hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

xaxox2Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը` ինստիտուտն ուներ 13 գիտական բաժիններ իրենց լաբորատորիաներով, հանրապետության բնակլիմայական տարբեր գոտիներում 4 փորձարարական բազաներ, 2 հենակետ, 1 կայան, 1118 հեկտար հողային տարածությամբ, որտեղ գենոֆոնդի, ներկրված և սելեկցիոն նոր սորտերի կոլեկցիոն, մայրուտային այգիներ էին հիմնվել, գիտահետազոտական, այգիների մշակության աշխատանքների համակողմանի մեքենայացման, բույսերի պաշտպանության ժամանակակից համակարգերի մշակման լայն ծրագրեր էին իրականացվում: Հանրապետությունում «Ստորին Հրազդանի» և «Արզնի-Շամիրամ» ջրանցքների շինարարության կապակցությամբ, երբ խնդիր դրվեց իրացնելու Արարատյան դաշտի նախալեռնային գոտու դարերով անմշակ քարքարոտ հողերը, ինստիտուտի գիտաշխատողները գիտական լայն հետազոտությունների հիման վրա հողի իրացման, նախապատրաստման, խաղողի և պտղատու այգիների հիմնման և մշակության յուրահատուկ տեխնոլոգիաներ առաջադրեցին: Ինստիտուտի նախաձեռնությամբ 1970-80-ական թվականներին զգալի աշխատանքներ ծավալվեցին 25-300 թեքություն ունեցող լեռնալանջերը դարավանդավորման եղանակով բազմամյա տնկարկների տակ իրացնելու ուղղությամբ:
Տարեցտարի ընդլայնվում էր ինստիտուտի բաժինների հետազոտությունների ոլորտը հանրապետության տարբեր գոտիներում խաղողի և պտղատու տեսակների սորտաշրջանացման, գինու և պահածոների արդյունաբերության արտադրական մասնագիտացման, այգիների մշակության և վերամշակող ձեռնարկությունների արտադրական տեխնոլոգիաների կատարելագործման, աշխատանքների համալիր մեքենայացման մակարդակի բարձրացման, արտադրանքի ինքնարժեքն իջեցնելու ուղղությամբ: Ինստիտուտում զգալի աշխատանք կատարվեց խաղողի սելեկցիայի գոյություն ունեցող մեթոդների կատարելագործման ուղղությամբ, որոնք բարձր արդյունավետություն ապահովեցին: Ինստիտուտում գինու, կոնյակի և պտուղների վերամշակման տեխնոլոգիաների կատարելագործման, նոր արտադրա-տեսակներ ստեղծելու մի շարք մշակումներ, հայտնագործություններ արտոնագրվել, դրանց որոշ մասն արտոնագրվել է նաև արտերկրներում: Հատուկ ուշադրություն է դարձվել պտղատու տեսակները` ցածրաճ պատվաստակալների վրա մշակելուն, ստեղծվել են ցածրաճ պատվաստակալների կլոնային նոր ձևեր: Այդ ուղղությամբ ծավալված աշխատանքների հիման վրա ցածրաճ պատվաստակալների վրա աճեցված սորտերով հանրապետությունում հիմնվել են խնձորենու և տանձենու 5000 հեկտար ինտենսիվ այգիներ: Ինստիտուտի մանրէաբանության բաժնի կողմից գինու վերամշակման մնացորդից (դիրտից) սպիտակուցային սննդանյութ ստանալու տեխնոլոգիա է մշակվել անասնակերին ավելացնելու համար, որը ներդրվել է Արարատի գինեգործարանում, ինստիտուտի գիտափորձնական գինեգործարանում, ինչպես նաև Թեմրյուկի և Գյուրջիանիի գինեգործարաններում: Այդ արտադրության և սարքավորման արտոնագիրը 1985թ վաճառվել է Բուլղարիային: Ինստիտուտի պտուղների վերամշակման բաժնի հետազոտությունների հիման վրա պտուղների արևային չորացման համակարգ է ստեղծվել, որի միջոցով չորացման գործընթացը կրճատվում է 4-5 անգամ, ապահովելով բարձրորակ արտադրանքի ստացում:

Ինստիտուտի Մերձավանի փորձարարական բազայում ստեղծված խաղողի կոլեկցիոն այգում գենոֆոնդի սորտերի թիվը 1980-ական թվականներին կազմում էր 950, իսկ Իջևանի փորձարարական բազայում` 200: Ինստիտուտի փորձարարական բազաներում պտղատու տեսակների կոլեկցիոն այգիներում սորտերի թիվը հասցվել էր 5000-ի: Հանրապետության տարածքում ձմռան սառնամանիքներից, գարնանային, աշնանային ցրտահարություններից և կարկտահարու-թյուններից վնասված այգիներում խաղողի վազերը և պտղատու ծառերն արագորեն` 1-2 տարում (4-5 տարվա փոխարեն) վերականգնելու միջոցառումներ են մշակվել, որոնք լայն կիրառություն են գտել: Ինստիտուտի Նալբանդյանի փորձարարական բազայում տարեկան 200-250 հազար խաղողի բարձրորակ արմատակալ էր արտադրվում: Իջևանի փորձարարական բազայում տարեկան շուրջ 300 հազար խաղողի պատվաստված տնկանյութ էր արտադրվում հանրապետության հյուսիս-արևելյան գոտու համար, իսկ ավելցուկը վաճառվում էր հարևան հանրապետություններին:



 

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

Կրակովի Յագելոնյան համալսարանում դասավանդման փորձի ներկայացում

Աշխատանքի շուկայի վիճակագրության վերաբերյալ դասախոսություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10