hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Նաղաշյան Հովհաննես Զավենի

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կազմում 1931թ. առանձին հիմնադրվել են համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնները:
2001թ. համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնները միավորվեցին և ստեղծվեց մեկ ընդհանուր` համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնը: 2009 թվից այն ղեկավարում է պրոֆեսոր Հ.Զ.Նաղաշյանը:
Ուսումնամեթոդական աշխատանքներն ամբիոնում կազմակերպվում են ժամանակի պահանջներին համապատասխան: Ամբիոնը ապահովված է մայրենի լեզվով անհրաժեշտ գրականությամբ։ Լաբորատոր-գործնական պարապմունքների արդյունավետության բարձրացման նպատակով ամբիոնը համագործակցում է Բալահովիտի ուսումնական և մոտակա ֆերմերային տնտեսությունների հետ:
Ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հ. Նաղաշյանի գլխավորությամբ մշակվել և պատենտավորվել են կենդանիների ճիճվային հիվանդությունների ախտորոշման արդյունավետ մեթոդներ։
1995-2015թթ. ընթացքում ամբիոնում պրոֆեսորներ Հ.Զ. Նաղաշյանի և Ս.Լ. Գրիգորյանի ղեկավարությամբ կատարվել և շարունակվում են հանրապետական և միջազգային գրանտային թեմաների կատարումը՝ նվիրված կենդանիների վարակիչ ախտաբանությանը։
2005թ.-ից ամբիոնին կից գործում է կենդանիների վարակիչ հիվանդու-թյունների և մակաբուծաբանական լաբորատորիան՝ հագեցած ժամանակակից սարքավրումներով։ Ամբիոնն ունի հարուստ մակաբուծական թանգարան: Ամբիոնի և պրոբլեմային լաբորատորիայի աշխատակիցների ու ասպիրանտների կողմից հրատարակվել է շուրջ 900 գիտական հոդված, 20 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 3 մենագրություն, 2 ատլաս, 19 բրոշյուր, թարգմանվել է 5 դասագիրք, ստացվել է 19 արտոնագիր:
Ամբիոնի աշխատակիցները համագործակցում են Մոսկվայի, Սալոնիկի, Նյու Յորքի, Բարսելոնայի և այլ համալսարանների համապատասխան ամբիոնների և միջազգային կազմակերպությունների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Նաղաշյան Հովհաննես Զավենի - անասնաբուժ. դոկտոր, պրոֆեսոր

  1. Գրիգորյան Վալերի Վոլոդյայի - գ. դ. դոցենտ
  2. Սարգսյան Մարիամ Արմենակի - գ. թ. դոցենտ
  3. Եղոյան Սերյոժա Գուրգենի - գ.թ. դոցենտ
  4. Մկրտչյան Արթուր Ռոբերտի - գ.թ. դոցենտ
  5. Գրիգորյան Լիանա Հայկի - գ.թ. դոցենտ
  6. Հակոբյան Անուշ Ռաֆիկի - գ.թ. դոցենտ
  7. Բալասանյան Հրաչուհի Սիմոնի - առաջատար մասնագետ
  8. Գասպարյան Լիլիթ Սամվելի -1-ի կարգի լաբորանատ
  9. Բալյան Լիանա Վլադիմիրի - 1-ին կարգի լաբորանտ
  10. Ժամկոչյան Հայկուհի Կարապետի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Գյուղատնտեսական կենդանիների համաճարակաբանություն և ինֆեկցիոն հիվանդություններ», «Մակաբուծաբանություն և կենդանի-ների ինվազիոն հիվանդություններ», «Անասնաբուժական գործի կազմակերպում և հասարակական առողջապահություն», «Մեղուների հիվանդություններ», «Ձկների հիվանդություններ»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, VI մասնաշենք, 226 սենյակ
Հեռ. (37410) 45 16 01
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10