hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

2002-03թթ. ձմեռային աննախադեպ և 2004թ. գարնանային ցրտահարություններից հետո գիտական կենտրոնի մասնագետների կողմից տեղեկատվական թերթիկներ են պատրաստվել ուղղված ցրտահարված խաղողի ու պտղատու այգիների վերականգնմանը: Տեղեկատվական թերթիկներ և հոդվածներ են հրատարակվել նաև խաղողի ու հիմնական պտղատեսակների ձևավորման համակարգերի, կարկտահարված այգիների վերականգնման միջոցառումների և այլնի ուղղությամբ: 2007թ. հրատարակվել է "Технология получения этилового спирта из плодового сырья и растения амарант" (259 էջ՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով) և "Виноградарство и виноделие в Армении" (704 էջ) մենագրությունները: Մշակվել են «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի և հարակից մոտ 80 ենթաօրենսդրական ակտերի նախագծեր: Օրենքի նախագիծն ՀՀ կառավարությունում քննարկվելուց հետո հաստատվել է Ազգային ժողովի կողմից: 2006թ. ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ–ի կողմից Չարենցի /հայտ՝ 06/0068/ և Մուսկատ-ՏՍԽԱ /հայտ՝ 10/0069/ և Կարմիր Իծապտուկ /հայտ՝ 07/0131/ սելեկցիոն սորտերին տրվել են իրավունք՝ «լայն օգտագործման թույլատվություն»: 1999թ. գիտական կենտրոնի Նալբանդյանի փորձարարական մասնաճյուղում 15 սորտերով հիմվել է 2,5 հա խաղողի այգի, 10 սորտերով՝ դեղձենու 1,5 հա և ծիրանենու 5 սորտերով՝ 0,3 հա մայրուտային այգիներ: 2000թ. Նալբանդյանի փորձարարական մասնաճյուղում խաղողի 20 սորտերով հիմնվել է 0,7 հա գենոֆոնդային այգի: Տավուշի մարզի Բագրատաշեն ավանում հիմնվել է դեղձենու 15 սորտերով 2 հա և ծիրանենու 0,5 հա մայրուտային այգիներ: Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում պտղատու 10 տեսակների 40 սորտերով հիմնվել է 1,5հա կոլեկցիոն այգի: ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգում խաղողի 18 սորտերով հիմնվել է 1հա կոլեկցիոն այգի: Նույն տարածքում հիմնվել է ծիրանենու, դեղձենու և սալորենու 25 սորտերով 3 հա մայրուտային այգի: Արագածոտնի մարզի Օշականի գյուղացիական տնտեսությունում հիմնվել են դեղձենու 12 սորտերով 1,2 հա և ծիրանենու 7 սորտերով 0,5 հա ցուցադրական այգիներ: 2002-04 թթ. Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում հիմնվել է ամերիկյան ֆիլոքսերադիմացկուն 6 սորտ-պատվաստակալներով 0,8 հա մայրուտային այգի: Վերջին տասը տարիների ընթացքում գիտական կենտրոնի ասպիրանտների և հայցորդների կողմից պատշպատվել է 1 դոկտորական և 10 թեկնածուական ատենախոսության թեզեր: Երկու դոկտորներ ստացել են պրոֆեսորի գիտական կոչում:

2008թ. Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակա-բաշխության դափնեկրի կոչմանն է արժանացել գիտական կենտրոնի թեմայի ղեկավար Ա.Ֆ. Հարությունյանի մենագրությունը (գինեգործության և խաղողագործության բնագավառում): 2008թ. «Արմպրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսում ոսկե մեդալի են արժանացել «Սալոմե» և «Ոսկե փայլ», արծաթե մեդալի`«Արևաբույր», բրոնզե մեդալի`«Առագաստ», պատվավոր դիպլոմի` «Նռան գույն» և «Հմայք» գինիները: Մշակվել են «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի և հարակից մոտ 80 ենթաօրենսդրական ակտերի նախագծեր: Օրենքի նախագիծը հաստատվել է Ազգային ժողովի կողմից:

Գործունեությունը, ծրագրերը, հետազոտությունները, համագործակցությունը.
Միջավայրի բիո և աբիոտիկ գործոնների նկատմամբ բարձր հարմարվողականությամբ օժտված սորտերի հայտնաբերում և ներդրում, համակցված բարձր որակական և քանակական առանձնահատկու-թյուններով, որոնք կհամապատասխանեն տվյալ գոտու, միկրոգոտու, նույնիսկ տնտեսության հողակլիմայական պայմաններին. Հանրապետությունում մշակվող և մեծ պահանջարկ վայելող խաղողի և առաջատար պտղատեսակների նկատմամբ կլոնային սելեկցիոն աշխատանքների իրականացում: Գենոֆոնդի պահպանության նպատակով հին այգիների պահպանված տարածքներում գիտարշավային հետազոտությունների միջոցով պահպանված սորտերի և ձևերի հայտնաբերում, կտրոնների մթերում, տնկանյութի աճեցում և կոլեկցիոն ու մայրուտային այգիների հիմնադրում: Հանրապետության տարածքում աճող վայրի և վայրիացած խաղողների ու պտղատեսակների ուսումնասիրություններ: Խաղողագործության և պտղաբուծության ինտենսիվացման պահանջներին համահունչ` մշակության տեխնոլոգիաների (ագրոտեխնիկական միջոցառումներ) ճշտում և կատարելագործում, մասնավորապես ձևավորման և էտի հարցերում: Եվրոպական խաղողի սորտերի հետազոտում և դրանց պիտանելիության որոշում` գինիների և հայկական կոնյակի արտադրության համար: Ուսումնասիրությունների իրականացում տարբեր տեսակի և տիպայնությամբ գինիների ստացման տեխնոլոգիաների մշակման և գոյություն ունեցողների կատարելագործման ուղղությամբ: Կոնյակի արտադրության մեջ օգտագործելու համար հանրապետության անտառային զանգվածում աճող կաղնու լավագույն տարատեսակների ընտրություն:



 

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Ուսանողության միջազագային տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը կազմակերպում է հանդիպումների շարք։
Առաջին հանդիպումը «Սովորում ենք կազմել ինքնակենսագրական» թեմայով տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 12։30-ին, ՀԱԱՀ առաջին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ)։
• Ինչպե՞ս կազմել ճիշտ ինքնակենսագրական
• Ո՞րն է CV-ի և resume-ի տարբերությունը
• Ինչպե՞ս առանձնանալ մյուսներից
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 19-ին։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10