hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առաջիկա երկու օրերի ընթացքում ավարտել բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի բերքահավաքը

Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության` հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ անկում,

գիշերը կգրանցվի բացասական ջերմաստիճան:Ելնելով վերոհիշյալից` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմում է հանրապետության հողօգտագործողներին և հորդորում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել առաջիկա 2 օրերի ընթացքում բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի, պտուղների և այլ մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները ավարտելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միաժամանակ հորդորում է սեղմ ժամկետներում ավարտել աշնանացան մշակաբույսերի ցանքը, ինչպես նաև Արարատյան դաշտում սկսել խաղողի այգեթաղը:


Աղբյուրը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջ

 

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10