Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում 1942 թ. հիմնադրվեց գրաֆիկայի ամբիոնը, որը ղեկավարում էր դոցենտ Միքայել Բեգլարի Վարունցյանը (1942-1946 թթ.), ապա դոցենտ Հայկազ Սահակի Վահրամյանը (1946-1972թթ): 1995-1996 թթ. ամբիոնի ղեկավարել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆ. Արմեն Ցոլակի Խաչատրյանը, իսկ 2006-ից մինչև 2017թ. ապրիլ ամիսը՝ տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Կարապետի Ամիրյանը: 2007 թվականին վերջինիս և ամբիոնի աշխատակիցների ու համալսարանի նախկին շրջանավարտների աջակցությամբ ամբիոնի թիվ 536 լսարանը կահավորվել է ուսուցման ժամանակակից տեխնի-կական սարքավորումներով, ինտերակտիվ գրատախտակով, հեռուստա-ցույցով, դիդակտիկ նյութերով ու մոդելներով և վերանվանվել ամբիոնի նախկին վարիչ «Պրոֆ. Կ.Ա. Ամիրյանի անվան՝ մեքենաների և մեխա-նիզմների տեսության ու մեքենաների մասերի» լսարանի: Ամբիոնի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ 2017թ. կարգի է բերվել նաև 508 լսարանը՝ այն դարձնելով «Գծագրական երկրաչափություն» առարկայի դասխոսությունների մասնագիտացված լսարան: Լսարանը կահավորվել է համակարգչով, մուլտիմեդիա պրոյեկտորով, ինչպես նաև ինտերակտիվ և մարկերային գրատախտակներով: Ներկայումս ամբիոնում գիտա-հետազոտական աշխատանքները տարվում են երեք կարևոր ուղղու-թյուններով. ՀՀ գյուղատնտեսու-թյան մեջ էներգիայի այլընտրան-քային աղբյուրների` մասնավորա-պես քամու էներգիայի օգտա-գործումը, մեխանիկական փոխանցումների կատարելագործումը, լեռնա-լանջերի յուրացման տեխնոլոգիաների և հողամշակ մեքենաների հիմնախնդիրները: Ամբիոնում մշտապես տարվում է հետևողական աշխատանք աշխատակիցների գիտամանկավարժական որակավորման բարձրացման ուղղությամբ: Այսպես, 2009թ. ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը որպես Եվրոպական հանձնաժողովի «Էրասմուս Մունդուս» ծրագրի հետազոտող-դոկտորանտ (Post- Doctorate fellow), Ս. Մարիկյանն իրականացրել է գիտահետազոտական աշխատանքներ և կարդացել դասխոսություններ Պորտուգալիայի Վիանա դու Կաշտելոյի Պոլիտեխնիկական ինստիտուտում (IPVC), որի համար ստացել է հավաստագիր: Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվել են 7 ուսումնական ձեռնարկներ, 5 մենագրություններ, 130 մեթոդական ցուցում, 377 գիտական հոդված, ստացվել է 73 հեղինակային վկայական և արտոնագիր: Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը Ամբիոնի վարիչ` Մարիկյան Սամվել Սերգեյի - տ.գ.թ., դոցենտ
«Գծագրական երկրաչափություն», «Ճարտարագիտական գրաֆիկա և մոդելավորում», «Ճարտարագիտական գրաֆիկա», «Հողաշինարարական գծագրություն», «Համակարգչային գրաֆիկա», «Համակարգչային գրաֆիկա և մոդելավորում», «Մեխանիզմների և մեքենաների տեսություն», «Մեքենաների մասեր», «ՄՄ ՄՄՏի հիմունքներով», «Մեքենամասեր և ՄՄՏ»:
Հետադարձ կապ |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետությունում
Ընտրիր ճիշտ մասնագիտություն, կառուցիր լավ ապագա
Բաց դաս
Ձեր վերջին այցելությունները
- 2018-04-16 09:39:07
Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են շուրջ 3 անգամ
Օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828 տոննայով։
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն , Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Ռումինիա և Բելգիա:
Աղբյուրը՝ minagro.am - 2018-04-05 07:00:25
Մեկնարկել է կաթնամթերքի արտադրության զարգացման ծրագիրը և գործարկվել գյուղոլորտի դոնորների համակարգման հարթակը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն այսօր ստորագրել են «Անասնակերի մատակարարման բարելավում և կաթնամթերքի վերամշակման ընդլայնում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագիրը:
- 2018-03-29 08:06:56
Հայկական գինեգործական ընկերությունները «Պրովայն Դյուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 16 ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու և ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դյուսելդորֆ 2018» ամենամյա միջազգային
- Ագրոնոմիական ֆակուլտետ
- Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ
- Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ
- Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ
- Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ
- Տնտեսագիտական ֆակուլտետ