hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 դասախոսական տեղի մրցույթ Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում (Սլովակիա) 7 և 8 օրով վերապատրաստվելու նպատակով։

Մրցույթին կարող են մասնակցել այն դասախոսները, որոնք դասավանդում են ագրոնոմիական, ագրոէկոլոգիական, բույսերի պաշտպանության գյուղատնտեսագիտության ոլորտներում:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ՝ Գ.Համբարձումյանին

  • Անձնագրի պատճեն
  • Ինքնակենսագրություն (CV)` Europass ձևաչափով, անգլերենով
  • Մոտիվացիոն նամակ և աշխատանքային պլան (անգլերենով)՝ հաստատված դիմորդի անմիջական ղեկավարի կողմից
  • Ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ՝ անգլերենով
  • Առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B1 մակարդակ)
  • Տպագրված գիտական աշխատությունների ցանկ

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի հուլիսի 24-ը:
Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք այս հղմամբ` http://www.uniag.sk/en/ :
Ընտրության ժամանակ հաշվի են առնվելու օտար լեզվի ունակությունները, աշխատանքային պլանը, մոտիվացիան և այլն։
Ծրագիրը տրամադրում է 360 եվրո որպես ճանապարհածախս, ինչպես նաև տրամադրում օրական 120 եվրո օրապահիկի և կեցության համար:
Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ՝ Գարեգին Համբարձումյանին:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10