hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Կենսագրություն

rector

Արշալույս Պողոսի Թարվերդյան


Ծնվել է 1945թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի (նախկին Եղեգնաձորի շրջան) Ելփին գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտել է 1962թ. մեդալով:
1963թ. ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետի ավտոտրանսպորտի բաժինը: 1968թ. հոկտեմբերին՝ ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո, աշխատանքի է գործուղվել ՀԽՍՀ ավտոտրանսպորտի մինիստրություն և նշանակվել տեխնիկական վարչության ինժեների պաշտոնում: 1969թ. մայիսին զորակոչվել է ծառայության: 1970թ. մայիսին զորացրվելուց հետո շարունակել է աշխատանքը ավտոտրանսպորտի մինիստրությունում: 1971թ. սեպտեմբերին տեղափոխվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ և նշանակվել նյութերի դիմադրության ամբիոնի լաբորատորիայի վարիչի պաշտոնում: 1977թ. ընտրվել է նույն ամբիոնի ասիստենտի պաշտոնում, 1979թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 1983թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում: 1997թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, 2002թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1980թ. նշանակվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի նախապատրաստական բաժանմունքի վարիչ: 1994թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիան կազմավորվելուց հետո նշանակվել է հեռակա ուսուցման դեկանի պաշտոնում, 1997թ.` դեպարտամենտի պետ`պրոռեկտորի կարգավիճակով: 1998թ. հունիսին նշանակվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (այժմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) ռեկտորի պաշտոնում, 2007թ. հուլիսին վերընտրվել այդ պաշտոնում: 2012թ. մարտի 12-ին վերընտրվել է ՀԱԱՀ հիմնադրամի ռեկտոր: 2006 թվականից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է: 2011թ.-ին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: 2014թ. դեկտեմբերին ընտրվել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամ: Ա. Թարվերդյանը 33 գյուտի հեղինակ է: Ընդհանուր առմամբ նրա հետազոտությունների արդյունքներն ամփոփված են 185 գիտական աշխատությունում, որից 8-ը մենագրություն են, 2-ը՝ դասագիրք: Երկարամյա աշխատանքի արդյունքում նա ստեղծել է երկրագործական մեխանիկայի իր դպրոցը՝ հետազոտությունների տարբեր ուղղություններով և հեռանկարներով: Նրա ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանել են 16 թեկնածուական և 6 դոկտորական ատենախոսություններ:

Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի 2 որդի և 1 թոռնիկ:

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10