hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Գյուղատնտեսական մեքենաների ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝
Տոնապետյան Պարգև Արամայիսի

Գյուղատնտեսական մեքենաների ամբիոնը կազմավորվել է 1931 թ.` որպես մեքենագիտության ամբիոն: Ամբիոնի առաջին վարիչը պրոֆեսոր Ս.Ս. Սահակյանն էր, ով ղեկավարել է այն 1931-ից մինչև 1971 թ.:
Ամբիոնը Ս.Ս. Սահակյանի ղեկավարությամբ զբաղվել է տարբեր աշխարհագրական բարձրություններում տրակտորների հզորության վերականգնման և բարձրացման, գյուղատնտեսական մեքենաների անիվների օղագոտու և հողի փոխազդեցության, Հայաստանի քարքարոտ հողերի յուրացման հարցերով, ինչպես նաև «ԿՈՒՄՍ-100» մակնիշի քարհավաք մեքենայի նախագծմամբ, պատրաստմամբ, արտադրական փարձարկմամբ ու ներդրմամբ: Այն հետագայում անցել է պետական փորձարկումներ և լայն կիրառություն ստացել քարքարոտ հողերի յուրացման աշխատանքներում:
Ամբիոնում տարբեր տարիների աշխատել են դոցենտներ Լ.Մ. Մանսուրյանը, Մ.Ա. Սարգսյանը, Պ.Մ. Մելտոնյանը, Ս.Ա. Սահակյանը, Վ.Մ. Ատոմյանը, Կ.Հ. Հովհաննիսյանը և այլ փորձառու դասախոսներ:
1943-1944 թթ. գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի բազայի վրա կազմավորվում են մի շարք ինքնուրույն մասնագիտական ամբիոններ` Գյուղատնտեսական մեքենաների և էլեկտրիֆիկացիայի, Ավտոտրակտորների, Նորոգման և մետաղների տեխնոլոգիայի, որը հետագայում բաժանվեց երկու առանձին ամբիոնների` Մեքենաների նորոգման ու մետաղների տեխնոլոգիայի և Գյուղատնտեսական մեքենաների շահագործման:
1972-1977 թթ. ամբիոնի վարիչը եղել է պրոֆեսոր Խ.Ա. Խաչատրյանը, ով մեծ ավանդ ունի կադրերի պատրաստման և հայրենական գիտության զարգացման գործում:
1977-2008 թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Շ.Մ. Գրիգորյանը: Նրա հետազոտություններն ընդգրկում են ծխախոտագործության, խաղողագործության, պտղաբուծության և հողի մշակության (լեռնային երկրագործություն) մեքենայացման հարցերը:
2008 թ. առ այսօր ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Ա.Մ. Եսոյանը:
Ամբիոնը համալրված է ռուսական և արտասահմանյան արտադրության ժամանակակից տեխնիկայով: Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում լեռնային երկրագործության, խաղողագործության, ծխախոտագործության, հողի մշակության նոր տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների մշակման, գյուղատնտեսական հումքի վերամշակման, բերքահավաքի մեքենաների բանող օրգանների` կտրող ապարատների տեսական հիմունքների մշակման ուղղություններով: Ամբիոնն ակտիվ գործունեություն է ծավալել գիտամանկավարժական կադրերի պատրաստման, նրանց որակավորման բարձրացման, լաբորատորիաները նոր սարքավորումներով համալրելու, ուսումնամեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ: Ամբիոնի աշխատակիցներն ստացել են ավելի քան 100 հեղինակային վկայական, տպագրել 400-ից ավելի գիտական աշխատանք: Հիշատակման են արժանի հետևյալ դասագրքերն ու մենագրությունները. «Îñíîâû ðàçðàáîòêè ðîòàöèîííûõ ðåæóùèõ àïïàðàòîâ óáîðî÷íûõ ìàøèí»  (À.Ï. Òàðâåðäÿí), «Երկրագործական մեխանիկա» (Շ.Մ. Գրիգորյան, Ա.Ց. Խաչատրյան, Ռ.Ս. Մինասյան), «Բերքահավաքի մեքենաներ» (Մ.Ա. Սարգսյան), «Գյուղատնտեսության մեխանիզատորի տեղեկագիր» (Շ.Մ. Գրիգորյան, Պ.Մ. Մելտոնյան, Գ.Գ. Մուրադյան, Գ.Մ. Կարապետյան), «Մաթեմատիկական վիճակագրության տարրերը և գիտափորձի պլանավորման տեսություն» (Շ.Մ. Գրիգորյան, Ա.Պ. Թարվերդյան, Դ.Պ. Պետրոսյան), «Վարի ագրեգատի դինամիկատեխնոլոգիական կայունությունը հողի մեքենայական դեգրադացման կանխարգելումով» (Ա.Մ. Եսոյան), «Անտառային մեքենաներ և մեխանիզմներ» (Շ.Մ. Գրիգորյան, Ս.Վ. Հովհաննիսյան), «Մելիորատիվ մեքենաներ» (Ա.Հ. Մելքոնյան), «Հացահատիկահավաք կոմբայն» (Շ.Մ. Գրիգորյան, Ս.Վ. Ռաֆայելյան), «Ամբարձիչ փոխադրական մեքենաներ» (Ա.Մ.Եսոյան, Ս.Վ. Հովհաննիսյան, Մ.Ա.Ալավերդյան):
Հիմնադրման օրվանից ամբիոնում մեծ ուշադրություն է դարձվել գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործին: Գիտության հարյուրավոր դոկտորներ և թեկնածուներ արդյունավետ գործունեություն են ծավալել ոչ միայն հարազատ բուհում, այլև տարբեր կրթական և գիտահետազոտական հաստատություններում:
Ամբիոնը համագործակցում է երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի, ֆերմերային տնտեսությունների, Մոսկվայի, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի, Վլադիկավկազի, Վրաստանի ագրարային և ճարտարագիտական համալսարանների համապատասխան տեխնիկական ամբիոնների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Տոնապետյան Պարգև Արամայիսի - տ.գ.թ., դոցենտ

  1. Եսոյան Արամայիս Մյասնիկի - տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Հովհաննիսյան Սամվել Վարդանի - տ.գ.թ., դոցենտ
  3. Մելքոնյան Անահիտ Հայրիկի -տ.գ.թ., դոցենտ
  4. Ալավերդյան Մանվել Ավետիքի - տ.գ.թ., դոցենտ
  5. Մկրտչյան Հայկ Դերենիկի - տ.գ.թ., դոցենտ
  6. Մաթևոսյան Անի Անդրանիկի - ասիստենտ
  7. Գալֆայան Աշոտ Մարգարի - առաջատար մասնագետ
  8. Յավրոյան Լիլիա Արտաշի - 1-ին կարգի լաբորանտ
  9. Մարտիրոսյան Գոհար Պետրոսի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Մելիորատիվ մեքենաներ», «Մելիորատիվ և շինարարական մեքենաներ», «Գյուղատնտեսական և մելիորատիվ մեքենաներ», «Ամբարձիչ փոխադրական մեքենաներ», «Անտառահատ և ԱՓՄ», «Անտառային մեքենաներ և սարքավորումներ», «Երկրագործական մեխանիկա», «Անտառային մեքենաներ և մեխանիզմներ», «Գյուղատնտեսական մեքենաների փորձաքննություն և պարամետրերի գնահատում», «Գյուղատնտեսական և մելիորատիվ մեքենաների նախագծման հիմունքներ»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-մասնաշենք, 301 սենյակ
Հեռ. (37412) 56 17 73, ներքին՝ 2-60, 3-10
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Էթիկայի կանոնագրքի քննարկում

Ուսումը Կրակովի Յագիելլոնիան համալսարանում շարունակելու հնարավորություն

Հայտարարություն

ACE Armenia կազմակերպությունը հայտարարում է Work&Travel USA 2018 ծրագրի մեկնարկը, որը տալիս է հնարավորություն ուսանողներին իրենց ամառային արձակուրդներն անցկացնել ԱՄՆ-ում, ձեռքբերել միջմշակութային և աշխատանքային փորձառություն, առաջնորդական հմտություններ և ունենալ անմոռանալի հիշողություններ: Մասնակիցները հնարավորություն ունեն նաև մասնակցելու Վաշինգտոնի համալսարանի «Քաղաքացիական առաջնորդության դասընթացներին» ՝ ստանալով հավաստագիր: Տեղերը սահմանափակ են: Մանրամասներն՝ այստեղ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10