hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ֆինանսների և հաշվապահության ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝

Ջուլիետտա Վոլոդյայի Գևորգյան

Ֆինանսների և հաշվապահության ամբիոնը կազմավորվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ Ֆինանսների և վարկի ու Հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնների միավորման արդյունքում:
Ֆինանսների և վարկի նախկին ամբիոնը կազմավորվել էր 1998թ.` հաշվի առնելով ագրոպարենային համակարգում ֆինանսիստ-տնտեսագետ մասնագետների պատրաստման ժամանակի հրամայականը: Ամբիոնը ղեկավարել են Ա.Հ. Բայադյանը, Ս. Հ. Մկրտչյանը: Ամբիոնի կոլեկտիվի գործունեությունն ուղղված է եղել ֆինանսական, բանկային և ապահովագրական ոլորտների, ինչպես նաև երկրի տնտեսության համապատասխան ճյուղերի համար այսօրվա պահանջներին համահունչ բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստմանը: Ամբիոնի առարկաների գծով ուսանողներն արտադրական պրակտիկա են անցնում ագրարային ոլորտի տնտեսություններում, վերամշակող արդյունաբերական կազմակերպություններում, առևտրային բանկերում, վարկային կազմակերպություններում, հարկային և ֆինանսական այլ մարմիններում: Ամբիոնի կոլեկտիվը զգալի աշխատանք է կատարել ուսուցումը կրթական նոր չափորոշիչներին համապատասխան իրականացնելու համար: Ամբիոնն ակտիվորեն ընդգրկված է ՀԱԱՀ-ում սահմանված «ՀԲ կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացվող դասախոսների վերապատրաստման ծրագրում:
19 տարիների ընթացքում ամբիոնի դասախոսները հրատարակել են 300-ից ավելի գիտական հոդվածներ, բազմաթիվ մեթոդական ցուցումներ, դասախոսությունների տեքստեր: Ա. Բայադյանի հեղինակությամբ տպագրվել է 5 ուսումնական ձեռնարկ, ֆինանսական և ֆինանսա-վիճակագրական բացատրական բառարաններ, 4 մենագրություն:
Միջազգային «TEMPUS» ծրագրի շրջանակներում ամբիոնի շատ դասախոսներ պարբերաբար գործուղվել են Հոլանդիայի, Գերմանիայի Դաշնության և Հունաստանի գյուղատնտեսական համալսարաններ, Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա:
Իսկ Հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնը հիմնադրվել է 1970 թվականին: Ամբիոնը ղեկավարել են իրենց գործին նվիրված մասնագետներ Ս. Ս. Տիտանյանը, Խ. Մ. Ավագյանը, Վ. Ա. Քլյանը, Ա. Թ. Եղիկյանը, Գ.Գ. Հայրումյանը, Ջուլիետտա Գևորգյանը:
Ամբիոնը համակարգում է «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության բոլոր կուրսերի ուսումնական աշխատանքները՝ լինելով այդ մասնագիտության թողարկողը` մագիստրատուրայի, առկա և հեռակա ուսուցմամբ և քոլեջի համապատասխան բաժիններում: Ամբիոնին կից գործում է ուսումնական կաբինետ, որտեղ անցկացվում են «Համակարգչային հաշվապահություն» առարկայի պարապմունքները ժամանակակից համակարգչային հաշվապահական ծրագրերով:
Ուսումնական ողջ գործընթացն ամբիոնում կազմակերպվում է հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ստանդարտների պահանջներին համահունչ, ամբիոնի անդամները մշտական կապի մեջ են «Հայաստանի Հանրապետության հաշվապահների և աուդիտորների» ասոցիացիայի հետ: Ամբիոնի մի շարք դասախոսներ իրենց որակավորումը բարձրացրել են Գերմանիայի Հոհենհայմի, Հոլանդիայի Վագենինգենի և ԱՄՆ Ջորջիայի ագրարային համալսարաններում: Ամբիոնի բոլոր դասախոսներն ակտիվորեն մասնակցում են կազմակերպվող սեմինարներին, որոնք անցկացվում են ՀԱԱՀ, ՀՀՀԱ, USID, AID և USDA կազմակերպությունների կողմից:
Ամբիոնի դասախոսների օգնությամբ տարբեր մասնագիտությունների գծով ուսանողները կատարում են իրենց առաջին քայլերը գիտական և հետազոտական ոլորտում: Ամբիոնի դասախոսները հրատարակվել են ավելի քան 300 գիտական հոդվածներ, տարբեր տարիների ընդգրկված են եղել արդիական թեմատիկ ծրագրերում: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են ՀԱԱՀ-ում կազմակերպվող ամենամյա գիտաժողովի նիստերին և հանդես են գալիս թեմատիկ զեկուցումներով` ներկայացնելով հաշվապահական հաշվառման և աուդիտի դերն ու նշանակությունը ագրարային գիտության զարգացման գործում:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Գևորգյան Ջուլիետտա Վոլոդյայի- տ.գ.թ., դոցենտ

  1. Այրումյան Իրինա Գագիկի - տ.գ.թ., դոցենտ
  2. Մկրտչյան Սաթենիկ Հարությունի - տ.գ.թ., դոցենտ
  3. Ավետիսյան Կարինե Հովհաննեսի- տ.գ.թ., դոցենտ
  4. Վալասանյան Մարիետա Ստյոպայի - տ.գ.թ., դոցենտ
  5. Բաղդասարյան Արեգ Մերուժանի - տ.գ.թ., դոցենտ
  6. Կարճիկյան Վիկտոր Մկրտչի - տ.գ.թ., դասախոս
  7. Հակոբջանյան Ռոման Վաղինակի - տ.գ.թ., դասախոս
  8. Լպուտյան Սոս Համլետի - տ.գ.թ., դասախոս
  9. Նավասարդյան Հովհաննես Նորայրի -տ.գ.թ., ավագ դասախոս
  10. Ալավերդյան Նինել Արտավազդի - ավագ դասախոս
  11. Ասլանյան Գառնիկ Մեսրոպի -ավագ դասախոս
  12. Սաֆարյան Արմեն Գևորգի -տ.գ.դ., դասախոս
  13. Մելքոնյան Աննա Հովհաննեսի - տ.գ.թ., դասախոս
  14. Փարսադանյան Թամարա Ռոբերտի - դասախոս
  15. Պետրոսյան Մանուկ Անդրանիկի- տ.գ.թ., դասախոս
  16. Մարկոսյան Սևակ Մեսրոպի - տ.գ.թ., դասախոս
  17. Հարությունյան Թամարա Հենրիկի -տ.գ.թ., դասախոս
  18. Մախմուդյան Ռաշիդ Ջասմի -տ.գ.թ., դասախոս
  19. Տոնիկյան Արման Սամվելի-տ.գ.թ., դասախոս
  20. Հովհաննիսյան Աշխեն Մնացականի -տ.գ.թ., ասիստենտ
  21. Բեկոյան Երվանդ Նորիկի - ասիստենտ
  22. Այվազյան Հասմիկ Սուրենի - ասիստենտ
  23. Շահինյան Լարիսա Վարազդատի - ասիստենտ
  24. Շահինյան Ալիսա Բաբկենի -ասիստենտ
  25. Դարբինյան Սոնա Ռազմիկի- ասիստենտ
  26. Նալբանդյան Եվգենյա Հովսեփի -ասիստենտ
  27. Զարգարյան Աիդա Գևորգի - ասիստենտ
  28. Ավետյան Թամարա Վարդանի - ասիստենտ
  29. Կարապետյան Մանյա Սեդրակի - ասիստենտ
  30. Բաղդասարյան Արփինե Վարազդատի – ասիստենտ
  31. Կարապետյան Մարգարիտա Կարլոսի - ասիստենտ
  32. Գևորգյան Անի Գևորգի - ասիստենտ
  33. Մելքումյան Լուսինե Կամոյի - ասիստենտ
  34. Եղիազարյան Դարյա Արտաշեսի -ասիստենտ
  35. Արաբյան Դավիթ Ժիրայրի -ասիստենտ
  36. Մղդեսյան Մերի Գրիգորի -ասիստենտ
  37. Փանոսյան Խաժակ Սիմակի- ասիստենտ
  38. Մելիքյան Զարմիկ Վահանի - ասիստենտ
  39. Օսիպյան Լիանա Հարությունի - ասիստենտ
  40. Մարկոսյան Պետրոս Աբգարի - ասիստենտ
  41. Երիցյան Գոհար Կարոյի - ասիստենտ
  42. Պետրոսյան  Գրիգոր Մովսեսի - ասիստենտ
  43. Պետրոսյան Գայանե Վարդանի - ասիստենտ
  44. Մաճկալյան Արտաշես Վահանի - ասիստենտ
  45. Աբրահամյան Տաթևիկ Բարեղամի - մասնագետ
  46. Առաքելյան Լիլիթ Մեսրոպի - մասնագետ
  47. Արզումանյան Էլեոնորա Ռաֆիկի- մասնագետ

 Դասավանդվող առարկաները
«Հաշվապահական հաշվառման տեսություն», «Հարկման պատմություն և տեսություն», «Ֆինանսական հաշվապահություն», «Դատահաշվապահական փորձաքննություն», «Հաշվապահական հաշվառումը գյուղատնտեսության մեջ», «Վերահսկում և աուդիտ», «Աուդիտ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում», «Հարկային հաշվապահություն», «Համակարգչային հաշվապահություն», «Հաշվապահական հաշվառումը բանկերում», «Ֆինանսական հաշվետվությունների համակարգ», «Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ», «Հաշվապահական հաշվառման հիմունքներ», «Գործավարություն հաշվապահությունում», «Տնտեսական գործունեության վերլուծություն», «Կազմակերպությունների ֆինանսական գործունեության վերլուծություն», «Հարկեր և հարկայաին քաղաքականություն», «ԱՊՀ կազմակերպությունների ֆինանսներ», «Ինվեստիցիաների տնտեսական գնահատում», «Դրամաշրջանառություն, վարկ և բանկեր», «Հարկեր և հարկային քաղաքականություն», «Ֆինանսների ընդհանուր տեսություն», «Բյուջետային համակարգ», «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և բանկեր», «Ֆինանսական վերլուծություն», «Արժեթղթերի շուկա», «Ֆինանսական մենեջմենթ», «Արժեթղթերի շուկա և բորսային գործ», «Շուկայական տնտեսության պետական կարգավորում», «Բանկային մենեջմենթ», «Հարկային և մաքսային գործ», «Բյուջետային կազմակերպությունների ֆինանսներ», «Վճարահաշվարկային համակարգ», «Բանկային մարքետինգ», «Վարկային գործառնություններ», «Արտարժույթային գործառնություններ», «Մակրոտնտեսական կարգավորում», «Ֆինանսական և բանկային մենեջմենթ», «Հանրային ֆինանսներ», «Արդի ֆինանսական հիմնախնդիրներ»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք, սենյակ 433ա
Հեռ. (37412) 52 84 90, ներքին՝ 3-35 
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Ուսումն Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն հատուկ կարիք ունեցող ուսանողների համար

Ուսումն Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն հատուկ կարիք ունեցող ուսանողների համար

Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Ալմերիա, Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: ՀԱԱՀ-ից Ալմերիայի համալսարանում ուսումը 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան 2 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի

...

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում Տուշայի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոնոմիական և Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների դասախոսները և վարչական աշխատակիցները:

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն 

2019թ. մարտի 21-ին, ժամը 12:30-ին ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի նիստերի փոքր դահլիճում (329) «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. միկրոէլեկտրոնիկայի արդի հիմնախնդիրները, մարտահրավերները և լուծումները» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մարտ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10