hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ագրոէկոլոգիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Գալստյան Մերուժան Հայկարամի

Ագրոէկոլոգիայի ամբիոնը կազմավորվել է 1999թ.: Ամբիոնի հիմնադիր վարիչը եղել է պրոֆեսոր Է.Մ. Հայրապետյանը:
2008 թվից ամբիոնը ղեկավարում է գ.գ.դ., պրոֆեսոր Մ.Հ. Գալստյանը: Ամբիոնում հրատարակվել է շուրջ 305 գիտական հոդված, 5 մենագրություն, 16 մեթոդական ցուցում, 3 դասագրքեր և 9 ուսումնական ձեռնարկ:
2005թ. ամբիոնին կից հիմնադրվել է Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության պրոբլեմային լաբորատորիան, որտեղ տարվող գիտական հետազոտություններն ուղղված են հանրապետության տարբեր մարզերի հողային ռեսուրսների պահպանման ու արդյունավետ օգտագործման, տեխնածին աղտոտված հողատարածքներից էկոլոգիապես անվտանգ սննդամթերքի ստացման հիմնախնդիրներին:

ՀՀ-ում առաջին անգամ ագրոէկոլոգիայի լաբորատորիայում է մշակվել միջազգային ճանաչում գտած տեխնածին աղտոտված հողատարածքներից էկոլոգիապես մաքուր բուսաբուծական արտադրանք ստանալու տեխնոլոգիան (Է.Մ. Հայրապետյան, Մ.Հ. Գալստյան, Ս.Ս. Հարությունյան և Ս.Ջ. Թամոյան): Ներկայումս լաբորատորիան պրոֆեսոր Մ.Հ. Գալստյանի ղեկավարությամբ հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում (Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզեր) իրականացնում է էկոլոգիապես մաքուր սննդամթերքի ստացման տեխնոլոգիաներ: Ուսումնական ծրագրերի կատարելագործմանը և դրանք միջազգային չափանիշներին առավելագույնս համապատասխանեցնելուն զուգընթաց ամբիոնում իրականացվում են նաև գիտական, ուսումնամեթոդական և հետազոտական լայնածավալ աշխատանքներ:
Ամբիոնում 2005 թվականից մինչև այժմ պաշտպանել են դոկտորական 2 և թեկնածուական 18 ատենախոսություններ, որից 11-ը ԻԻՀ քաղաքացիներ: Ներկայումս ամբիոնն ունի 2 ասպիրանտ և 2 հայցորդ:
2006 թվից սկսած` ագրոէկոլոգիայի պրոբլեմային լաբորատորիան ԱՄՆ-ի Ֆրեզնոյի, իսկ 2011 թ.-ից ԱՄՆ-ի Նյու Ջերսիի և ՀԱԱՀ համալսարանների համագործակցության շրջանակներում իրականացնում է «Էկոլոգիական տեսակետից անվտանգ բուսաբուծական մթերքների արտադրության տեխնոլոգիաների մշակումը ՀՀ տեխնածին աղտոտված հողերում» դրամաշնորհային գիտական ծրագրերը:
2014 թվից ամբիոնը, ԵՊՀ-ի քիմիական էկոլոգիայի, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի առողջապահության էկոլոգիայի ամբիոնների մասնակցությամբ Լեհաստանի և ՀՀ բնապահպանության նախարարության թափոնների կառավարման վարչության հետ իրականացնում է «Թափոնների կառավարումը և շրջակա միջավայրի պահպանությունը» ԵՄ ֆինանսավորմամբ ուսումնական եռամյա ծրագիրը:

Ամբիոնի և Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի համագործակցության արդյունքում 2010 թվականից ամենամյա ամառային էկոլոգիական դպրոցում վերապատրաստում են անցնում ամբիոնի 3-5 երիտասարդ դասախոս, ասպիրանտ ու մագիստրանտ, 2016թ.-ին օնլայն վերապատրաստվել են ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի 6 աշխատակից, իսկ TEMPUS ծրագրի շրջանակներում սովորող «Բնապահպանական նորագույն տեխնոլոգիաներ» մագիստրոսների վերապատրաստումն իրականացվում է Պորտուգալիայում և Իսպանիայում:
Ուսումնագիտական և հասարակական գործունեության մեջ հաջողությունների հասնելու համար ամբիոնը 2011 և 2012 թվականներին արժանացել է համապատասխանաբար երրորդ և երկրորդ կարգի դիպլոմների, իսկ 2013 թվականի արդյունքներով, ՀԱԱՀ-ում կազմակերպված մրցանակաբաշխությամբ, լավագույն ամբիոն անվանակարգում` արժանացել է «Ոսկե հասկ» մրցանակի:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Գալստյան Մերուժան Հայկարամի - գ.գ.դ., պրոֆեսոր

  1. Հարությունյան Սլավիկ Սամսոնի - գ.գ.դ., պրոֆեսոր
  2. Հունանյան Սուրիկ Ալեքսանի - գ.գ.դ., դոցենտ
  3. Թամոյան Սամվել Ջանիբեկի - գ.գ.թ., դոցենտ
  4. Մկրտչյան Անժելա Լիպարիտի - կ.գ.թ., դոցենտ
  5. Սարգսյան Կարինե Շահենի - կ.գ.թ., դոցենտ
  6. Մարկոսյան Մարինե Սաշայի - գ.գ.թ., դոցենտ
  7. Խաչատրյան Հրանտ Էդիկի - գ.գ.թ., դասախոս
  8. Պարոնյան Արմենուհի Մերուժանի - գ.գ.թ., ասիստենտ
  9. Նալբանդյան Արփինե Հովհաննեսի - գ.գ.թ., ասիստենտ
  10. Սիմոնյան Լիլիթ Լևիկի - գ.գ.թ., ասիստենտ
  11. Մաթևոսյան Լուսինե Գագիկի - գ.գ.թ., ասիստենտ
  12. Հայրապետյան Օլգա Իվանի - լաբորանտ
  13. Միքայելյան Հռիփսիմե Արմենի- լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Ագրոէկոլոգիա», «Շրջակա միջավայրի պահպանություն և էկոլոգիական փորձաքննություն», «Շրջակա միջավայրի աղտոտման հսկողություն (մոնիտորինգ)», «Ագրոէկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանություն», «Կենսոլորտի քիմիա», «Էկոլոգիայի հիմունքներ», «Ավտոտրանսպորտի էկոլոգիական անվտանգություն և շրջակա միջավայրի պահպանություն», «Ագրոէկոլոգիական նորագույն տեխնոլոգիաներ», «Բնապահպանական կենսատեխնոլոգիա», «Վերամշակման կենսատեխնոլոգիա», «Էկոլոգիայի արդի հիմնախնդիրներ  և բնօգտագործում», «Տեխնածին աղտոտված հողերի վերակուլտիվացման տեխնոլոգիաներ»: 

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-մասնաշենք, 418 սենյակ
Հեռ. (37412) 56 20 01, ներքին՝ 3-64
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10