակների ընտրություն: Պահորակված սպիրտների հիման վրա որակյալ ըմպելիքների (կոնյակ, բրենդի, վիսկի) ստացում: Պայմանագրային ֆինանսավորման` «Հայաստանում աճող խաղողի սպիտակ սորտերի հետազոտումը, որպես հումք եվրոպական տիպի սպիտակ գինիների արտադրության համար» ծրագրի հիմնական նպատակներն են`

  • ուսումնասիրել հանրապետության խաղողագործական շրջանների խաղողի սպիտակ սորտերի ամպելոգրաֆիկ հատկությունները և փորձնական միկրոգինեգործություն իրականացնելու համար ընտրել խաղողի սորտերի ցանկը;
  • Խաղողի վերամշակման ժամանակ իրականացնել ստացված քաղցուի պարզեցում տարբեր եղանակներով;
  • Կատարել փորձնական գինիների տեխնոքիմիական և համազգայարանային հետազոտություններ;
  • Արդյունքների ուսումնասիրման և քննարկման հիման վրա, առաջարկել տարբեր տեխնոլոգիական սխեմաներ եվրոպական տիպի սպիտակ գինիների արտադրության համար:

Նախկինում (մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը) գիտական կենտրոնը համագործակցության ծրագրերով աշխատում էր Հունգարիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և այլ երկրների գիտահետազոտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: 2003-2007թթ. համագործակցություն է իրականացվել IPGR-ի (Բույսերի գենետիկական ռեսուրսների ինստիտուտ) հետ: 2011թ-ից Հայաստանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի և էկոլոգիայի լաբորատորիայի հետ համատեղ համագործակցության ծրագիր է իրականացվում (FA-1003 “East-West Collaboration For Grapevine Diversity Exploration And Mobilization Of Adoptive Traits For Breeding”) Cost-ի` (գիտության և տեխնիկայի եվրոպական համագործակցություն) հետ: Ծրագրի հիմնական նպատակներն են` խաղողի տեղական սորտերի և վայրի ձևերի հավաքագրումը, կենտրոնացումը, ուսումնասիրությունը (ամպելոգրաֆիական, գենետիկական, բջջաբանական և այլն) և բազմացումը: Երիտասարդ գիտնականների վերապատրաստումը եվրոպական առաջատար գիտական և կրթական հաստատություն-ներում:

Հետադարձ կապ
Արմավիրի մարզ, Մերձավան,
Հեռ. 093 18 42 94,
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար



 

Արտադրական պրակտիկա Գերմանիայում

Հայկական Տնտեսագիտական միության 2019 գիտաժողով

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10