hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ (127 սենյակ).
1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
2. Անձնագրի պատճեն
3. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերեն),
4. Մոտիվացիոն նամակ (անգլերեն),
5. Ակադեմիական տեղեկագիր (անգլերեն) կամ/և դիպլոմի պատճեն` ներդիրի հետ միասին
6. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն) բակալավրիատի ուսանողների համար կամ ղեկավարի կողմից վավերացված աշխատանքային պլան (անգլերեն) ասպիրանտների/հայցորդների համար:
7. Անգլերեն լեզվի իմացությունը (B2 մակարդակ) հաստատող փաստաթուղթ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. նոյեմբերի 1-ը:
Արևմտյան Ատտիկայի համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք համալսարանի պաշտոնական կայք:  
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը և անհրաժեշտ այլ փաստաթղթերը ներբեռնելու համար այցելեք այստեղ:  Ուշադրություն, առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի, միայն գարնանային կիսամյակի տարբեր դեպարտամենտների, տարբեր կուրսերի համար նախատեսված առարկայական ցանկերից:
Ուսանողին տրամադրվելու է ամսական 850 եվրո կրթաթոշակ և 275 եվրո` ճանապարհածախսը և ապահովագրությունը հոգալու համար:
Մրցույթի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀԱԱՀ-ի միջազգային կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ) Սաթիկ Ավագյանին ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար ):

 

Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում Ձեռնարկությունների ինկուբատորի տնօրենն է

Ձմեռային դպրոց Նիդեռլանդներում բակալավրի ուսանողների համար

Ձմեռային դպրոց Նիդեռլանդներում բակալավրի ուսանողների համար 

Եթե դուք սննդագիտության կամ իրավագիտության ուսանող եք և ցանկանում եք մասնակցել Նիդեռլանդների Վախենինգենի համալսարանում իրականացվող մեկշաբաթյա դասընթացին, որի ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալ սննդի մասին օրենսդրությանն ու և ոլորտը կարգավորող հարցերին, ապա դիմեք այս ձմեռային դպրոցին:
Այս ձմեռային դպրոցի եզակի առանձնահատկությունը ծրագրի բազմազանությունն է` դասախոսություններ, ինտերակտիվ սեմինարներ, դատավարություններ և այլն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ
այստեղ:
Դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 20-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կազմակերպության էլեկտրոնային փոստին foodlaw2020@gmail.com հասցեով:

...

Ինչպես գրել և տպագրել գիտահետազոտական աշխատանք

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10