hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոն

  

Ամբիոնի վարիչ՝
Ոսկանյան Աշոտ Երջանիկի

Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնը ստեղծվել է Տնտեսագիտական ֆակուլտետի կազմում 2005թ., իսկ 2008-ին ընդգրկվել է Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի կազմում: 2010-2011 ուսումնական տարվանից ամբիոնը ղեկավարում է դոցենտ Ա.Ե. Ոսկանյանը:
Ամբիոնը մշտական խորհրդատվություն է մատուցում ագրարային ոլորտի մասնագետներին, գյուղացիական տնտեսությունների ղեկավարներին, որոնց հետ հաճախակի դասընթացներ են կազմակերպվում բիզնես ծրագրերի կազմման, հանրապետությունում տարվող ագրարային քաղաքականության վերաբերյալ: Ամբիոնը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի Դաշնության Տիմիրյազևի անվան պետական ագրարային համալսարանի կառավարման և ագրարային խորհրդատվության ամբիոնի հետ՝ իրականացնելով երիտասարդ կադրերի վերապատրաստման ծրագրեր:
Ամբիոնի դասախոսների գիտահե-տազոտական աշխատանքների արդյունքներն ամփոփված են հրատարակված 100-ից ավելի գի-տական հոդվածներում և հանդես-ներում, դասախոսների կողմից կազմվել են ավելի քան 20 մեթոդական ցուցումներ: Ամբիոնն իր գործունեությամբ սերտ կապերի մեջ է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության, մարզպետարանների,

«Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ»-ի  մարզային մասնաճյուղերի, հանրապետությունում գործող ապահովագրական ընկերությունների, ֆերմերային տնտեսությունների և ագրարային ոլորտի գործարարների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Ոսկանյան Աշոտ Երջանիկի -   տ.գ.թ., դոցենտ

  1. Ավետիսյան Սամվել Սերգեյի - տ. գ.դ., պրոֆեսոր
  2. Ջավադյան Հրաչիկ Սարուխանի - տ.գ.թ., դոցենտ
  3. Ավետիսյան Աշոտ Սամվելի - տ.գ.թ., դոցենտ
  4. Գրիգորյան Վահագն Վարազդատի -  մ.գ.թ., դոցենտ
  5. Կարապետյան Հրաչյա Իսկանդարի -  տեխ. գ. թ.,
  6. Վասիլյան Սուրեն Գևորգի - դասախոս
  7. Պոդոլսկայա Ալեսյա Վալերիի - տ.գ.թ., դասախոս
  8. Սերգոյան Գեղամ Պարույրի - դասախոս
  9. Փանոսյան Իռա Կորյունի - տ.գ.թ., դոցենտ
  10. Մանուչարյան Մերի Գագիկի - տ.գ.թ., ասիստենտ
  11. Կարապետյան Մարիամ Ռուբիկի - ասիստենտ
  12. Միրզոյան Ծաղկանուշ Հովիկի - ասիստենտ
  13. Մարտիրոսյան Արտակ Արտուշի - ասիստենտ
  14. Պողոսյան Ելենա Վարդանի - ասիստենտ
  15. Քարտաշյան Աննա Ռուբենի - ասիստենտ
  16. Ղազարյան Մարգո Վարդանի - ասիստենտ
  17. Գասպարյան Նարինե Վալերիի - ասիստենտ
  18. Մնացականյան Լիդա Վանուշի - ասիստենտ

Դասավանդվող առարկաները
«Ագրարային քաղաքականություն», «Գյուղտարածաշրջանի զարգացման ագրարային քաղաքականություն», «Ապահովագրական գործ», «Գյուղատնտեսության ապահովագրություն», «Գյուղաջակցության ծառայությունների կազմակերպում», «Ագրոտուրիզմ», «Խորհրդատվական և տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հռետորական արվեստ»:

pdf_logo

Ուումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-մասնաշենք, 250 սենյակ
Հեռ. (37412) 52 04 75, ներքին՝ 2-55
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Քիմիայի ամբիոնը նախաձեռնում է անվճար դասընթացներ դպրոցականների և ուսուցիչների համար

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ' Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերենով կամ պորտուգալերենով հաղորակցվելու բավարար հմտություններ, դասախոսություն անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև Մինհոյի համալսարանում կգտնեն իրենց մասնագիտությանը կամ աշխատանքին համապատասխանող ոլորտը։

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բալթյան հետազոտություն.19» խորագրով միջազգային գիտական և մեթոդաբանական ամենամյա գիտաժողովը տեղի կունենա 2019 թ. մայիսի 8-10-ը Կաունասում (Լիտվա): Գիտաժողովի կազմակերպիչն է Վիտովտ Մագնուսի համալսարանի Գյուղատնտեսական ակադեմիան (նախկինում՝ Ալեքսանդրաս Սթուլգինսկիսի անվան համալսարան): Հոդվածները կարող եք ուղարկել baltic.surveying1@gmail.com էլ/ հասեցով կամ վերբեռնել http://baltic.surveying1.en/կայքում:

Այլ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին. Virginija.gurskiene@asu.lt

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10