hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝
Եսոյան Արամայիս Մյասնիկի

Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոնը ստեղծվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ՝ Ավտոմոբիլների և տրակտորների ու Գյուղատնտեսական մեքենաների ամբիոնների միավորման արդյունքում: 

Տրակտորների և ավտոմոբիլների ամբիոնը հիմնադրման օրվանից գիտագործնական և գիտամանկավարժական ակտիվ գործունեություն է ծավալել: Ամբիոնի կողմից պաշտպանության են ներկայացվել 6 դոկտորական և 31 թեկնածուական ատենախոսություն, ինչպես նաև աշխատակիցների կողմից վերջին տարիների ընթացքում հրատարակվել են ավելի քան 300 գիտական հոդված, 4 մենագրություն, 80 ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` 7 ուսումնական ձեռնարկ, 4 դասագիրք, 80 մեթոդական ցուցում), ստացվել են 51 հեղինակային արտոնագրեր:

Ամբիոնում գիտահետազոտական աշ-խատանքները տարվում են երկու գերակա՝ լեռնային երկրագործություն-ում տրակտորային ագրեգատի դինա-միկական և տեխնոլոգիական բնու-թագրերի բարելավման և ավտո-տրանսպորտային միջոցների շահա-գործական հուսալիության բարձրաց-ման ուղղություններով: 
Ամբիոնը համագործակցում է Երևանի պետական ճարտարագիտական, Մոսկվայի ագրոճարտարագիտական, Թբիլիսիի, Կրասնոդարի և Ստավրոպոլի ագրարային համալսարանների,  նաև ՀՀ տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, Մետրոպոլիտենի, տարբեր մասնավոր ավտոտրանսպորտային ձեռնարկությունների, ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչության հետ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաների համատեղ կազմակերպման նպատակով:

Գյուղատնտեսական մեքենաների ամբիոնը կազմավորվել է 1931 թ., առաջին վարիչը պրոֆեսոր Ս.Ս. Սահակյանն էր: Այնուհետև ամբիոնը ղեկավարել են Խ.Ա. Խաչատրյանը, Շ.Մ. Գրիգորյանը, Ա.Մ. Եսոյանը, Պ. Ա. Տոնապետյանը: Ամբիոնը համալրված է ռուսական և արտասահմանյան արտադրության ժամանակակից տեխնիկայով: Ամբիոնում գիտահետա-զոտական աշխատանքներ են կատարվում լեռնային երկրագործության, խաղողագործության, ծխախոտագործության, հողի մշակության նոր տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների մշակման, գյուղա-տնտեսական հումքի վերամշակման, բերքահավաքի մեքենաների բանող օրգանների' կտրող ապարատների տեսական հիմունքների մշակման ուղղություններով: Ամբիոնն ակտիվ գործունեություն է ծավալել գիտամանկավարժական կադրերի պատրաստման, նրանց որակավորման բարձրացման, լաբորատորիաները նոր սարքավորումներով համալրելու, ուսումնամեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ: Ամբիոնի աշխատակիցներն ստացել են ավելի քան 100 հեղինակային վկայական, տպագրել 400-ից ավելի գիտական աշխատանք: 

Ամբիոնը համագործակցում է երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի, ֆերմերային տնտեսությունների, Մոսկվայի, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի, Վլադիկավկազի, Վրաստանի ագրարային և ճարտարագիտական համալսարանների համապատասխան տեխնիկական ամբիոնների հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Եսոյան Արամայիս Մյասնիկի - տ.գ.դ., պրոֆեսոր

  1. Բազիկյան Նորիկ Ավետիսի - տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Մանասարյան Գրիգորի Հենրիկի - տ.գ.դ., պրոֆեսոր
  3. Հովհաննիսյան Սամվել Վարդանի - տ.գ.թ., դոցենտ
  4. Հարությունյան Վաչիկ Սուրենի - տ. գ. թ., դոցենտ
  5. Մոսիկյան Կարապետ Հակոբի - տ.գ. թ., դոցենտ
  6. Բալայան Ռազմիկ Մակարի - տ. գ. թ., դոցենտ
  7. Մելքոնյան Անահիտ Հայրիկի -տ.գ.թ., դոցենտ
  8. Հովհաննիսյան Արամ Արսենի - տ. գ. թ., դոցենտ
  9. Տոնապետյան Պարգև Արամայիսի - տ.գ. թ., դոցենտ
  10. Վարդանյան Վարդան Ալեքսանի - տ.գ. թ., դոցենտ
  11. Սիմոնյան Արման Ռոբերտի - տ.գ. թ., դոցենտ
  12. Ալավերդյան Մանվել Ավետիքի - տ.գ.թ., դոցենտ
  13. Ջինյան Արթուր Մարտինի - տ.գ. թ., դոցենտ
  14. Մկրտչյան Հայկ Դերենիկի - տ.գ.թ., դոցենտ
  15. Սմոյան Մխիթար Գալուստի - ավագ դասախոս
  16. Սիրեկանյան Սամվել Ռաֆիկի - տ.գ. թ., դոցենտ
  17. Մելիքյան Վահան Զարմիկի - տ.գ.թ., դոցենտ
  18. Խաչատրյան Սարգիս Ռաֆայելի - տ.գ. թ., դոցենտ
  19. Բարսեղյան Մարինա Սերգեյի - տ.գ. թ., ասիստենտ
  20. Ռամազյան Վաչե Լիպարիտի - ասիստենտ
  21. Մաթևոսյան Անի Անդրանիկի - տ.գ.թ. ասիստենտ
  22. Ասատրյան Վոլոդյա Լյուդվիկի - ասիստենտ
  23. Պապինյան Մարգարիտա Գևորգի - 1-ին կարգի լաբորանտ
  24. Գալֆայան Աշոտ Մարգարի - մասնագետ
  25. Շաղոյան Վիկտորյա Աշոտի - մասնագետ
  26. Գրիգորյան Ալեքսան Հայկի - մասնագետ
  27. Պետրոսյան Սուրեն Արտավազդի - մասնագետ

Դասավանդվող առարկաները

«Տրակտորներ և ավտոմոբիլներ», «Վառելանյութեր և քսանյութեր», «Ավտոտրանսպորտային միջոցներ ԱԱՀ-ում», «Ավտոմոբիլային շարժիչ-ներ», «Ավտոմոբիլների տեխնիկական շահագործում», «Տրանսպորտային փոխադրումներ և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ ԱԱՀ-ում», «Ճանապարհային երթևեկության կազմակերպում և անվտանգություն», «Ավտոտրանսպորտային հոգեբանություն», «Ավտոմոբիլային ճանապարհ-ներ», «Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձագիտու-թյուն», «Տրանսպորտային գործընթացների կառավարման ավտոմատ համակարգեր», «Միասնական տրանսպորտային համակարգ և գյուղատնտեսական նշանակության մասնագիտացված շարժակազմ», «Ճանապարհային երթևեկության կառավարման տեխնիկական միջոցներ և համակարգեր», «Տրանսպորտային տեսակների համագոր-ծակցություն», «Ավտոտրակտորային շարժիչներ», «Տրանսպորտային համակարգերի և գործընթացների տեսություն», «Տրանսպորտային լոգիստիկայի հիմունքներ», «ԱՏՄ կառուցվածքային անվտանգություն», «Ավտոտրակտորների էլեկտրական սարքավորումներ», «Մելիորատիվ մեքենաներ», «Մելիորատիվ և շինարարական մեքենաներ», «Գյուղատնտեսական և մելիորատիվ մեքենաներ», «Ամբարձիչ փոխադրական մեքենաներ», «Անտառահատ և ԱՓՄ», «Անտառային մեքենաներ և սարքավորումներ», «Երկրագործական մեխանիկա», «Անտառային մեքենաներ և մեխանիզմներ», «Գյուղատնտեսական մեքենաների փորձաքննություն և պարամետրերի գնահատում», «Գյուղատնտեսական և մելիորատիվ մեքենաների նախագծման հիմունքներ», «Գյուղ. մեքենաների դինամ. և տեխնոլ. հատկանիշների բարելավման ուղղությունները», «Գյուղ.մեքենաների կառուցվածքային կատարելագործման հիմնական ուղղությունները», «Փոքրաչափ գյուղ. տեխնիկայի նախագծման հիմունքները», «Հողի մշակության ժամանակ էներգախնայող հողապաշտպան տեխնոլոգիաները և տեխ. միջոցները», «Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ տեխնոլոգիաները և տեխ. միջոցները»

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-մասնաշենք, 330 սենյակ
Հեռ. (37412)567979, ներքին՝ 2-71, 2-72
E-mail: 

 

Միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով

Միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով 

«Հայ-նորվեգական համագործակցություն բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» նախագծի շրջանակում սեպտեմբերի 25-ին եւ 26-ին ՀԱԱՀ-ի փոքր դահլիճում տեղի կունենա «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով միջազգային գիտաժողով։
Նախագծի ամփոփիչ հանդիպում-գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ
այստեղ։ Գիտաժողովի ժամանակացույցին կարելի է ծանոթանալ այստեղ։

...

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ 

ՀԱԱՀ-ի «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով:
Մասնակիցները կսովորեն՝
• Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
• Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
• Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
• Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:
Դասընթացները կկազմակերպվեն ս.թ. հոկտեմբերի 1-ից 30-ը՝ շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ-ի 2-րդ մասնաշենք, 509 սենյակ, Արմինե Մարտիրոսյանին: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ը:
Դասընթացներին ակտիվ մասնակցած ուսանողներին կտրվեն նաև վկայագրեր:

...

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանը (University of La Verne) առաջարկում է ամառային և ձմեռային կարճաժամկետ բիզնես դասընթացներ, որոնց մասնակցելու համար հնարավոր է դիմել կրթաթոշակի: Կրթաթոշակը կարող է ծածկել ծախսերի մինչև 70%-ը:
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 22-ն է: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել
հետևյալ հղումով: Դիմումին կից ուսանողները պետք է ներկայացնեն նաև CV և տեղեկանք համալսարանից:
(Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10