Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (հնարավոր է նաև՝ պորտուգալերենին), կարող են ակտիվորեն ներգրավվել ընդունող համալսարանի ուսումնական գործընթացում և ձեռք բերել համապատասխան կրեդիտներ։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ մասնակցության պայմաններին, լրացնել առցանց դիմում հայտը, ինչպես նաև ստորև նշված բոլոր փաստաթղթերը PDF ձևաչափով վերբեռնել հետևյալ հղմամբ:
Պահանջված փաստաթղթերը վերբեռնելիս պարտադիր պետք է ներառեն դիմորդի անունը և ազգանունը, այլապես հայտը չի ընդունվի։ Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ հղմամբ: Դիմում հայտի ներկայացման ուղեցույցին» ծանոթացեք այստեղ: Մինհոյի համալսարանի վերաբերյալ տեղեկություններ կարող եք փնտրել հետևյալ հղմամբ, միջազգաին կրեդիտային շարժունություն ծրագրի վերաբերյալ՝ այս հղմամբ, իսկ ակադեմիական առաջարկներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի հունվարի 31-ն է։ Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում։ ՀԱԱՀ-ն պատասխանատու է փաստաթղթերի վավերացման և գնահատման համար։ Ծրագիրը հոգում է ապահովագրության և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը՝ 820 եվրոյի սահմանում։ Ընտրված մասնակիցը կստանա նաև ամսական 850 եվրո՝ կեցության ծախսերի համար։ Հարկ է նշել, որ ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը, իսկ Պորտուգալիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է այցելեն Մոսկվայում գտնվող Պորտուգալիայի դեսպանատուն։ Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Զարուհի Մարգարյան) կամ գրել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային փոստի հասցեին: |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կրթաթոշակ ասպիրանտական ծրագրի շրջանակում
Կրթաթոշակ ասպիրանտական ծրագրի շրջանակում
Լայբնիցի անվան անցումային տնտեսությունների գյուղատնտեսական զարգացման ինստիտուտը (Հալլե, Գերմանիա) տրամադրում է կրթաթոշակներ «Գյուղատնտեսության կայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում» (SUSADICA) 36 ամիս տևողությամբ ասպիրանտական ծրագրի շրջանակում: Մանրամասների համար այցելեք www.iamo.de կայք հետևյալ հղմամբ:
Մրցույթ Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագրի շրջանակում
«Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» ծրագիր
Ձեր վերջին այցելությունները
- 2019-01-17 12:12:26
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է տարեկան աշխատանքները
Ավելացել են հայկական գինու արտահանման, ներքին սպառման ծավալները, ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին մասնակցում էին
- 2018-11-27 10:09:42
Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծմանը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է ֆրանսիացի փորձագետներին, որոնք Հայաստան են ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով՝ աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման և կիրարկման հարցում հայ մասնագետներին օժանդակելու նպատակով։
- 2018-11-27 10:02:00
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո հայկական արտադրողները մասնակցում են Դուբայի «MENOPE 2018» միջազգային ցուցահանդեսին
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո հայկական 9 արտադրողներ մասնակցում են նոյեմբերի 18-20-ը Դուբայում անցկացվող Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի ամենամյա ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց սերտիֆիկացված և անցումային օրգանական
- Ագրոնոմիական ֆակուլտետ
- Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ
- Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ
- Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ
- Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ
- Տնտեսագիտական ֆակուլտետ