hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ոսկանյան Աշոտ Երջանիկի

Ծնվել է՝ 20.05.1953

E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Կրթություն և վերապատրաստում
1981-1984թթ. ասպիրանտուրա, Գյուղատնտեսության էկոնոմի­կայ­ի և կազմակերպման հայկական ինստիտուտ
1979թ. և 1981թ. վերապատրաստում, Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադե­միա, Տնտեսական և վիճակագրական վերլուծությունների ծրագիր, Մոսկվա
1970-1976թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ «Գյուղատնտեսության էկոնոմիկա և կազմա­կերպում» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ
2013 թվից մինչ օրս Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոն, տնօրեն
2010 թվից մինչ օրս Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Ագրարային քաղաքականություն և խորհրդատվության ամբիոն, վարիչ
2001 թվից մինչ օրս Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Ագրոբիզնեսի կազմակերպման ամբիոն, դոցենտ, համատեղությամբ
2013-2015թթ. «ՀՀ ագրարային ոլորտի պետական կարգավորման գործիքների և կա­ռու­ցակարգերիկատարելագործումը» գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինսավորման բազային ծրագիր, ղեկավար
2008-2010թթ. «ՀՀ գյուղատնտեսությունում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման գիտական մեթոդների կատարելագործումը, խորհրդատվության և տեղեկատվության մատուցման արդյունավետության բարձրացման ուղիները» գիտական ծրագիր, ղեկավար
2002-2010թթ. Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն ՓԲԸ, տնօրեն
2000թ. «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավա­րություն» ծրագիր, ազգային փորձագետների խմբի ղեկավար
1998-2004թթ. ՀՀ գյուղատնտեսության էկոնոմիկայի ինստիտուտ, առաջատար գիտական աշխատող, խորհրդական
1996-1998թթ. Հայաստանի ագրարագյուղացիական միություն, գործադիր տնօրեն
1995-1996թթ. ՀՀ Գյուղատնտեսության և պարենի նախարար
1993-1995թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախարար
1992թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, գյուղատնտեսության և պարենի բաժին, պետի տեղակալ, պաշտոնակատար
1992-1993թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, գյուղատնտեսության և պարենի բաժին, պետ
1976-1992թթ. Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման հայկական ինստիտուտ, ավագ լաբորանտ, ավագ տնտեսագետ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող:

Գիտական գործունեություն
2004թ. դոցենտ
1989թ. տնտեսական գիտությունների թեկնածու:

Լեզուների իմացություն 
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հավելյալ տեղեկություն
2000 թվից մինչ օրս «Ագրոզարգացում» հասարակական կազմակերպություն, նախագահ
2011 թվից մինչ օրս ՀՀ Գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիա,
2009 թվից մինչ օրս ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահ­պանական հարցերի հանձնաժողովի կոլեգիա, անդամ
2008 թվից մինչ օրս Հասարակական կազմակերպությունների հանրային ցանցի համակարգող խորհրդ, անդամ
2005 թվից մինչ օրս Ֆերմերների ազգային միություն, անդամ
2003 թվից մինչ օրս «Ագրոգիտություն» ամսագրի խմբագրական կոլեգիա, անդամ
1994 թվից մինչ օրս Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիա, անդամ
2007-2008թթ. մասնակցություն ՀՀ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներին
2006-2007թթ. «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի շահառուների և կառավարման խորհուրդ, անդամ
2000-2002թթ. մասնակցություն «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության» ծրագրի մշակման աշխատանքներին (ՄԱԿ-ի ՊԳԿ)
1999-2000թթ. Գյուղացիական միավորումների (համատեղ հողօգտագործողների միությունների, գյուղացիական ասոցիացիաների և այլն) կազմակերպման հիմունքների մշակում և ներդրում Արարատի և Արմավիրի մարզերում
1996թ. Բարեփոխումների աջակցության ծրագիր (Համաշխարհային բանկ)
1996թ. Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայություն­ների ծրագիր (ԳԶՄՀ)
1994-2015թթ. մի շարք հայեցակարգերի և օրենքների մշակում, մասնավորապես՝ ՀՀ ագրարային քաղաքականության հայեցակարգի (1994թ.), «Ագրարային տեսչությունների մասին» ՀՀ օրենքի (1994թ.), «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի (1996-2015թթ.) նախագծեր
1994-1996թթ. մասնակցություն Հայաստանի գյուղատնտեսության կոոպերատիվ բանկի ծրագրի մշակման աշխատանքներին (TACIS)
1992-1997թթ. մասնակցություն Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին
1992-1996թթ. մասնակցություն ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրի մշակման աշխատանքներին (Համաշխարհային բանկ և ԳԶՄՀ):

Գիտական հրապարակումներ
Հեղինակ է 60 գիտական հոդվածների և ավելի քան 10 մեթոդական ցուցումների:

 

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Orange-Knowledge-Programme-in-the-Netherlands-2Նիդեռլանդների կառավարության կողմից տրամադրվող Orange Knowledge Programme (OKP) կոչվող կրթաթոշակային ծրագրի շնորհիվ Հայաստանի ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու Ջրային կրթության Դելֆտի համալսարանի 2020 թվականի մագիստրոսական ծրագրերին և կարճաժամկետ դասընթացներին:
Կարճաժամկետ դասընթացներին մասնակցելու համար կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով
հետևյալ հղմամբ: Մագիստրոսական ծրագրերի հայտադիմումների ընդունումն սկսվելու է ս.թ. հոկտեմբերի 15-ին, իսկ կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել անցնելով հետևյալ հղմամբ:
Ջրային կրթության Դելֆտի համալսարանի բոլոր կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք և ներբեռնելով ուղեցույցը

...

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն 

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է գիտաշխատողների համար նախատեսված Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի մրցույթ 2020 -2021 ուսումնական տարվա համար: Ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրում օտարերկրյա գիտնականներին՝ ԱՄՆ բուհերում մեկ ուսումնական տարվա ընթացքում հետբուհական դոկտորանտուրայի հետազոտություն անցկացնելու համար:
Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտը
այստեղ: Դիմելու վերջնաժամկետ՝ 2019 թվականի նոյեմբերի 8: 

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10