hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ինչպես գրել և տպագրել գիտահետազոտական աշխատանք 

Նոյեմբերի 14-ին ժ. 13:30- ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի փոքր դահլիճում (1-ին մասնաշենք, 329 լսարան) տեղի կունենա «Ինչպես գրել և տպագրել գիտահետազոտական աշխատանք» թեմայով սեմինար։
Սեմինարը նախատեսված է ուսանողների, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներով հետաքրքրված անձանց համար։
Բանախոսները՝ Ալլա Ալեքսանյանը եւ Արուսյակ Ղարիբյանը

վերապատրաստվել են մի շարք ազգային եւ միջազգային դասընթացների շրջանակներում (այդ թվում՝ Հանրային քաղաքականության ինստիտուտում եւ Նիդեռլանդների Ռադբաուդի Համալսարանում), ունեն խմբագրման եւ գրախոսման երկարամյա փորձ։ Հանդիպման հատուկ հյուր՝ Scopus գիտաչափական շտեմարանում ընդգրկված WISDOM գիտական պարբերականի խմբագիր Աշոտ Գեւորգյան:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետեւյալ հարցերը՝

Ակադեմիական գրագիտություն
-գիտական աշխատանքի պլանավորում եւ չափորոշիչներ
-ակադեմիական տեքստի կառուցվածք
-գիտական բառապաշար եւ գիտական տեքստի ոճային առանձնահատկությունները
-hաճախ հանդիպող սխալներ
-գործնական աշխատանք

Ակադեմիական գրագողություն
-ընդհանուր հասկացություններ
-շարժառիթները
-տեսակներն ու առանձնահատկությունները
-կանխման մեխանիզմները
-գործնական աշխատանք

Գիտական հոդվածների հրատարակման խնդիրները, պահանջներն ու խորհուրդները կներկայացնի Աշոտ Գեւորգյանը:
Սեմինարը կազմակերպվել է ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ։
Մուտքն ազատ է:
Սիրով սպասում ենք բոլորին:

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10