hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն

Ամբիոնի վարիչ`
Պարույր Սերգեյի Էֆենդյան

Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնը, կազմավորվելով 1997թ., հետագայում ընդգրկվեց հիդրոմելիորացիայի, հողաշինարարու-թյան և հողային կադաստրի ֆակուլտետի կազմում: Ամբիոնի առաջին վարիչն է եղել դոցենտ Ռ.Հ. Զաքոյանը, ով պաշտոնավարել է 1997-2003թթ.: 2009-2018թթ. ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է պրոֆեսոր Գ.Մ.Եղիազարյանը, իսկ այժմ ամբիոնի վարիչի պաշտոնակատար է Պ.Ս. Էֆենդյանը:
Ամբիոնի դասախոսական անձնակազմի կողմից կատարվող գիտական ուսումնասիրությունները նվիրված են հողաշինարարությանը և հողաշինարարական նախագծմանը, գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործմանը, հողերի խոշորացմանը և միավորմանը, կադաստրային գնահատման նոր մեթոդների մշակմանը:
Գիտահետազոտական աշխատանքները կատարվում են հիմնականում վերը նշված ուղղություններով:
Կազմվել և հրատարակվել են 30 մեթոդական ցուցումներ, 2 դասագիրք, 3 ուսումնական ձեռնարկ:

Շրջանավարտների մեծ մասը հաջո-ղությամբ աշխատում են ՀՀ կառա-վարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում և դրա ստորաբաժա-նումներում, կադաստրային գնա-հատման, հողային ռեսուրսների հեռանկարային արդյունավետ օգ-տագործման, գյուղատնտեսական նշանակության հողերի հողա-շինարարական աշխատանքների բնագավառներում:
Ամբիոնը համագործակցում է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Հողշինմոնիտորինգ», «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՊՈԱԿ-ների, «Տեղեկատվական կենտրոն» և տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնա-կառավարման մարմինների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Էֆենդյան Պարույր Սերգեյի - տ.գ.դ., դոցենտ

  1. Գուրգեն Մարկոսի Եղիազարյան - գ.գ.դ., պրոֆեսոր
  2. Վարդանյան Մանուկ Ռազմիկի - տ.գ.դ., դոցենտ
  3. Մուրադյան Էդիկ Կամսարի - տ.գ.թ., դոցենտ
  4. Ղազեյան Խաչատուր Աշոտի - տ.գ.թ. դոցենտ
  5. Մկրտչյան Մկրտիչ Շուրայի - տ.գ.թ., դասախոս
  6. Սաֆարյան Ստանիսլավ Վյաչեսլավի - տ.գ.թ., դասախոս
  7. Հարությունյան Սերգեյ Կարապետի - ավագ դասախոս
  8. Դավեյան Հարություն Հրաչիկի - տ.գ.թ., ասիստենտ
  9. Սարգսյան Անի Հակոբի - ասիստենտ
  10. Մարտիրոսյան Ռուզաննա Ռազմիկի - գ.գ.թ., ասիստենտ
  11. Դանիելյան Միշա Ավանեսի - դասախոս
  12. Սողոմոնյան Դավիթ Ալեքսանդրի - տ.գ.թ. ասիստենտ
  13. Մանուկյան Գևորգ Վարդանի - տ.գ.թ. ասիստենտ
  14. Խուդավերդյան Նանե Արմենի - ասիստենտ
  15. Պատվականյան Վալերի Իշխանի - ասիստենտ
  16. Մովսիսյան Մովսես Ռուբենի- ասիստենտ
  17. Գևորգյան Մոնիկա Սամվելի- ասիստենտ
  18. Ղարիբյան Մարինե Հայկի - 1-ին կարգի լաբորանտ
  19. Սիմոնյան Ռուզաննա Ռուդոլֆի - 2-րդ կարգի լաբորանտ
  20. Ավագյան Սոնյա Յուրիկի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Հողաշինարարություն և հողաշինարարական նախագծում», «Հողային կադաստր և հողերի մոնիտորինգ», «Հողաշինարարական և հողակադաստրային աշխատանքների կազմակերպում ու տեխնոլոգիա», «Անշարժ գույքի կադաստր», «Հողային ռեսուրսների օգտագործման կանխատեսում», «Երկրատեղեկատվական համակարգեր», «Գեո-դեզիական աշխատանքները հողաշինարարությունում», «Քարտե-զագրություն», «Ֆոտոգրամմետրիա» և մասնագիտական այլ առարկաներ:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-րդ մասնաշենք, 319 սենյակ
Հեռ. (37412) 56 38 50, ներքին` 2-76
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10