hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Գյուղատնտեսական մեքենաշինության տեխնոլոգիայի և նորոգման ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Գրիգորյան Ալբերտ Սուրենի

Ամբիոնը, որն ի սկզբանե կոչվել է կառուցվածքային նյութերի տեխնոլոգիայի, հիմնադրվել է 1950թ.-ին վաստակաշատ գիտնական Մ. Ա. Եսայանի ջանքերով: 2002թ-ից այն վերակազմավորվում է` ստանալով գյուղատնտեսական մեքենաշինության տեխնոլոգիայի և նորոգում անվանումը:
Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են պրոֆ. Մ.Ա. Եսայանը (1950-1988), դոցենտներ Լ.Ա. Սահակյանը (1988-1994), Հ.Մ.Մարտիրոսյանը (1994-1997 և 1998-1999), պրոֆեսոր Շ. Մ. Գրիգորյանը (1997-1998), Ս.Ա. Կոխլիկյանը (1999-2006), պրոֆեսոր Դ. Պ. Պետրոսյանը (2006-2015): 2015թ-ից մինչ օրս ամբիոնի վարիչն է դոցենտ Ա. Ս. Գրիգորյանը:
2008թ. համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ամբիոնը անվանակոչվեց հիմնադիր-վարիչ պրոֆեսոր Մ. Ա. Եսայանի անունով:
Ամբիոնին կից գործում են ձուլման, եռակցման, փականագործական և մեխանիկական մշակման ուսումնական արհեստանոցները, ինչպես նաև մետաղների կտրման, նյութագիտության, համափոխարինելիության և տեխնիկական չափումների լաբորատորիաները, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով, իսկ մետաղների կտրման լաբորատորիան՝ ինտերակտիվ գրատախտակով և համակարգչով:

Ամբիոնի գիտահետազոտական աշ-խատանքները ընդգրկում են  են մետաղահատ հաստոցների համակարգում կտրման  դինամիկական գործընթացների հետազոտումը, հողի մշակության տեխնոլոգիաների գործընթացի ցուցանիշների լավարկման և հողամշակ բանող օրգանների  կառուցվածքային կատարելագործման, դրանց հուսալիության և երկարակեցության բարձրացման հիմնախնդիրները: 
Ամբիոնում դասավանդվող առարկաների գծով ուսումնաարտադրական պրակտիկա է կազմակերպվում ամբիոնի ուսումնական լաբորատորիա-ներում և արհեստանոցներում, ինչպես նաև ամբիոնը համագործակցում է «Գարի Գրուպ» ՍՊԸ-ի, «Ինտերստանոկ» ԲԲԸ-ի, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»-ի, «Էլեկտրասարք» ԲԲԸ-ի հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Գրիգորյան Ալբերտ Սուրենի - տ.գ.թ., դոցենտ

  1. Պետրոսյան Դանիել Պետրոսի - տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Կոխլիկյան Սեյրան Արամայիսի - տ.գ.դ., դոցենտ
  3. Մատղաշյան Հակոբ Աղասու - տ.գ.թ., դոցենտ
  4. Եսայան Պավել Միքայելի - տ.գ.թ., դոցենտ
  5. Գալստյան Համեստ Ժորայի - տ.գ.թ., դոցենտ
  6. Ալթունյան Արթուր Վաղինակի - տ.գ.թ., դոցենտ
  7. Բաբայան Արմեն Ռազմիկի - տ.գ.թ., դասախոս
  8. Շահվերդյան Հայկ Գրիգորի - ուս.արհեստանոցի վարիչ
  9. Ղազարյան Գայանե Վազգենի - 1-ին կարգի լաբորանտ
  10. Աղաբեկյան Վարդուհի Աղաբեկի - 1-ին կարգի լաբորանտ
  11. Հարությունյան Սպարտակ Արամայիսի - 2-րդ կարգի լաբորանտ
  12. Սիմոնյան Ալբերտ Հայրապետի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները

«Կառուցվածքային նյութերի տեխնոլոգիա», «Նյութագիտություն», «Մետաղահատ հաստոցներ, գործքներ և հարմարանքներ», «Գյուղմեքենաշինության տեխնոլոգիա», «Համափոխարինելիության հիմունքներ և տեխնիկական չափումներ», «Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում», «Կտրման տեսության հիմունքներ», «Մեքենաների հուսալիություն և նորոգում», «Նյութաբանություն և չափագիտություն», «Չափագիտություն», «Նյութագիտություն և ԿՆՏ», «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում», «Գիտական հետազոտության մեթոդաբանություն», «Գիտափորձերի պլանավորման տեսություն», «Փոշեմետալուրգիական գործընթացների տեսական հիմունքներ»,  «Նոր հեռանկարային մեքենաշինական նյութեր», «Տրիբոտեխնոլոգիա», «Մեքենամասերի վերականգնման նոր տեխնոլոգիաներ», «Մեքենամասերի որակի պարամետրերի մետրոլոգիական ապահովություն», «Մակերևութաամրացնող գործընթացներ և պատվածքներ»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-մասնաշենք, 212 սենյակ
Հեռ. (37412) 52 75 59, ներքին՝ 2-22, 2-21
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10