hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Խաչատրյան Աղավարդ Խաչատուրի

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մաթեմատիկայի ամբիոնը կազմավորվել է 1937-1938թթ., այն ղեկավարել է Հ.Մ. Գրիգորյանը, ապա ակադեմիկոս Ա.Լ. Շահինյանը, պրոֆեսոր Վ.Վ. Սաղաթելյանը և այլ անվանի մաթեմատիկոսներ: 2000 թվից ամբիոնի վարիչը ֆիզ.մաթ. գ.դ., պրոֆեսոր Ա.Խ. Խաչատրյանն է:
Վերջին 10 տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից տպագրութան է հանձնվել շուրջ 120 գիտական հոդված, որոնք հիմնականում հրատարակվել են միջազգային կենտրոնական ամսագրերում: Գիտական արդյունքները զեկուցվել են 15-ից ավելի միջազգային գիտաժողովներում: Ամբիոնի աշխատակիցների գիտական աշխատանքները հրատարակվել են հիմնականում ԱՄՆ-ի, Անգլիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ անդամ երկրների միջազգային հեղի-նակավոր ամսագրերում: Ուսումնական աշխատանքների արդյունավետ անցկացման նպատակով ամբիոնը հրատարակել է շուրջ 25 մեթոդական ցուցում, ուսումնական ձեռնարկներ և այլ բնույթի աշխատանքներ:
Ամբիոնում պատշաճ հիմքերի վրա է դրված նաև ուսանողների գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման գործընթացը: Դրա լավագույն վկայությունը վերջին տարիներին տեղի ունեցած ուսանողական գիտաժողովներն են, որոնց ընթացքում տնտեսագիտական և ճարտարագիտական ֆակուլտետների ուսանողները հանդես են եկել մի շարք զեկուցումներով:

Բանիմաց և հմուտ գիտական կադ-րերի պատրաստման հետ կապված հիմնահարցերը միշտ էլ համարվել են առաջնային: Ամբիոնի վարիչ Ա.Խ. Խաչատրյանի ղեկավարու-թյամբ պարբերաբար անցկացվում են գիտական սեմինարներ և քննարկումներ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ`Խաչատրյան Աղավարդ Խաչատուրի - ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսոր

  1. Դանիելյան Լեյնադ Երվանդի - ֆիզ.մաթ.գ.թ., պրոֆեսոր
  2. Մանուկյան Էմիլ Հաբեթի - ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  3. Մուրադյան Արամ Հրաչի - ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  4. Համբարձումյան Սամվել Ռազմիկի - ֆիզ.մաթ. գ.թ., դոցենտ
  5. Վիրաբյան Երանուհի Գագիկի - ֆիզ.մաթ. գ.թ., դոցենտ
  6. Բազիկյան Սուսաննա Նորիկի - տեխն.գ.թ., դոցենտ
  7. Անդրիյան Սիլվա Միքայելի - ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  8. Խաչատրյան Գևորգ Գրիգորի - ֆիզ.մաթ . գ.թ., դոցենտ
  9. Թերջյան Ցոլակ էռնեստի - ֆիզ.մաթ. գ.թ., դոցենտ
  10. Բարսեղյան Անի Գառնիկի - ֆիզ.մաթ. գ.թ., դոցենտ
  11. Բրոյան Մարինե Ֆիրդուսիի - ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  12. Պետրոսյան Հայկանուշ Սամվելի - ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  13. Ազիզյան Հերմինե Հովհաննեսի - ֆիզ.մաթ.գ.թ., ասիստենտ
  14. Խաչատրյան Համայակ Ազատի - ֆիզ.մաթ.գ.թ., ասիստենտ
  15. Հասրաթյան Մարիաննա Գրիգորի - ավագ դասախոս
  16. Ավագյան Սվետլաննա Պանդուխտի - ավագ դասախոս
  17. Կռոյան Արփիկ Կոլյայի - դասախոս
  18. Խաչատրյան Նաիրա Արամայիսի - ասիստենտ
  19. Հարությունյան Արեգնազ Վաղինակի - ասիստենտ
  20. Սիսակյան Արուսյակ Արամի - ասիստենտ
  21. Թադևոսյան Նվեր Արշալույսի - ասիստենտ
  22. Դեղոյան Վեհանուշ Աշոտի - ասիստենտ
  23. Մարգարյան Գոհար Սիրվենի - ասիստենտ
  24. Նահապետյան Անահիտ Արզումանի - առաջատար մասնագետ
  25. Կոստանյան Լուսինե Հայկի - երկրորդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Բարձրագույն մաթեմատիկա», «Տեսական մեխանիկա», «Հավանա-կանությունների տեսություն և մաթ. վիճակագրություն», «Գծային հանրահաշիվ», «Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ», «Բարձրագույն մաթեմատիկայի հատուկ դասընթաց», «Անալիտիկ մեխանիկա»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-մասնաշենք, 332 սենյակ
Հեռ. (37412) 58 25 82, ներքին՝ 2-86, 2-88
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
 

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ 

ՀԱԱՀ-ի «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով:
Մասնակիցները կսովորեն՝
• Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
• Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
• Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
• Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:
Դասընթացները կկազմակերպվեն ս.թ. հոկտեմբերի 1-ից 30-ը՝ շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ-ի 2-րդ մասնաշենք, 509 սենյակ, Արմինե Մարտիրոսյանին: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ը:
Դասընթացներին ակտիվ մասնակցած ուսանողներին կտրվեն նաև վկայագրեր:

...

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանը (University of La Verne) առաջարկում է ամառային և ձմեռային կարճաժամկետ բիզնես դասընթացներ, որոնց մասնակցելու համար հնարավոր է դիմել կրթաթոշակի: Կրթաթոշակը կարող է ծածկել ծախսերի մինչև 70%-ը:
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 22-ն է: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել
հետևյալ հղումով: Դիմումին կից ուսանողները պետք է ներկայացնեն նաև CV և տեղեկանք համալսարանից:
(Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

...

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10