hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի մասնագիտություններ


 Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարումՍննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում

«Աննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությունն իր բնույթով եզակի և չափազանց կարևոր է հանրապետության ագրոպարենային համակարգի զարգացման համար:

Այս մասնագիտությամբ տնտեսագետը կարող է զբաղեցնել տնտեսագետի, արտադրական, սպասարկող, խորհրդատվական կազմակերպությունների մենեջերի պաշտոններ, զբաղվել հասարակական-քաղաքական, գիտամանկավարժական գործունեությամբ:


Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարումԱգրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում

«Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությունն առնչվում է գյուղացիական ֆերմերային տնտեսությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների, բաժնետիրական ընկերությունների, գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող ձեռնարկությունների, գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնների, ագրոպարենային համակարգի սպասարկման ոլորտի, հարկային ու մաքսային համակարգերի, գիտահետազոտական, ուսումնական, պետական և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտների հետ:


Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարումԱգրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում

Շրջանավարտները ձեռք են բերում պետական և ոչ պետական ֆինանսներին, բանկային և ոչ բանկային ոլորտին, բորսային և ագրոպարենային համակարգի ապահովագրական գործին, ներդրումային և դրամաշրջանառության քաղաքականությանը, ֆինանսական մենեջմենթին, մարկետինգին, ֆինանսական վերլուծությանը, արժեթղթերի շուկային, հարկերի և հարկմանը, վիճակագրությանը, ֆինանսական հաշվառման և հաշվետվությունների կազմմանն առնչվող մասնագիտական գիտելիքներ, կառավարչական գործունեություն են ծավալում ագրոպարենային համակարգի ցանկացած տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական համակարգում:


Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտԱգրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ

Հանրապետության ագրոպարենային ոլորտի  համար պատրաստում է ճյուղայինուղղվածություն ունեցող հաշվապահներ, որոնք կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները. ագրոարդյունաբերական համակարգի ձեռնարկություններում` որպես հաշվապահ, գանձապահ, ներքին աուդիտոր, ֆինանսական գծով տնօրենի տեղակալ, ագրոբիզնեսի ոլորտի տնտեսագիտական ծառայությունների ղեկավար, գյուղատնտեսության նախարարության կենտրոնական հաշվապահությունում և ֆինանսական վարչությունում` որպես առաջատար մասնագետ, մարզպետարաններում և գյուղապետարաններում` որպես տնտեսագետ-հաշվապահ, բանկային համակարգի վարկավորման բաժնի ավագ մասնագետ, հարկային պետական ծառայության  և դրա ստորաբաժանումների հաշվետվությունների ընդունման  ու վերլուծության գծով հաշվապահ, հարկային պետական ծառայության ստորաբաժանումներում տեսչական բաժինների տեսուչ, աուդիտորական կազմակերպություններում` որպես աուդիտոր և այլն:

Ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն

Մասնագիտությունն առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է հանրապետությունում և նրա առանձին տարածաշրջաններում բնատնտեսական ներու-ժի առավել արդյունավետ օգտագործումը, ագրարային շուկայի ձևավորումը, ինվեստիցիոն, վարկային, ֆինանսական քաղաքականությունների մշակումն ու իրականացումը: Այս մասնագիտության շրջանավարտները ստանում են համապատասխան գիտելիքներ երկրում տարվող ագրարային քաղաքականության, ռազմավարական ծրագրերի մշակման, արտադրության բնագավառում նոր տեխնոլոգիաների կիրառման, դրանց հետ կապված բացատրական աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան հմտություններ գյուղատնտեսական մթերք արտադրողների և վերամշակողների համար ուսուցողական ծրագրերի կազմման, առաջավոր փորձի գիտական հիմքի վրա հիմնված խորհրդատվության մատուցման վերաբերյալ:

Այս ոլորտի մասնագետները կարող են աշխատել հանրապետական և մարզային գյուղատնտեսական կառույցներում, պետական գյուղատնտեսական ձեռնարկություններում, գյուղատնտեսական կոոպերատիվներում, ֆերմերային տնտեսություններում, ինչպես նաև վերամշակող, գյուղատնտեսական մթերքի ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ձեռնարկություններում, տեղական, մարզային և հանրապետական խորհրդատվական կառույց-ներում, գիտահետազոտական կենտրոններում և ինստիտուտներում, ագրոբիզնեսի ձեռնարկություններում, հասարակական ու միջազգային կազմակերպություններում:


Ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգում)

Ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգում) մասնագիտությամբ տնտեսա-գետ ապահովագտրողները գիտելիքներ են ստանում տնտեսագիտության տեսության, մաթեմատիկական վիճակագրության և հավանականության տեսության, ընդհանուր և ապահովագրական վիճակագրության, ապահովագրության տեսության, հարկերի և հարկային քաղաքականության, արժեթղթերի շուկայի, ապահովագրական կազմակերպու-թյունների կառավարման, դրամաշրջանառու-թյան և բանկային գործունեության, միջազգային ապահովագրության, ապահովագրական իրավունքի, գյուղատնտեսության ապահովագրու-թյան, ապահովագրական մարքեթինգի վերաբերյալ:

«Ապահովագրական գործ» մասնագիտությամբ բակալավրը կարող է աշխատել գործունեությունն տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում, մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություն-ներում: Ձեռք բերած մասնագիտական կարողությունները թույլ են տալիս աշխատելու նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր մակարդակների ծառայություններում, բանկերում և դրամավարկային, ներդրումային և ապահովագական կազմակերպություն-ներում, կազմակերպաիրավական բոլոր ձևերի տնտեսավարող սուբյեկտների, այդ թվում նաև ագրոպարենային ոլորտի տնտեսագիտական ծառայություններում, ինչպես նաև վերլուծության ենթարկելու ապահովագրողների, գյուղատնտեսական ձեռնարկություն-ների և տնտեսության մյուս ոլորտների ձեռնարկությունների ակտիվների, պարտավորությունների, կապիտալի, դրամական հոսքերի շարժի, եկամուտների և ծախսերի, ինչպես նաև կազմակերպությունների ֆինանսական գործունեության արդյունքների մասին տեղեկատվության տվյալները:

Ագրոբիզնես և շուկայաբանություն

«Ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնա-գիտությամբ շրջանավարտները մասնագետ-ներն ունեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ աշխատելու շուկայական տնտեսության տարբեր ոլորտի (մասնավորա-պես ագրոպարենային համալիրում) ինստիտուցիոնալ կառուցվածքներում, բանկերում և դրամավարկային, ներդրումային և ապահովագական կազմակերպություններում, նաև ագրոպարենային ոլորտի համար տնտեսագիտական ու մարկետինգային ծառայություններ ապահովող կազմակերպություններում: Նրանք իրականցնում են սոցիալ-տնտեսական տվյալների ձևավորում, շուկայի վերլուծություն, պարտավորությունների, կապիտալի, դրամական հոսքերի շարժի, եկամուտների և ծախսերի, ինչպես նաև կազմակերպությունների ֆինանսական գործունեության արդյունքների մասին տեղեկատվության վերաբերյալ:

Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն

«Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն» մասնագիտության անհրա-ժեշտությունը պայմանավորված է հիմնա-կանում գյուղատնտեսության և ագրովերա-մշակման ոլորտում արտադրված ապրանքների առանձնահատկություններով, որակական հատկանիշներով և ստանդարտներով: «Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն» մասնագիտությամբ շրջանավարտները ձեռք են բերում գիտելիքներ ագրոպարենային համակարգի հումքի, պատրաստի արտադրանքի ու մթերքի ապրանքագիտության, որակի գնահատման մեթոդների, դրանց ֆիզիկաքիմիական հատկությունների, դրանց տեսականու, պահպանման եղանակների ու ժամկետների, ստանդարտ-ների և սերտիֆիկացման, անասնաբուծական և բուսաբուծական մթերքի փորձաքննության անցկացման, փորձագիտական եզրակացությունների մշակման ու ներկայացման վերաբերյալ: Տնտեսագետ-շուկայագետ-փորձագետները պետք է տիրապետեն ագրոպարենային ձեռնարկությունների և ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրվող հումքի և ապրանքների տեխնիկական ու տեխնոլոգիական պահանջներին, տնտեսագիտական գնահատման մեթոդներին, առաջարկի ու պահանջարկի սկզբունքներին, սննդամթերքների անվտանգության գծով հսկողություն իրականացնող կազմակերպությունների գործունեությանը, այդ ոլորտը կարգավորող օրենսդրությանը և իրավական ակտերին: 

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10