hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն

Կենտրոնի տնօրեն 
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ՝
Վաչագան Ռաֆայելի Մելքոնյան

2010 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որը 2013թ. վերանվանվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոն (ՏՏ և ԻԾ կենտրոն):
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստում համալսարանի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՏՏ և ԻԾ կենտրոնը նորից վերանվանվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը և ուսումնական գործընթացում ու գիտական հետազոտություններում դրանց առավել արդյունավետ կիրառմանը, նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան գրադարանային գործի կազմակերպմանը և շարունակական զարգացմանը, համալսարանում համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների պատշաճ ուսուցմանը, համակարգչային հրատարակչական աշխատանքների իրագործմանը, համակարգչային սարքավորումների սպասարկմանը և վերազինմանը, համալսարանի կառավարման համակարգում տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացմանը, էլեկտրոնային դեկանատների գործունեության համակարգմանը, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը և արդյունավետ կիրառմանը, ինչպես նաև տեղեկատվության և տեղեկատվական գիտելիքի ստացման, ուսումնասիրության, վերլուծության, մշակման, տարածման աշխատանքների իրականացմանը:





Հաշվի առնելով ՏՏ կենտրոնի կողմից իրականացվող գործառույթների բազմազանությունը և կարևորությունը՝ ստեղծվել են  ստորաբաժանումներ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է ոլորտի առանձին բաղկացուցիչների ներդրման համար: Կենտրոնը կազմված է տեղեկատվական համակարգերի կառավարման, ՏՏ համակարգերի սպասարկման, ՏՏ գիտելիքի և ուսումնական գործընթացի ավտոմատացման բաժիններից: Նշվածներից բացի կենտրոնի կազմի մեջ ընդգրկված են հրատարակչական-խմբագրական բաժինը և տպարանը:
ՏՏ կենտրոնի կողմից լուրջ աշխատանքներ են տարվում էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի արդյունավետ օգտագործման և համալսարանում էլեկտրոնային փաստաթղթաշարժի  Mulberry համակարգի ներդրման ուղղությամբ:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք
Հեռ. (374 12) 96 00 05, ներքին՝ 2-50 
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար , Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն 

2019թ. մարտի 21-ին, ժամը 12:30-ին ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի նիստերի փոքր դահլիճում (329) «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. միկրոէլեկտրոնիկայի արդի հիմնախնդիրները, մարտահրավերները և լուծումները» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը:

...

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարած «Թելադրություն» նախագծին՝ համալսարանում բացելով թելադրության հարթակ: Նախագծի շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 13:00-ին Ագրարային համալսարանում (Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, երրորդ հարկ, փոքր դահլիճ) կանցկացվի թելադրություն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից: Նախագծին մանրամասնորեն ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով: 

...

Հանդիպում «Արկոլադ» ՓԲԸ-ի տնօրենի հետ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մարտ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10