hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոն

Ամբիոնի վարիչ`
Սիմոնյան Նունե Ռուբիկի

1930թ. նորաստեղծ Գյուղատնտեսական ինստիտուտում ստեղծվում է այգեգործական ֆակուլտետը: Տարիների ընթացքում ելնելով հանրա-պետության ժողովրդական տնտեսության պահանջներից` այգեգործա-կան ֆակուլտետը սկսեց պատրաստել նաև ինժեներ-գինեգործներ և ինժեներ-պահածոյագործներ: 1972 թ. կազմակերպվում է գինեգործության և պահածոյացման տեխնոլոգիայի առանձին ամբիոնը, իսկ 1997թ. սկսվում է նաև «Հացի, հրուշակեղենի, մակարոնի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության գծով կադրերի պատրաստումը:
Վերջին 10 տարիների ընթացքում ամբիոնի դասախոսների կողմից տպագրվել է ավելի քան 40 մեթոդական ցուցում, շուրջ 120 գիտական հոդված, 4 մենագրություն, նրանք ստացել են 25-ից ավելիգյուտի արտոնագիր:
Ամբիոնում մեծածավալ գիտական և հետազոտական աշխատանքներ են տարվում վայրի թեյաբույսերի առանձին տեսակների, դրանց խառնուրդ-ներից փնջերի ստեղծման, տեխնոլոգիական խնդիրների լուծման ուղղու-թյուններով: Աշխատանքներ են տարվում ոչ ավանդական բուսատեսակների կիրառմամբ ֆունկցիոնալ նշանակության հացաբուլկեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիաների մշակման, շաքարի բնական փոխարինիչների օգտագործմամբ դիաբետիկ հացաբուլկեղենի և հրուշակեղենի նոր արտադրատեսակների ստեղծման ուղղությամբ: Գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում տարածված հումքատեսակներից նյութերի, սննդային ներկանյութերի արտադրման նոր տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ: Ամբիոնը գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում նաև մրգերի, հատապտուղների և բանջարեղենի կարճատև ու երկարատև պահպանման տեխնոլոգիաների նորացման ու կատարելագործման ուղղություններով, իսկ գինեգործության ոլորտում իրականացվող  գիտահետազոտական աշխատանքները միտված են մրգային գինիների և մրգերից թունդ ալկոհոլային ըմպելիքների արտադրության տեխնոլոգիաների մշակմանը և կատարելագործմանը: Ընթացքի մեջ են սննդարդյունաբերությունում անթափոն տեխնոլոգիաների մշակման աշխատանքները:
Ամբիոնը համալրված է չորս մաս-նագիտացված լաբորատորիանե-րով, որտեղ անցկացվում են մասնագիտական առարկաների լաբորատոր-գործնական պարապ-մունքները, կատարվում մագիստ-րանտների և ասպիրանտների գիտահետազոտական աշխատանք-ները:
ՈՒսանողների ուսումնաարտադրական և նախադիպլոմային պրակ-տիկաներն անցկացվում են ճյուղային առաջատար գործարաններում և ձեռնարկություններում: Ամբիոնը համատեղ գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում ՌԴ Կրասնոդարի գյուղատնտեսական արտադրանքի պահպանման և վերամշակման գիտահետազոտական ինստիտուտի հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Սիմոնյան Նունե Ռուբիկի - տ.գ.թ., դոցենտ

  1. Յավրույան Վարդան Նիկողոսի - տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Աղաջանյան Ժիրայր Գուրգենի - տ.գ.թ., դոցենտ
  3. Նազարյան Արամ Իվանի - տ.գ.թ., դոցենտ
  4. Տեր-Մովսեսյան Հասմիկ Ժիրայրի - կ.գ.թ., դոցենտ
  5. Գասպարյան Գայանե Հարությունի - գ.գ.թ., դոցենտ
  6. Հովհաննիսյան Գայանե Աթաբեկի - կ.գ.թ., դոցենտ
  7. Պետրոսյան Աննա Աշոտի - տ.գ.թ., դոցենտ
  8. Կոստանյան Կարինե Վարդանի -տ.գ.թ., դոցենտ
  9. Ստեփանյան Ռոմիկ Աղվանի - տ.գ.թ., դոցենտ
  10. Մխիթարյան Հեղինե Վազգենի - տ.գ.թ., դոցենտ
  11. Մուրադյան Զարուհի Էդիկի - տ.գ.թ., դոցենտ
  12. Գոմցյան Եպրաքսյա Խնկանոսի - տ.գ.թ., դոցենտ
  13. Պետրոսյան Սուսաննա Դանիելի - կ.գ.թ., դոցենտ
  14. Կարապետյան Նարինե Տիգրանի - տ.գ.թ., դասախոս
  15. Ավետիսյան Վարսենիկ Մառլիկի - տ.գ.թ., դասախոս
  16. Սամվելյան Լիլիա Ռոբերտի - տ.գ.թ., դասախոս
  17. Ֆահրատյան Աղավնի Արտավազդի - տ.գ.թ.,դասախոս
  18. Հովհաննիսյան Նարինե Գեղամի - տ.գ.թ., դասախոս
  19. Յավրույան Նաիրա Վարդանի - տ.գ.թ., դասախոս
  20. Ջավադյան Հռիփսիմե Գերմանի -ասիստենտ
  21. Հովսեփյան Ստելլա Սուրենի-ասիստենտ
  22. Ղազարյան Լուսիկ Վաղինակի - առաջատար մասնագետ
  23. Եդիգարյան Արմինե Օնիկի - 1-ին կարգի լաբորանտ
  24. Խաչատրյան Լուսինե Ռոբերտի-1-ին կարգի լաբորանտ
  25. Վարդանյան Մերի Ռաֆայելի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները

«Խմորման արտադրությունների տեխնոլոգիա», «Գինու տեխնոլոգիա», «Գինու քիմիա», «Խմորման արտադր. և գինեգ. տեխ. նախագծ.և սանտեխնիկա», «Գինեգ. և գարեջրագ. արտադր. ստանդ., սերտիֆիկաց. և փորձաքննություն», «Գինիների և ըմպելիքների որակի օրգանոլեպտիկ գնահատումը», «Թունդ ալկոհոկային խմիչքների տեխնոլոգիան», «Արտասահմանյան երկրների գինեգործության առանձնահատկությունները», «Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության տեխնոլոգիա», «Հացի, հրուշակեղ. և մակարոնի տեխնոլոգիա», «Հացի, հրուշ., մակարոն. ձեռնարկ.տեխ. նախագծ. և սառն. տեխնիկա», «Հացի, հրուշ., մակարոնի ստանդարտ., սերտիֆ. և փորձաքննություն», «Բուժիչ և կանխարգելիչ սնման հացաբուլկեղենի, հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիա», «Պահածոյացում և սննդախտանյութերի տեխնոլոգիա», «Պահածոյացման և սննդախտանյութերի ստանդարտացում, սերտիֆիկացում և փորձաքննություն», «Պահածոների արտադրության երկրորդայինային հումքի վերամշակման տեխնոլոգիաներ», «Սննդային հավելումների և կոնսերվանտների կիրառման տեխնոլոգիաներ», «Չորացման տեխնոլոգիա», «Բուսական ծագման մթերքների å³Ñåանման և í»ñամշակման տեխնոլոգիա», «Բուսական ծագման մթերքի ստանդարտացում», «Որակի կառավարման համակարգ», «Բուսական ծագման մթերքի սերտիֆիկացում», «Ստանդարտացման բնագավառի իրավական ակտերը և նորմատիվային փաստաթղթերը»::

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք, 105 սենյակ
Հեռ. (37412) 56 04 24, ներքին՝ 3-86
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10