hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Վարդանյան Գոհար Լիպարիտի

Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման ամբիոնը կազմավորվել է 1960 թվին դոցենտներ Ք.Ռ.Պալյանի և Հ.Ս. Գրիգորյանի ջանքերով: Ամբիոնի առաջին վարիչը եղել է դոցենտ Ք.Ռ. Պալյանը, ում հաջորդել են դոցենտներ Հ.Ս. Գրիգորյանը, Ս.Հ. Տերյանը, պրոֆեսոր Կ.Ե. Ռոստոմյանը, դոցենտ Ռ.Ա. Դավթյանը, դոցենտ Ա.Ա. Մաթևոսյանը: 2013 թվից ամբիոնը ղեկավարում է տ.գ.թ., դոցենտ Գ.Լ. Վարդանյանը:
Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքները հիմնա-կանում ուղղված են գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման ժամանա-կակից ուղղություններից մեկին` ՀՀ պայմաններում գյուղատնտեսական արտադրության ստացիոնար գործընթացների ինտենսիվացմանը:
Ավտոմոբիլների և տրակտորների ամբիոնի հետ համատեղ կատարվել են գիտահետազոտական որոշակի աշխատանքներ` կապված մեքենա-տրակտորային ագրեգատների շարժման կայունության լավարկման հետ: Ինչպես նաև համատեղ աշխատանքներ են կատարվել գյուղա-տնտեսության տեխնիկայի շահագործման ամբիոնի հետ՝ փոքրաչափ կերամանրիչների մշակման և պարամետրերի հիմնավորման ուղղությամբ:

Ամբիոնի դասախոսների գիտահե-տազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա հրատա-րակվել են ավելի քան 160 աշխատություններ, այդ թվում մեկ ուսումնական ձեռնարկ, ամբիոնի դասախոսները ստացել են 23 հեղինակային վկայական և ՀՀ արտոնագրեր: Բազմաթիվ զեկուցումներ են կարդացվել հանրապետությունում և արտերկրում կազմակերպված գիտաժողովներում:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Վարդանյան Գոհար Լիպարիտի - տ.գ.թ., դոցենտ

  1. Թադևոսյան Հոմերոս Մեսրոպի - տ.գ.թ., դոցենտ
  2. Հակոբյան Կարեն Պարույրի - տ.գ.թ., դոցենտ
  3. Մովսեսյան Մարիետա Դավթի - դասախոս
  4. Բաղդագուլյան Ալեքսեյ Հակոբի - դասախոս
  5. Բարոյան Աիդա Գրիգորի - դասախոս
  6. Սարգսյան Լաուրա Ռազմիկի -ասիստենտ
  7. Եղիազարյան Ռուզաննա Յախշիբեկի - լաբորանտ
  8. Հարությունյան Լուսինե Վիկտորի - լաբորանտ
  9. Մաթևոսյան Միքայել Արտաշեսի - լաբորանտ
  10. Խառատյան Սոնա Արամայիսի - լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկայի հիմունքներ», «Ավտոմատիկա և արտադրական պրոցեսների ավտոմատացում», «Էլեկտրական հաղորդակ», «Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում», «Էլեկտրա-տեխնիկայի տեսական հիմունքներ», «Էլեկտրական սարքավորումների մոնտաժ», «Էլեկտրական չափումներ», «Էլեկտրական մեքենաներ», «Էլեկտրոնիկա», «Էլեկտրամատակարարում», «Ավտոմատիկա և տելեմեխանիկայի հիմունքներ», «Էլեկտրական սարքավորումների շահագործում և նորոգում», «Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ», «Էլեկտրական լուսավորում և ճառագայթում», «Էներգաաուդիտ», «Էներգախնայողություն և մենեջմենթ», «էլեկտրամատակարարում», «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկայի հիմունքներ», «էլեկտրական սարքավորումների շահագործում և նորոգում», «էներգիայի այլընտրանքային աղբյուրներ», «էլեկտրական լուսավորում և ճառագայթում», «Վերամշակող արտադրամասերի էլեկտրական սարքավորումներ», «Ավտոմատացված էլեկտրահաղորդակ», «Փոքր ՀԷԿ-երի էլեկտրական սարքավորումներ», «Գյուղատնտեսական մեքենաների և հոսքագծերի էլեկտրաշարժաբեր», «Ոչ էլեկտրական մեծությունների էլեկտրական չափումներ», «Էներգոռեսուրսների և էներգիայի կառավարում», «Գյուղատնտեսական մեքենաներ և վերամշակման տեխնոլոգիական սարքավորումներ», «Ավտոմատ համակարգերի էլեկտրամեխանիկական կայանքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ էներգետիկ համակարգում», «Էլեկտրական մեքենաների և համակարգերի ռելեային պաշտպանություն», «Էլեկտրատեխնոլոգիաները գյուղատնտեսությունում», «Ջերմատների էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում», «Ջերմության օգտագործումը գյուղարտադրությունում»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, 2-մասնաշենք, 428 սենյակ
Հեռ. (37412) 52 54 16, ներքին` 2-25, 2-41
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10