hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ներդրումներ, ձեռքբերումներ կրթական բարեփոխումների բնագավառում

Պրոֆեսոր Ա.Թարվերդյանն իր գիտամանկավարժական ակտիվ գործունեությամբ և ագրարային գիտակրթական համակարգի լավագույն կազմակերպչի փորձով լայն ճանաչում ունի ոչ միայն  ՀՀ-ում, այլև արտասահմանյան շատ երկրներում: Նա աշխարհի 10-ից ավելի առաջատար համալսարանների պատվավոր պրոֆեսոր է: Ա. Թարվերդյանը աշխարհի 250 առաջատար  ագրարային համալսարանների ասոցիացիայի նախագահության և ԱՊՀ անդամ երկրների ագրարային առաջատար համալսարանների ռեկտորների խորհրդի անդամ է: Միջազգային կոնֆերանսներում բազմիցս հանդես է եկել կրթության հիմնախնդիրներին նվիրված զեկույցներով:

Ա.Թարվերդյանի`  ռեկտորի  պաշտոնում   աշխատած  տարիների ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (նախկին Հայաստանի պետական ագրարային համալսարան) զգալի առաջընթաց է ունեցել: Հիմնվել են 14 նոր մասնագիտություններ, շուրջ 4 անգամ ավելացել է ուսանողների թվաքանակը, բարելավվել են  շենքային պայմանները, մասնակի նորացվել է լաբորատոր բազան, վերականգնվել են ուսումնափորձնական տնտեսությունները, մշակվել են կրթական չափորոշիչներն ու արդիականացվել ուսումնական պլաններն ու ծրագրերը: Հիմք է դրվել միջազգային համագործակցության ծրագրերի. այժմ իրականացվում են շուրջ 20 կրթական, գիտական և խորհրդատվական ծրագրեր ԱՄՆ-ի, Գերմանիայի   Դաշնության,  Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Իսպանիայի, Հունաստանի և այլ երկրների առաջատար ագրարային համալսարանների հետ: Ա. Թարվերդյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ համալսարանում 2000թ. հիմնադրվեց ամերիկյան ագրոբիզնեսի բարձրագույն դպրոցը, որտեղ սովորում են ուսանողներ ոչ  միայն հարևան Վրաստանից,  այլև Եվրոպական երկրներից:

Ագրարային համալսարանը կրթական բարեփոխումների առաջատարներից է, այն հանրապետության երեք համալսարանների շարքում ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է որպես կրթական ռեֆորմների իրականացման փորձարարական բազա: Այժմ ինտենսիվ միջոցառումներ են իրականացվում Գերմանիայի Դաշնության, Հոլանդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի ագրարային համալսարանների հետ դիպլոմների փոխադարձ ճանաչման ուղղությամբ:

 

Հայտարարություն

Տեղեկատվություն

Ուսումը Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10