hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 

dasaxosnerՀայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է դասախոսական կազմի հավաքագրում` հետևյալ առարկաները դասավանդելու նպատակով.

  • «Կենսագործունեության անվտանգություն»
  • «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր»

Պարտականություններ`

  • ուսումնական պլանով նախատեսված առարկաների դասավանդում,
  • դասախոսությունների, գործնական և լաբորատոր պարապմունքների, ուսումնական սեմինարների անցկացում,
  • մասնակցություն համալսարանական և արտասահմանյան գիտակազմակերպչական, գիտամեթոդական, փորձագիտական մարմինների աշխատանքներին,
  • խորհրդատվական գործունեություն,

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝

  • hամապատասխան բարձրագույն կրթության առկայություն (նվազագույնը մագիստրոսի կոչում, նախընտրությունը կտրվի գիտությունների թեկնածուի գիտական աստճան ունեցող թեկնածուներին),
  • դասավանդման/գիտահետազոտական աշխատանքներում փորձի առկայություն:

Դիմելու կարգը՝
Մեր թիմին միանալու համար կարող եք նկարով ինքնակենսագրականը (CV), մոտիվացիոն նամակը և գիտական աշխատանքների ցանկը ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ. հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով՝ ՀԱԱՀ ԴԱՍԱԽՈՍ-առարկայի անվանումը, օրինակ՝ ՀԱԱՀ ԴԱՍԱԽՈՍ- ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ:

 

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանը (University of La Verne) առաջարկում է ամառային և ձմեռային կարճաժամկետ բիզնես դասընթացներ, որոնց մասնակցելու համար հնարավոր է դիմել կրթաթոշակի: Կրթաթոշակը կարող է ծածկել ծախսերի մինչև 70%-ը:
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 22-ն է: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել
հետևյալ հղումով: Դիմումին կից ուսանողները պետք է ներկայացնեն նաև CV և տեղեկանք համալսարանից:
(Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

...

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Orange-Knowledge-Programme-in-the-Netherlands-2Նիդեռլանդների կառավարության կողմից տրամադրվող Orange Knowledge Programme (OKP) կոչվող կրթաթոշակային ծրագրի շնորհիվ Հայաստանի ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու Ջրային կրթության Դելֆտի համալսարանի 2020 թվականի մագիստրոսական ծրագրերին և կարճաժամկետ դասընթացներին:
Կարճաժամկետ դասընթացներին մասնակցելու համար կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով
հետևյալ հղմամբ: Մագիստրոսական ծրագրերի հայտադիմումների ընդունումն սկսվելու է ս.թ. հոկտեմբերի 15-ին, իսկ կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել անցնելով հետևյալ հղմամբ:
Ջրային կրթության Դելֆտի համալսարանի բոլոր կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք և ներբեռնելով ուղեցույցը

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10