hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Գիտական կոչումներ և պարգևներ

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Ա. Թարվերդյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է դարձել 1979 թվականին, դոցենտի կոչում շնորհվել է 1983 թվականին: 1997 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 2002թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 2006 թվականից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է, իսկ 2014 թվականից՝ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ:

Գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում նշանակալից ձեռքբերումների և մատուցած ծառայությունների համար 2000թ. պրոֆեսոր Ա. Թարվերդյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով, իսկ 2004թ.` Ռուսաստանի Դաշնության «Տիմիրյազևի ոսկե մեդալով»: 2007թ. հունիսին Եվրոպական բիզնես ասամբլեայի ազգային կոմիտեն (EBA Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա), բարձր գնահատելով պրոֆեսոր Ա. Թարվերդյանի մասնագիտական գործունեությունը և անձնական ավանդը ժամանակակից հասարակության զարգացման գործում, նրան շնորհել է Սոկրատեսի անվան մրցանակ և մեդալ:

2011թ. գիտության և կրթության մեջ վաստակի և երկարամյա բեղմնավոր մանկավարժական աշխատանքի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարոն Թարվերդյանը արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ա. Թարվերդյանին շնորհվել է «Արցախի երախտագիտության» մեդալը:

2012թ. փետրվարին արժանացել է ՌԴ Տիմիրյազևի անվան պետական ագրարային համալսարանի «Պատվավոր դոկտորի» կոչման: 2013թ. հոկտեմբերին Քիշինևում շնորհվել է Մոլդովայի պետական ագրարային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, իսկ 2016թ. Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի պատվավոր դոկտորի կոչման:

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10