hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ԱՊՀ էկոնոմիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչ`
Ալեքսանյան Վարդան Սամվելի

ԱՊՀ էկոնոմիկայի ամբիոնը (մինչև 2005թ. Գյուղատնտեսության էկո-նոմիկայի ամբիոն) ստեղծվել է 1960թ.: 1994թ. Հայկական գյուղատնտե-սական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում միավորվեցին նաև Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գյուղատնտեսական արտադրության էկոնոմիայի և կազմակերպման ու Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի էկոնոմիկայի ամբիոնները:
1960-1981թթ. ամբիոնը ղեկավարել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա.Հ. Մարուխյանը, 1981-2005թթ. տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կ.Ա. Գրիգորյանը, 2005-2006թթ. տնտեսագիտության թեկնածու Հ.Գ. Քլոյանը, 2006-2015թթ.` տնտեսագիտության թեկնածու Լ.Լ. Հակոբյանը, 2015թ. սեպտեմբերից` տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վ.Ս. Ալեքսանյանը:
Ամբիոնի դասախոսները կատարում են գիտահետազոտական աշխա-տանքներ և ներգրավված են գիտական տարբեր թեմաներում: Այսպես, ֆակուլտետի գիտական կենտրոնի հետ համատեղ կատար-վում է գիտահետազոտական աշ-խատանք` նվիրված գյուղատնտե-սության մեջ կոոպերացման հիմ-նախնդիրներին: Վերջին տարիներին հրատարակվել են «Գյուղատնտեսության էկոնոմիկա», «Բնօգտագործման էկոնոմիկա» և «Մեքենաշինության էկոնոմիկա» ուսումնական ձեռնարկները, «Սննդարդյունաբերության էկոնոմիկա» և «Տրանսպորտի էկոնոմիկա» դասախոսությունների շարքը, «Հայաստանի Հանրապետության ագրարային աշխատանքի էկոնոմիկա», „СЭВ - один из эффективных способов привлечения иностранных инвестиций в Армению” մենագրությունները և «Ագրարային էկոնոմիկա» դասագիրքը: Գոյության 50 տարիների ընթացքում ամբիոնում հրատարակվել են 19 մենագրություն, 650 գիտական հոդված, 190 գրքույկ և ուսումնամեթոդական աշխատանք:
Ամբիոնում պատշաճ մակարդակի վրա է դրված ուսանողական գիտական գործունեության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնց արդյունքներն ամփոփվում են ամենամյա ուսանողական գիտաժողովներում: Խմբակը հնարավորություն է տալիս խորացնելու ուսանողների տեսական գիտելիքների մակարդակը, բացահայտելու նրանց հետազոտական ունակություններն ու կարողությունները:
Ամբիոնը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի, տնտեսագիտական ուղղվածություն ունեցող բուհերի, ոլորտի, տնտեսվարող սուբյեկտների, գիտական կենտրոնների, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան վարչությունների և մարզային կառույցների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Ալեքսանյան Վարդան Սամվելի - տ.գ.թ., դոցենտ

  1. Հակոբյան Լևչենկո Լևոնի - տ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար
  2. Չատինյան Ռաֆիկ Արշալույսի - տ.գ.թ., դոցենտ
  3. Մելոյան Սերգեյ Վանուշի - տ.գ.թ., դոցենտ
  4. Պետրոսյան Սայադ Համբարձումի - տ.գ.դ., դոցենտ
  5. Սանասարյան Անահիտ Աշոտի - տ.գ.թ., դոցենտ
  6. Ճեպեճյան Շաքե Անդրանիկի - դոցենտ
  7. Մատինյան Ալվարդ Գարեգինի - տ.գ.թ., դասախոս
  8. Սահակյան Քրիստինե Սամվելի - տ.գ.թ., դասախոս
  9. Մանուչարյան Մերի Գագիկի - տ.գ.թ., դասախոս
  10. Պետրոսյան Անի Շավարշի - ասիստենտ
  11. Հովհաննիսյան Մարտին Գագիկի - ասիստենտ
  12. Գևորգյան Քրիստինե Ռոբերտի -1-ին կարգի լաբորանտ
  13. Ասատրյան Գոհար Արմանի -2-րդ կարգի լաբորաանտ

Դասավանդվող առարկաները
«Ագրարային էկոնոմիկա», «Գյուղատնտեսության էկոնոմիկա», «Աշխատանքի էկոնոմիկա», «Ջրային տնտեսության էկոնոմիկա», «Հողաշինարարության էկոնոմիկա», «Տրանսպորտի էկոնոմիկա», «Սննդարդյունաբերության էկոնոմիկա», «Բնօգտագործման էկոնոմիկա», «Բնական ռեսուրսների էկոնոմիկա», «Արտակարգ իրավիճակների էկոնոմիկա», «Ծառայությունների ոլորտի էկոնոմիկա», «ԵԱՏՄ անդամ երկրների ագրարային էկոնոմիկա», «ԱՊՀ զարգացման տնտեսագիտական հիմնախնիրներ»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք, սենյակ 228
Հեռ. (37412) 56 23 50, ներքին՝ 3-80, 3-89

 

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել tovmasyan_lusine@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

...

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10