hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Հայոց և օտար լեզուների ամբիոն

Pilosyan-Ruzanna-624x829

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Ռուզաննա Գեորգիի Փիլոսյան  

Հայոց և օտար լեզուների ամբիոնը ստեղծվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի որոշման արդյունքում՝ Հայոց և ռուսաց լեզուների և օտար լեզուների ամբիոնների միավորմամբ:
Հայոց և ռուսաց լեզուների ամբիոնը կազմավորվել է 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների համապատասխան ամբիոնների միավորմամբ:

ՀԳԱ, այնուհետև ՀՊԱՀ-ի նոր կազմավորված լեզուների ամբիո-նը ղեկավարել են Մ.Մ. Ղուկասյանը, Ռ.Ն. Արզոյանը, Մ.է. Բաբայանը, Ն.Պ. Սարգսյանը:
Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են երեք ուղղություններով` բա-ռարանագրության, լեզուների ուսուցման մեթոդիկաների մշակում, հայոց և ռուսաց լեզուների բանասիրական-լեզվագիտական ուսումնասիրություններ: Կարևոր նշանակություն է տրվում խոսքի մշակույթի զարգացմանը. մշակվում են ուսանողների գրավոր և բանավոր խոսքում հանդիպող սխալների վերացման մեթոդիկաներ:

Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է ՀԱԱՀ-ում կազմակերպվող ամենամյա միջազգային գիտաժողովներին: Մեծ աշխատանքներ են տարվում նաև ուսանողական գիտաժողովների կազմակերպման ու անցկացման ուղղությամբ: Ուսանողներն ինչպես մասնագիտական, այնպես էլ տարբեր թեմաներով հայերեն և ռուսերեն լեզուներով կարդում են զեկուցումներ ուսանողական գիտաժողովներում:
Վերջին հինգ տարիների ընթացքում ներկայացվել է 74 գիտական հոդված, 5 մեթոդական ձեռնարկ, 5 մեթոդական ցուցում:

Օտար լեզուների ամբիոնը ստեղծվել է 2002թ.` ՀԳԻ-ի լեզուների ամբիոնի օտար լեզուների բաժանմունքի բազայի վրա: Ամբիոնում գիտա-հետազոտական աշխատանքներ են տարվում բառարանագիտության, օտար լեզուների ուսուցման մեթոդների մշակման և բանասիրական-լեզվագիտական ուսումնասիրությունների ուղղություններով: Օտար լեզուների դասավանդման բնագավառում մշակվում են մասնագիտական տերմինաբանության յուրացման արդյունավետ միջոցներ, կազմվում են համապատասխան մասնագիտական ուսումնամեթոդական ձեռնարկներ, բառաշարքեր:
Ամբիոնում տարվող գիտահետազոտական աշխատանքների ուշագրավ ուղղություներից մեկը ոչ լեզվաբանական բուհերում օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի լեզվաբանական-հոգեբանական հիմքերի մշակումն է: Այդ ուղղությամբ ամբիոնում ամեն տարի անցկացվում են սեմինար-պարապմունքներ, այլ բուհերից հրավիրվում են փորձառու մասնագետներ: Ամբիոնը սերտորեն համագործակցում է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանների հետ:
Վերջին տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների ջանքերով հրատարակվել է 50-ից ավել գիտական հոդված, 12 մեթոդական ցուցում, 3 ուսումնական ձեռնարկ, մենագրություններ, թեմատիկ և տերմինաբանական բառարաններ:
Ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են հանրապետական և միջազգային գիտաժողովների: Միջազգային ծրագրերով վերապատրաստման են մեկնել տարբեր երկրներ. Շվեդիայի “Swedish Longest University UPSALA, Հոլանդիայի UNESCO-IHE, Գերմանիայի FULDA և CUSSL համալսարաններ, Իսպանիայի Գռանդայի համալսարան և այլն, որակավորման բարձրացման դասընթացների են մասնակցել Ռուսաստանի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական համալսարանում, Ֆրանսիայի Փարիզ-Գրինյոնի ազգային ագրոնոմիական ինստիտուտում, Գերմանիայի Հոհենհայնի համալսարանում:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Սարգսյան Նելլի Պերճի - բ.գ.թ., դոցենտ
  2. Գասպարյան Նոնա Ռաֆայելի -մ.գ.թ., դոցենտ
  3. Շահինյան Ռուզաննա Հովհաննեսի - դոցենտ
  4. Փիլոսյան Ռուզաննա Գեորգիի -մ.գ.թ., դոցենտ
  5. Առուստամյան Մարա Իվանի - բ.գ.թ., ավագ դասախոս
  6. Վահրամյան Անահիտ Վահրամի - ավագ դասախոս
  7. Վարդանյան Անահիտ Միհրանի - ավագ դասախոս
  8. Պողոսյան Մարո Խաչիկի - ավագ դասախոս
  9. Բաբայան Մանուկ Գ.Էդուարդի - ավագ դասախոս
  10. Հովհաննիսյան Ռիմա Արշավիրի - ավագ դասախոս
  11. Հովհաննիսյան Ելենա Արշավիրի - ավագ դասախոս
  12. Մաշուրյան Գոհար Մովսեսի - ավագ դասախոս
  13. Շահրամանովա Իվետա Հակոբի - ավագ դասախոս
  14. Մկրտումյան Արմինե Արամայիսի - բ.գ.թ., դասախոս
  15. Հակոբյան Արաքսյա Միշայի - դասախոս
  16. Սարգսյան Լիանա Կառլենի - դասախոս
  17. Աբազյան Նարինե Դավիթի - դասախոս
  18. Վարդանյան Լիանա Սամվելի - դասախոս
  19. Հակոբյան Սոնա Լևչենկոյի - դասախոս
  20. Առաքելյան Նարինե Վոլոդյայի - դասախոս
  21. Ղևոնդյան Մարիամ Մարտինի - դասախոս
  22. Գևորգյան Կարինե Խաչիկի - դասախոս
  23. Հովհաննիսյան Ջուլիետա Գրիգորի - դասախոս
  24. Կիրակոսյան Գագիկ Հակոբի - դասախոս
  25. Արամյան Հասմիկ Հենրիկի - դասախոս
  26. Բարսեղյան Ռիմա Համազասպի - ասիստենտ
  27. Գրիգորյան Գայանե Արայի - ասիստենտ
  28. Դալլաքյան Գայանե Աղաջանի - ասիստենտ
  29. Թովմասյան Կարինե Օնիկի - ասիստենտ
  30. Ավանեսյան Անուշ Ռաֆիկի - ասիստենտ
  31. Բաղդասարյան Ռենատա Հայկի - ասիստենտ
  32. Ավետիսյան Անուշ Ալբերտի - ասիստենտ
  33. Զազյան Գայանե Հովհաննեսի - ասիստենտ
  34. Մխեյան Էմմա Ժորիկի - ասիստենտ
  35. Աշուղյան Սիլվա Բագրատի - ասիստենտ
  36. Արզումանյան Սաթենիկ Կիմի - ասիստենտ
  37. Մանուկյան Լիլիթ Ֆրունզի - ասիստենտ
  38. Մխիթարյան Մարինա Հարությունի - ասիստենտ
  39. Հովսեփյան Արուսյակ Սամվելի - ասիստենտ
  40. Սամսոնյան Լիլիթ Միշիկի - ասիստենտ
  41. Կոխլիկյան Մարիետա Մկրտչի - ասիստենտ
  42. Սողոյան Գալինա Նորայրի - ասիստենտ
  43. Ավագյան Մանուշ Գրիգորի - ասիստենտ
  44. Գրիգորյան Սվետլաննա Ռոստամի - ասիստենտ
  45. Զոհրաբյան Մանե Զոհրակի - ասիստենտ
  46. Հակոբյան Նարինե Թաթուլի - ասիստենտ
  47. Գրիգորյան Սուսաննա Հենրիկի- ասիստենտ
  48. Նազարյան Քնարիկ Հազարապետի - ասիստենտ
  49. Մելոյան Գայանե Ղարիբի - ասիստենտ
  50. Սահակյան Սվետլաննա Հայկի - ասիստենտ
  51. Տերտերյան Օֆելյա Վաչագանի - ասիստենտ
  52. Օլշևսկայա Գյուլնարա Ալֆրեդի - մասնագետ
  53. Դավթյան Մարինե Միխայիլի - մասնագետ

Դասավանդվող առարկաները

«Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և խոսքի մշակույթ», «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Լատիներեն»:
pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, 2-րդ մասնաշենք, 436 սենյակ
Հեռ. (37412) 52 83 79, ներքին՝ 2-19
E-mail:  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Orange-Knowledge-Programme-in-the-Netherlands-2Նիդեռլանդների կառավարության կողմից տրամադրվող Orange Knowledge Programme (OKP) կոչվող կրթաթոշակային ծրագրի շնորհիվ Հայաստանի ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու Ջրային կրթության Դելֆտի համալսարանի 2020 թվականի մագիստրոսական ծրագրերին և կարճաժամկետ դասընթացներին:
Կարճաժամկետ դասընթացներին մասնակցելու համար կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով
հետևյալ հղմամբ: Մագիստրոսական ծրագրերի հայտադիմումների ընդունումն սկսվելու է ս.թ. հոկտեմբերի 15-ին, իսկ կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել անցնելով հետևյալ հղմամբ:
Ջրային կրթության Դելֆտի համալսարանի բոլոր կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք և ներբեռնելով ուղեցույցը

...

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն 

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է գիտաշխատողների համար նախատեսված Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի մրցույթ 2020 -2021 ուսումնական տարվա համար: Ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրում օտարերկրյա գիտնականներին՝ ԱՄՆ բուհերում մեկ ուսումնական տարվա ընթացքում հետբուհական դոկտորանտուրայի հետազոտություն անցկացնելու համար:
Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտը
այստեղ: Դիմելու վերջնաժամկետ՝ 2019 թվականի նոյեմբերի 8: 

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10