hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Տվյալագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Խաչատրյան Հակոբ Հայկի

Տվյալագիտության ամբիոնը ստեղծվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ՝ նախկին Վիճակագրության և բիոմետրիայի ու Ինֆորմատիկայի և մաթեմատիկական մեթոդների ամբիոնների միավորմամբ: Մինչ այդ ՀԱԱՀ-ում 2002 թվականից գործում էր Վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնը որի վարիչի պաշտոնը տարբեր ժամանակներում զբաղեցրել են Ք. Ք. Մանուկյանը, Ա. Խ. Սիմոնյանը, Ա. Թ. Եղիկյանը, Հ.Հ. Խաչատրյանը:
Գործունեության ընթացքում ամբիոնի կոլեկտիվի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստեղծվել են անհրաժեշտ հիմքեր ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման և որակի բարելավման ուղղությամբ. մասնավորապես վերջին տարիներին ամբիոնում արմատավորվել են կրեդիտային հենքով ուսումնական գործընթացի վարման արդյունավետ մեխանիզմներ՝ ուսանողին դարձնելով ուսուցման լիիրավ և ակտիվ մասնակիցը: Ամբիոնի մի շարք դասախոսներ իրենց որակավորումը բարձրացրել են եվրոպական և ամերիկյան համալսարաններում, նրանց օգնությամբ տարբեր մասնագիտությունների գծով ամեն տարի ուսանողները կատարում են գիտական և հետազոտական աշխատանքներ՝ տարբեր գիտաժողովներում ներկայացնելով տասնյակ զեկուցումներ:
Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվել են 270-ից ավելի գիտական հոդվածներ: 2010-2018թթ. կազմվել և տպագրվել են 30-ից ավելի կուրսային աշխատանքների և ստուգողական առաջադրանքների կատարման մեթոդական ցուցումներ, գործնական պարապմունքների անցկացման աշխատանքային տետրեր, և դասախոսությունների տեքստեր և դասագրքեր: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են ՀԱԱՀ-ում կազմակերպվող ամենամյա գիտաժողովի նիստերին և հանդես գալիս զեկուցումներով: Ամբիոնում տարվող գիտական, հետազոտական, ուսումնական գործընթացում նոր տեխնոլոգիաների կիրառմանը մեծապես նպաստում է կահավորված համակարգչային լսարանը:
Նոր միավորված ամբիոնի կազմում ընդգրկված Ինֆորմատիկայի և մաթեմատիկական մեթոդների ամբիոնը ստեղծվել է 1970թ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում: Այն ղեկավարել են Ա. Վ.Սահակյանը, Բ. Հ. Շահնազարյանը, Հ. Զաքարյանը, Ռ. Ն.Չիթչյանը և Մ. Գրիգորյանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ամբիոնում դասապրոցեսը դարձրեց ուսանողների համար առավել արդիական և մատչելի: Ամբիոնի աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց տպագրության են նախապատրաստել ինֆորմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման բնագավառներում արդիական դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ: Ամբիոնում կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքներն արտացոլված են ամբիոնի կոլեկտիվի անդամների հրատարակված ավելի քան 650 հոդվածներում, 16 մենագրություններում, բազմաթիվ բրոշյուրներում, գիտական զեկուցումներում և դասագրքերում, ինչպես նաև հեղինակային արտոնագրերում: Ամբիոնում մշակվել են տարաբնույթ կենսաբանական, ոռոգման, բնապահպանական, տնտեսական համակարգերի տնտեսա-մաթեմատիկական մոդելներ, հետազոտվել և առաջարկվել են գյուղատնտեսական տեխնիկայի օպտիմալ օգտագործման մոդելներ, ինֆորմացիոն անվտանգության հիմնահարցերը և օպտիմալ նախագծման, հեռավար ուսուցման տեխնոլոգիաները:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Խաչատրյան Հակոբ Հայկի - տ.գ.թ., դոցենտ

  1. Վարդանյան Գոհար Վազգենի - տ.գ.թ., պրոֆեսոր
  2. Գրիգորյան Մանուշակ Այվազի- տ.գ.թ. , դոցենտ
  3. Մնացականյան Անահիտ Հրաչիկի - տ.գ.թ., դոցենտ
  4. Գալանտերյան Անահիտ Պետրոսի – տեխն.գ.թ. դոցենտ
  5. Գյուլումյան Սոս Միքայելի - ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
  6. Սմբատյան Արմինե Ժորայի – տ.գ.թ., դոցենտ
  7. Կոսեմյան Սուրեն Էդուարդի – տեխն.գ.թ, դոցենտ
  8. Մկրտչյան Կարեն Գագիկի - տեխն.գ.թ., դոցենտ
  9. Հացագործյան Գառնիկ Գևորգի - տեխն.գ.թ., դասախոս
  10. Փոթիկյան Մարինա Գառնիկի – տ.գ.թ., դասախոս
  11. Մնացականյան Ջուլիետտա Ռուբենի – ավագ դասախոս
  12. Պողոսյան Գայանե Խաչիկի – ավագ դասախոս
  13. Քեշիշյան Գևորգ Հարությունի - դասախոս
  14. Վարդանյան Նինա Վրեժի – դասախոս
  15. Մովսիսյան Աստղիկ Մովսեսի - դասախոս
  16. Ստեփանյան Աիդա Արսենի - դասախոս
  17. Պողոսյան Մարինա Հարությունի - դասախոս
  18. Մանուչարյան Դոնարա Վլադիմիրի - դասախոս
  19. Շիրվանյան Նաիրա Վալերի - ասիստենտ
  20. Աֆյան Արմիկ Վլադիմիրի - ասիստենտ
  21. Հովհաննիսյան Հայկանուշ Հայկի - ասիստենտ
  22. Հովակիմյան Նաիրա Միասնիկի - ասիստենտ
  23. Շահբազյան Անժելա Աշոտի - ասիստենտ
  24. Ներսիսյան Ջուլիետտա Սենեքերիմի – ասիստենտ
  25. Ավետիսյան Սոնա Մարտինի - 1-ին կարգի լաբորանտ
  26. Բեգինյան Անուշ Ժոռայի - 2-րդ կարգի լաբորանտ
  27. Աթանեսյան Լիանա Արշավիրի – 1-ին կարգի մասնագետ
  28. Կոստանյան Լուսինե Հայկի–օպերատոր
  29. Պետրոսյան Կարեն Աշոտի – լաբորատորիայի վարիչ

Դասավանդվող առարկաները
«Վիճակագրություն», «Վիճակագրության ընդհանուր տեսություն», «Սոցիալ-տնտեսական վիճակագրություն», «Ֆինանսական և բանկային վիճակագրություն», «Դեմոգրաֆիա», «Էկոնոմետրիկա», «Մաթեմատիկական վիճակագրություն և հետազոտության մեթոդներ», «Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում», «Տնտեսամաթեմատիկական մոդելավորում», «Ինֆորմատիկա», «Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ», «Ինֆորմատիկա և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կապի միջոցներ», «Էկոհամակարգերի մաթեմատիկական մոդելավորում», «Տնտեսական իրավիճակների մոդելավորում», «Ինֆորմատիկայի հատուկ դասընթացներ», «Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ», «Տնտեսական ինֆորմատիկա», «Մաթեմատիկական մոդելավորում», «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ինֆորմատիկա և ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ»:

Առաջիկայում նախատեսվում է վերանայել վերոնշյալ առարկաների ցանկը և դրանք համապատասխանեցնել արդի պահանջներին:


Հետադարձ կապ


ՀԱԱՀ, I-մասնաշենք, 338, 339 սենյակ , II մասնաշենք, 406 սենյակ
Հեռ. (37412) 58 79 64, 58 37 01, ներքին՝ 3-73, 3-19, 3-83, 3-55, 2-37, 4-74
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ' Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերենով կամ պորտուգալերենով հաղորակցվելու բավարար հմտություններ, դասախոսություն անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև Մինհոյի համալսարանում կգտնեն իրենց մասնագիտությանը կամ աշխատանքին համապատասխանող ոլորտը։

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բալթյան հետազոտություն.19» խորագրով միջազգային գիտական և մեթոդաբանական ամենամյա գիտաժողովը տեղի կունենա 2019 թ. մայիսի 8-10-ը Կաունասում (Լիտվա): Գիտաժողովի կազմակերպիչն է Վիտովտ Մագնուսի համալսարանի Գյուղատնտեսական ակադեմիան (նախկինում՝ Ալեքսանդրաս Սթուլգինսկիսի անվան համալսարան): Հոդվածները կարող եք ուղարկել baltic.surveying1@gmail.com էլ/ հասեցով կամ վերբեռնել http://baltic.surveying1.en/կայքում:

Այլ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին. Virginija.gurskiene@asu.lt

...

Մրցույթ ուսանողների համար Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10