hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Նյութերի դիմադրության և ճարտարագիտական կառուցվածքների ամբիոն

Ամբիոնի վարիչ`
Կոսեմյան Էդուարդ Սուրենի

Նյութերի դիմադրության և ճարտարագիտական կառուցվածքների ամբիոնը ստեղծվել է 1943 թվին: Ստեղծման օրից ամբիոնը պարբերաբար միացվել և անջատվել է մետաղների տեխնոլոգիայի, գրաֆիկայի և մեքենաների նախագծման հիմունքների, բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոններին: Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են Օ.Մ. Սապոնջյանը, Վ.Վ. Ալեքսանդրյանը, Վ.Վ. Բաբաջանյանը, Ս.Ն. Մեքինյանը, Ս.Հ. Դավեյանը, 2003-2017թթ. ամբիոնի վարիչ է եղել Ռ.Ս. Մինասյանը, իսկ 2018 թվականից ամբիոնը ղեկավարում է Է.Ս. Կոսեմյանը:
Ամբիոնը համալրված է հիմնականում բարձր որակավորում ունեցող դասախոսներով, որոնք ունեն գիտական, մանկավարժական, նախագծման և արտադրական աշխատանքների մեծ փորձ:
Ամբիոնը կահավորված է ժամանակակից լաբորատոր սարքերով և գործիքներով, որոնք հնարավորություն են տալիս բարձր մակարդակով անցկացնել դասավանդվող առարկաների լաբորատոր պարապմունքները: Որոշակի տարիների լաբորատորիայում իրենց պարապմունքներն են կազմակերպել նաև Երևանի պետական համալսարանի ուսանողները:
Ամբիոնի դասախոսների կողմից կատարվում են մեծ ծավալի գիտահետազոտական աշխատանքներ, որոնք հիմնականում վերաբերում են գյուղատնտեսության, արտադրության, մեքենաշինության և շինարարության զարգացման կարևորագույն խնդիրների լուծմանը:
Գիտահետազոտական աշխատանքների թեմաները հիմնականում նվիրված են` ստատիկ և դինամիկ բեռների ազդեցության դեպքում գյուղատնտեսական մեքենաների և դրանց մասերի լարվածադեֆորմացիոն վիճակների հաստատման, բույսերի ցողունների կտրման տեսության և գործնական լուծումների, բույսերի քայքայման մեխանիկայի տեսության, հողի կտրման տեսության, շինարարական, հիդրոտեխնիկական կառուցվածքների, կոնստրուկցիաների ամրության, կոշտության և կայունության որոշման, հողի մշակման մեքենաների բանող օրգանների հուսալիության գնահատման և հիդրոդինամիկայի մի շարք խնդիրների լուծումներին: Գիտահետազոտական աշխատանքներ են կատարվել նաև գերմանական «Դորտոն» ֆիրմայի հետ: Նշված աշխատանքները կատարվել են թե՛ անհատական նախաձեռնությամբ, և թե՛ պետբյուջեի ֆինանսավորմամբ և տնտպայմանագրային հիմունքներով:
Ամբիոնի աշխատողների կողմից մշակվել, ստեղծվել և ներդրվել են երկու էլեկտրահիդրավլիկ կայաններ (Մոլնիա-1 և Մոլնիա-2) մեծ չափի կարծր քարերի և ապարների ջարդման համար: Բույսերի ցողունների կտրման համար մշակվել և ներդրվել են կտրող ռոտացիոն ապարատներ (Ա.Պ. Թարվերդյան):
Ամբիոնի դասախոսների կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները զեկուցվել են միջազգային, հանրա-պետական և համալսարանի գիտական կոնֆերանսներում: Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվել է շուրջ 450 գիտական աշխատանք, որոնցից՝ 5 մենագրություն՝ Ա.Պ. Թարվերդյան, 4՝ Ռ.Ս. Մինասյան, 3 դասագիրք, 13 գիտական ձեռնարկ, 15 հեղինակային վկայագիր: Մշակվել և հրատարակվել է 50-ից ավելի մեթոդական ցուցմունք` նախագծային, կուրսային, հաշվարկագրաֆիկական և լաբորատոր աշխատանքներ կատարելու համար:
Ամբիոնի դասախոսներ Ա.Պ. Թարվերդյանի, Ռ.Ս. Մինասյանի և Վ.Վ. Ալեքսանդրյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 8 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսություն: Պրոֆ. Ռ.Ս. Մինասյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ, իսկ պրոֆեսոր Ա.Պ. Թարվերդյանը 2006թ. դարձել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2014թ.՝ ակադեմիկոս:
Ամբիոնը մեծ օգնություն է ցույց տալիս գիտահետազոտական, նախագծային, արտադրական, գյուղատնտեսական և շինարարական կազմակերպություններին, ինչպես խորհրդատվական, այնպես էլ հետազոտական աշխատանքներում:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Կոսեմյան Էդուարդ Սուրենի - տեխ.գ.դ., դոցենտ

  1. Թարվերդյան Արշալույս Պողոսի - տեխ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, ակադեմիկոս 
  2. Դավեյան Սմբատ Հարութի - տ.գ.դ., դոցենտ 
  3. Կոսեմյան Էդուարդ Սուրենի - տ.գ.թ., դոցենտ 
  4. Անանյան Վադիմ Արսենի - տ.գ.թ., դոցենտ 
  5. Մինասյան Արթուր Ռազմիկի - տ.գ.դդ., դոցենտ 
  6. Ավետիսյան Արթուր Շմիդտի - դասախոս 
  7. Հովհաննիսյան Մաքսիմ Գրիշայի - լաբորատորիայի վարիչ  
  8. Ասլանյան Աննա Սերգեյի - 1-ին կարգի լաբորանտ
  9. Բրուտյան Վարդուհի Սամվելի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Նյութերի դիմադրություն», «Շինարարական նյութեր», «Գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր», «Ճարտարագիտական կոնստրուկցիաներ», «Կառուցվածքների տեսություն», «Առաձգակա-նության, պլաստիկության և սողքի տեսություն», «Ճյուղի ձեռնարկության շինարարական նախագծման հիմունքներ», «Ճարտարագիտական կոնստրուկցիաներ արտակարգ իրավիճակներում»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-րդ մասնաշենք, 335 սենյակ
Հեռ. (37412) 52 38 81, ներքին՝ 2-33, 2-82
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Մշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետությունում

Ընտրիր ճիշտ մասնագիտություն, կառուցիր լավ ապագա

Բաց դաս

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10