hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կենսագործունեության անվտանգության ամբիոն

Ամբիոնի վարիչ`
Հակոբյան Հովհաննես Թելմանի

Կենսագործունեության անվտանգության ամբիոնը կազմավորվել է 1991թ., որը ղեկավարել է պրոֆեսոր Վ.Վ. Համբարձումյանը: 1993թ.-ից մինչև 2001թ.  և 2001թ.-ից մինչև 2012թ. ամբիոնի վարիչներ են աշխատել համապատասխանաբար տ.գ.դ., պրոֆեսոր Հ.Մ. Սարգսյանը և տ.գ.թ., դոցենտ Հ.Թ. Հակոբյանը: 2012 թ-ից ամբիոնը ղեկավարել է դոցենտ Ա.Ա. Աղասարյանը, իսկ 2017 թվականից ամբիոնի վարիչ է նշանակվել տ.գ. դոկտոր Հ.Թ. Հակոբյանը:
Ամբիոնի լաբորատորիաները հագեցված են անհրաժեշտ սարքավորումներով ու դիդակտիկ նյութերով, որոնք հնարավորություն են տալիս անցկացնել լաբորատոր-գործնական պարապմունքներ բոլոր մասնագիտությունների գծով: Ամբիոնում իրականացվում են ուսումնամեթոդական, գիտահետազոտական աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ գիտական աշխատանքները կատարվում են հետևյալ ուղղություններով` ռա-դիոակտիվ աղտոտված հողերում գյուղատնտեսական արտադրու-թյան վարման տեխնոլոգիաների կատարելագործում, կերատեսակ-ների քիմիական կոնսերվացում և ծղոտի քիմիացում, հատիկային կերատեսակների մանրիչների կատարելագործում, տրանսպոր-տային էկոլոգիայի և երթևեկության անվտանգության բարձրացման մեթոդների մշակում, Էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման, և հանրապետությունում արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման մեթոդների կատարելագործում:
ՈՒսումնամեթոդական և գիտական աշխատանքների բնագավառում ամբիոնը համագործակցում է Արտակարգ իրավիճակների նախարա-րության, ԵՊՃՀ-ի կենսագործունեության անվտանգության ամբիոնի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ: Շրջանավարտների մեծ մասը հաջողությամբ աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում, ագրոպարենային համակարագի արտադրական ձեռնարկություններում և այլ բնագավառներում: 

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Հակոբյան Հովհաննես Թելմանի - տ.գ. դոկտոր, դոցենտ

  1. Աղասարյան Արմեն Արտյուշայի - տ.գ.թ., դոցենտ
  2. Մեժլումյան Ռոբերտ Ալեքսանդրի - տ.գ.թ., դոցենտ
  3. Մկրտչյան Արմեն Արամայիսի - տ.գ.թ., դոցենտ
  4. Արտեմյան Ռոբերտ Նորիկի - տ.գ.թ., դոցենտ
  5. Հովհաննիսյան Օֆելյա Հովհաննեսի - տ.գ.թ., դոցենտ
  6. Ալեյան Անդրանիկ Հովհաննեսի - տ.գ.թ., դոցենտ
  7. Խաչատրյան Լիանա Համլետի - տ.գ.թ., դոցենտ
  8. Հարությունյան Թերեզա Համլետի - տ.գ.թ., դոցենտ
  9. Մխիթարյան Մարինե Վաչիկի - տ.գ.թ., ասիստենտ
  10. Հայրապետյան Դանիել Թովմասի -տ.գ.թ., ասիստենտ
  11. Գալստյան Էդգար Ջանիկի - դասախոս
  12. Ղազարյան Արմեն Իվանի - դասախոս
  13. Քոչարյան Մհեր Դավթի - ասիստենտ
  14. Հայրապետյան Կարեն Արմենակի -ասիստենտ
  15. Մուրադյան Գայանե Սերյոժայի -1-ին կարգի լաբորանտ
  16. Նիկոյան Անահիտ Վոլոդյայի-2-րդ կարգի լաբորանտ
  17. Խաչատրյան Լիլիթ Հայկի - 2-րդ կարգի լաբորանտ

 Դասավանդվող առարկաները
«Կենսագործունեության անվտանգություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր», «Արտադրական սանիտարիա և աշխատանքի հիգիենա», «Փրկարարական տեխնիկա և մեքենաներ», «Արտադրական անվտանգություն», «Տարերային և տեխնածին աղետներ», «Էրգոնոմիկա և ճարտարագիտական հոգեբանություն», «Կենսագործունեության անվտանգության տեսական հիմունքներ», «Բժշկական օգնություն արտակարգ իրավիճակներում», «Տեխնածին ռիսկերի գնահատում»,  «Ռադիացիոն անվտանգություն», «Քիմիական անվտանգություն  և պաշտպանություն», «Ոլորտային անվտանգություն», «Անվտանգության ոլորտի հսկում և ստուգում», «Դժբախտ դեպքերի փորձաքննություն», «Տեխնածին համակարգեր և էկոլոգիական ռիսկերի վերլուծություն», «Շրջակա միջավայրի մոնիտորինգ և տեխնիկական միջոցներ», «Ինժեներատեխնիկական ապահովումն արտակարգ իրավիճակներում», «Հրդեհապայթյունային անվտանգություն», «Վթարային փրկարական աշխատանքների կազմակերպում», «Աշխատանքի պաշտպանության համակարգված ուսումնասիրությունների մեթոդական հիմունքներ»: 

pdf_logo

Ուումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-րդ մասնաշենք, 522 սենյակ
Հեռ. (37412) 52 96 15, ներքին՝ 2-53, 2-79

 

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Orange-Knowledge-Programme-in-the-Netherlands-2Նիդեռլանդների կառավարության կողմից տրամադրվող Orange Knowledge Programme (OKP) կոչվող կրթաթոշակային ծրագրի շնորհիվ Հայաստանի ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու Ջրային կրթության Դելֆտի համալսարանի 2020 թվականի մագիստրոսական ծրագրերին և կարճաժամկետ դասընթացներին:
Կարճաժամկետ դասընթացներին մասնակցելու համար կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով
հետևյալ հղմամբ: Մագիստրոսական ծրագրերի հայտադիմումների ընդունումն սկսվելու է ս.թ. հոկտեմբերի 15-ին, իսկ կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել անցնելով հետևյալ հղմամբ:
Ջրային կրթության Դելֆտի համալսարանի բոլոր կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք և ներբեռնելով ուղեցույցը

...

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն 

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է գիտաշխատողների համար նախատեսված Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի մրցույթ 2020 -2021 ուսումնական տարվա համար: Ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրում օտարերկրյա գիտնականներին՝ ԱՄՆ բուհերում մեկ ուսումնական տարվա ընթացքում հետբուհական դոկտորանտուրայի հետազոտություն անցկացնելու համար:
Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտը
այստեղ: Դիմելու վերջնաժամկետ՝ 2019 թվականի նոյեմբերի 8: 

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10