hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

xaxox3

1977թ. ինստիտուտն իր 50-ամյակի կապակցությամբ գիտության զարգաց-մանը մատուցած ծառայությունների, ինչպես նաև խաղողի և պտղա-հատապտղային մշակաբույսերի բարձր բերքատու սորտեր ստեղծելու համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահու-թյան որոշմամբ պարգևատրվեց «Պատվո նշան» շքանշանով, գիտաշխատողներից 6-ը ստացան հանրապետության վաստակավոր ագրոնոմի կոչում, մի շարք աշխատողներ պարգևատրվեցին շքանշաններով, մեդալներով, դիպլոմներով և այլ պարգևներով:

1980-ական թվականներին ինստիտուտի գիտատեխնիկական անձնակազմի թիվը հասել էր 280 հոգու, իսկ ամենամյա ասպիրանտների թիվը` 13-14 հոգու: Գիտական կենտրոնը խաղողի նոր սորտերի ստացման համար ստացել է 154 հեղինակային վկայական, որոնցից տեխնիկական օգտագործման ուղղություն ունեցող՝ 11 (Ազատենի, Կարմրահյութ, Հադիսի, Մուսկատ հայկական, Սևակի, Տարոնի, Տիգրանի, Ուրարտու, Կարմրենի, Մեղրաբույր, Ներկառատ), ունիվերսալ՝ 1 (Մուսկատ Սուսաննա) և սեղանի՝ 8 (Այգեզարդ, Արևշատ, Կապուտան, Մասիս, Մերձավանի վաղահաս, Մուսկատ երևանյան, Շահումյանի, Սասուն, Տոկուն, Սիրանուշ) սորտեր շրջանացված են Հայաստանի հանրապետությունում (Plant varieties 2002, State register of the selection achievements, Yerevan, 2002): Պտղատու և հատապտղային մշակաբույսերի գծով ստացվել է 100-ից ավելի հեղինակային վկայականներ, որոնցից շրջանացված են ծիրանենու՝ 2 (Դիմա, Արագածի), դեղձենու՝ 4 (Արմինե, Մաշտոց, Բյուրականի, Օշականի), տանձենու՝ 1 (Ելենա), սերկևիլենու՝ 4 (Ալեմա, Անի, Արարատի-1, Արաքսենի), ելակի՝ 3 (Արևիկ, Ռուբինե, Լոռի) սորտեր (Plant varieties 2002, State register of the selection achievements, Yerevan, 2002): Գիտական կենտրոնում ստեղծված խաղողի և պտղատու տեսակների նոր սորտերը, դրանցից վերամշակված արտադրատեսակները, աշխարհագրական լայն ընդգրկում ունեցող միջազգային ցուցահանդես-համտեսներում արժանացել են բազմաթիվ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալների և դիպլոմների:

Գիտական կենտրոնը դարձել էր միջազգային համբավ ունեցող գիտական խոշոր կենտրոն, որտեղ պարբերաբար կազմակերպվում էին միութենական և միջազգային գիտաժողովներ, գիտամեթոդական ու սեմինար-խորհրդակցություններ՝ նվիրված խաղողագործության, պտղաբուծության, գինու և կոնյակի արտադրության հարցերին: Գիտական կենտրոնը միութենական նմանօրինակ հաստատությունների մեջ միակն էր, որ դեռևս 1974թ իր գիտական մեծ ներուժի շնորհիվ իրավունք ստացավ խաղողագործության, պտղաբուծության, իսկ այնուհետև` նաև գինեգործության գծով դոկտորական և թեկնածուական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդ ունենալու, որը գործեց մինչև 2000 թվականը: Սկսած 1992թ-ից, տնտեսավարման նոր կացութաձևի անցման շրջանում, հայտնի պատճառներով գիտական կենտրոնը հայտնվեց ծանր կացության մեջ: Մերձավանի փորձարարական բազայում մասնատվեց, սեփականաշնորհվեց և ոչնչացվեց 22հա-ի վրա 950 սորտերով հիմնված խաղողի կոլեկցիոն այգին, նույն բախտին արժանացան նաև պտղատու տեսակների կոլեկցիոն այգիները: Բացի Նալբանդյանի փորձարարական բազայից, սեփականաշնորհվեցին նաև բոլոր բազաները, հենակետերը և այլն:

Գիտական կենտրոնի «Մեղրաբույր» և «Նեկտարաբույր» թունդ տեսակավոր գինիները, 2000թ. տեղի ունեցած առաջին հանրապետական մասնագիտացված ցուցահանդեսում («Գինու, կոնյակի, օղու և գարեջրի երևանյան տոնավաճառ») արժանացել են ոսկե մեդալի: Ինստիտուտը զրկվեց գիտափորձնական 300 տոննա հզորությամբ գինեգործարանից, միկրոգինեգործարանից, 300 տոննա տարողությամբ գիտափորձնական սառնարանից, ավտոմեքենաներից, գյուղտեխնիկայից, մասնագիտական բաժինների, լաբորատորիաների առանձնաշենքերից և սարքավորում-ներից:
2001թ. կայացած «Արմպրոդէքսպո» առաջին միջազգային ցուցահանդեսում թունդ «Չարենցի» և անապակ «Կարմրահյութ» գինիներն արժանացել են ոսկե, իսկ «Սարդուրի կարմիր» գինին՝ արծաթե մեդալների: 2005թ.-ի «Երևանյան Գինու, կոնյակի, օղու և գարեջրի միջազգային տոնավաճառ» -ում ոսկյա մեդալով է պարգևատրվել ռեհանի սպիրտային էքստրակտով պատրաստված լիկյորային վերմուտի կիսաարտադրական նմուշը: «Արմպրոդէքսպո-2007» միջազգային ցուցահանդեսում գիտական կենտրոնի՝ «Մուսկատ սպիտակ» և «Մուսկատ ոսկեգույն» գինիներն ու «Ծիրանի օղի»-ն, «Մուսկատ ոսկեգույն», «Մուսկատ սպիտակ» լիկյորային տիպի աղանդերային գինիները, բնական կիսաքաղցր «Սուտակի» գինին և «Գիշերային հանգիստ» լիկյորն արժանացել են ոսկե մեդալների: Բարձր որակի համար պատվավոր դիպլոմի են արժանացել բնական կիսաքաղցր, «Զովունի» և կիսաաղանդերային «Նորք» գինիները: 2002թ. ստացվել է «Հացահատիկային կուլտուրաների ածխաջրերից էթիլ սպիրտի ստացման ՀՀ հեղինակային վկայականը» (արտոնագիր՝ 120/Ա-2): Կոլեկցիոն կոնյակների արտադրության բնագավառում, 2006թ. ստացվել է №1787-A2 պատենտը (պետական մատյանում գրանցված է՝ 15.06.2006թ): 2001թ.-ին հրատարակվել է` «Մասնավոր գինեգործու-թյուն» գիտահանրամատչելի ձեռնարկը, 2005թ.-ին՝ «Խաղողի և պտղահատապտղատու տնկարկների պաշտպանությունը վնասատու-ներից ու հիվանդություններից» հանձնարարականները և «Ակնարկներ հին և միջնադարյան Հայաստանի խաղողագործության ու գինեգործության պատմության» աշխատությունը (մենագրություն):



 

Արտերկրում ունեցած դասավանդման փորձի ներկայացում

«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն

Հանդիպում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչների հետ

Հանդիպում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչների հետ

Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 425 լսարանում Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի հրավերով ՀԱԱՀ-ը կհյուրընկալի «Սպայկա» ընկերության ներկայացուցիչներին։ Հյուրերը կներկայացնեն ընկերության գործունեությունը, աշխատանքի և կարիերայի զարգացման հնարավորությունները «Սպայկա» ընկերությունում: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Մուտքն ազատ է:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10