hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Սննդի արդյունաբերության սարքավորումների ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Բեգլարյան Անահիտ Ռազմիկի

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում 1968 թվից գործող Կաթի տեխնոլոգիական սարքավորումների ամբիոնը երկար տարիներ ղեկավարել է դոցենտ Թ.Մ. Գաբրիելյանը:
Սննդի արդյունաբերության սարքավորումների ամբիոնը 1995 թվից ղեկավարել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ինժեներ, պրոֆեսոր Վ.Ա. Թումանյանը: Ամբիոնում տարբեր տարիների դասավանդել են դոցենտներ Ս.Շ. Շաքարյանը, Ս.Վ. Մնացականյանը, Ա.Ռ. Բեգլարյանը, Է.Գ. Մաիլովան, Հ.Ա. Հակոբյանը, Ա.Ռ. Հակոբյանը, Ա.Վ. Թումանյանը, Ռ.Ա. Բակլաչյանը, ավագ դասախոս Հ.Ա. Մինասյանը: Իսկ կաշվի և մորթու տեխնոլոգիայի, սննդի արդյունաբերության սարքա-վորումների ամբիոններն առանձին-առանձին կազմավորվել են 1995թ: Կաշվի և մորթու տեխնոլոգիայի ամբիոնը ստեղծման օրից ղեկավարել է պրոֆեսոր Ս.Մ. Մարգարյանը:
1998թ. սննդի արդյունաբերության սարքավորումների ամբիոնը վերան-վանվեց սննդի արդյունաբերության սարքավորումների և փաթեթա-վորման տեխնոլոգիայի: 2000-2005թթ. ամբիոնը գլխավորել է Ս.Շ. Շաքարյանը, իսկ 2005-2007թթ.՝ դոցենտ Լ.Վ. Թոքմաջյանը:
2007թ. Կաշվի և մորթու տեխնոլոգիայի, Սննդի արդյունաբերության սարքավորումների և փաթեթավորման տեխնոլոգիաների ամբիոնները միավորվեցին, և կազմավորվեց Սննդի արդյունաբերության սարքա-վորումների, փաթեթավորման և կաշվի ու մորթու տեխնոլոգիայի ամբիոնը, որը 2007-2010 թթ. ղեկավարում էր պրոֆեսոր Ս.Մ. Մարգարյանը, 2010թ. սեպտեմբերից ամբիոնի վարիչ է ընտրվել տ.գ.դոկտոր, պրոֆեսոր Ա.Ռ. Բեգլարյանը: ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ ամբիոնը վերանվանվել է Սննդի արդյունաբերության սարքավորումների ամբիոնի: 
Ամբիոնում գործում է պրոբլեմային երկու լաբորատորիա՝ կաշվի և մորթու տեխնոլոգիայի, տեխնոլո-գիական սարքավորումների: Ամ-բիոնի կողմից տպագրվել է շուրջ 200 գիտական հոդված, 3 մենա-գրություն և 4 ուումնական ձեռ-նարկ, ստացվել են բազմաթիվ գյուտերի արտոնագրեր և հեղինա-կային վկայականներ:
«Գյուղատնտեսական արտադրության փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն» մասնագիտության ուսանողները մասնակցել են միջազգային տարբեր ցուցահանդեսների և մրցույթների, շահել են շուրջ 15 միջազգային մրցանակներ: Այսօր շրջանավարտները շատ լուրջ ներդրում-ներ ունեն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի փաթեթա-վորման ոլորտում:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Բեգլարյան Անահիտ Ռազմիկի - տ.գ.դ., պրոֆեսոր

  1. Հակոբյան Հայաստան Արմենակի - տ.գ.թ., դոցենտ
  2. Մաիլովա Էլեոնորա Գեորգիի - տ.գ.թ., դոցենտ
  3. Հակոբյան Արուսյակ Ռաֆիկի - տ.գ.թ., դոցենտ
  4. Մինասյան Կարեն Ժորիկի - տ.գ.թ., դոցենտ
  5. Թումանյան Աննա Վլադիմիրի - տ.գ.թ., դոցենտ
  6. Պետրոսյան Արմենուհի Վարազդատի - տ.գ.թ., դոցենտ
  7. Ավետիքյան Մարիետա Ավետիքի - դասախոս
  8. Թարմինյան Մանե Արթուրի - ասիստենտ
  9. Սարոյան Անահիտ Վոլոդյայի - ասիստենտ
  10. Նիկոլյան Լիլիթ Վահանի - 1-ին կարգի լաբորանտ
  11. Դավդյան Նելլի Արշակի- 1-ին կարգի լաբորանտ
  12. Դարբինյան Անի Ռազմիկի - 1-ին կարգի լաբորանտ
  13. Մանասյան Լուսյա Գուրգենի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Սառնարանային տեխնիկա», «Սննդի արտադրության պրոցեսներ և ապարատներ», «Կաթի, մսի, ձկան, պահածոյացման, գինեգործության, հացաթխման, մակարոնի և հրուշակեղենի ձեռնարկության տեխնոլոգիա-կան սարքավորումներ», «Գյուղատնտեսական և պարենամթերքի արտադրության փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն», «Մանկական ֆունկցիոնալ սննդի արտադրության տեխնոլոգիական սարքավորումներ», «Տարայի և փաթեթավորման նյութեր», «Տարայի և փաթեթավորման օգտահանում», «Կոմպոզիցիայի հիմունքներ», «Գունանկար, գծանկար», «Փաթեթավորման, կոնստրուկտավորման սկզբունքներ», «Գունատեսություն», «Գրաֆիկական դիզայն», «Էրգոնոմիկա», «Շրիֆտային գրաֆիկա», «Տպագրական գործ և գովազդային միջոցներ», «Փաթեթավորման դիզայն, նախագծում», «Ֆիրմային ոճ», «Դիզայնի տեսություն», «Պլաստիկ մոդելավորում», «Լոգիստիկա», «Կաշվի և մորթու քիմիա և տեխնոլոգիա», «Կաշվի և մորթու վերամշակում», «Կաշվի և մորթու արտադրության թափոնների վերամշակում», «Կաշվի և մորթու բարձրամոլեկուլյար միացությունների քիմիա և ֆիզիկա», «Կաշվի և մորթու ստանդարտացում և սերտիֆիկացում», «Ընդհանուր քիմիայի տեխնոլոգիա», «Կաշվի և մորթու քիմիական տեխնոլոգիական պրոցեսներ և ապարատներ»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:


Հետադարձ կապ
ՀԱԱՀ, V մասնաշենք, 214, 216 սենյակներ
Հեռ. (37412)52 28 17, ներքին՝ 2-69

 

Մեկնարկեց երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը

Մեկնարկեց երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարում է ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ընդունելություն:

...

Մեկնարկեց 2016թ-ի 02-06-ը մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը

Մեկնարկեց 2016թ-ի 02-06-ը մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների փաստաթղթերի ընդունելություն՝

...

Կրթաթոշակ ասպիրանտական ծրագրի շրջանակում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 1 2

Գրանցվեք նորությունների համար

10