Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնարար ֆակուլտետներից է Ագրոնոմիական ֆակուլտետը, որը կազմավորվել է 1921թ. Երևանի ժողովրդական համալսարանում (ԵՊՀ): Ֆակուլտետի ստեղծման գործում մեծ ավանդ ունի նրա առաջին դեկանը՝ ճանաչված գիտնական ու մանկավարժ Պապա Բեժանի Քալանթարյանը: Ֆակուլտետի կազմում ընդգրկված են հետևյալ 6 ամբիոնները`
Ֆակուլտետի գործունեությունը համապատասխանում է Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ուսուցման արդի մեթոդներին: Ֆակուլտետում ուսումնական կաբինետներն ու լաբորատորիաները ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով, ցուցադրական նյութերով, հերբարիումներով և համակարգչային տեխնիկայով: Ուսումնական գործընթացին զուգահեռ ֆակուլտետն իրականացնում է գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ: Հիմնարար և կիրառական նշանակություն ունեցող կարևոր գիտական հետազոտությունների շնորհիվ գյուղատնտեսական արտադրության մեջ ներդրվել են ավելի քան 200 առաջարկություն, այդ թվում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 40 նոր սորտ: Ֆակուլտետն իր գործունեության ընթացքում հրատարակել է 170 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, ավելի քան 6800 գիտական հոդված, նաև բազմաթիվ արտոնագրեր և վկայագրեր: Ագրոնոմիական ֆակուլտետում գործում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճան շնորհող 011 «Ագրոնոմիա» մասնագիտական խորհուրդը, որտեղ հայցորդները ատենախոսություններ են պաշտպանում հետևյալ մասնագիտությունների գծով՝
Ագրոնոմիական ֆակուլտետը ՀՀ-ում միակն է, որտեղ մասնագետներ են պատրաստում հետևյալ մասնագիտությունների գծով՝
Ագրոնոմիական ֆակուլտետը համագործակցում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության համաշխահային գրասենյակի, Կովկասի տարածաշրջանի ագրոկենսաբազմազանության պահպանման հայկական գրասենյակի, Նորվեգիայի Սաէրհեիմի կենսաէկոնոմիկայի ինստիտուտի, Թրոմսոյի արկտիկական համալսարանի, Իտալիայի Դելլ Մանշ պոլիտեխնիկական համալսարանի (Անկորա), Ռուսաստանի մի շարք գյուղատնտեսական համալսարանների և գիտական կենտրոնների հետ: |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերապատրաստման կամ դասավանդման հնարավորություն Հունաստանում
Վերապատրաստման կամ դասավանդման հնարավորություն Հունաստանում
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 դասախոսական տեղի մրցույթ Արևմտյան Ատիկայի համալսարանում 7 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով։
Մրցույթ գերմաներենի դասախոսների համար
Մեկնարկեց երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը
Ձեր վերջին այցելությունները
- 2019-01-17 12:12:26
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է տարեկան աշխատանքները
Ավելացել են հայկական գինու արտահանման, ներքին սպառման ծավալները, ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին մասնակցում էին
- 2018-11-27 10:09:42
Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծմանը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է ֆրանսիացի փորձագետներին, որոնք Հայաստան են ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով՝ աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման և կիրարկման հարցում հայ մասնագետներին օժանդակելու նպատակով։
- 2018-11-27 10:02:00
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո հայկական արտադրողները մասնակցում են Դուբայի «MENOPE 2018» միջազգային ցուցահանդեսին
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո հայկական 9 արտադրողներ մասնակցում են նոյեմբերի 18-20-ը Դուբայում անցկացվող Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի ամենամյա ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց սերտիֆիկացված և անցումային օրգանական
- Ագրոնոմիական ֆակուլտետ
- Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ
- Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ
- Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ
- Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ
- Տնտեսագիտական ֆակուլտետ