hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:


Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք
ա) ընդունվել են
ԵՊՀ- Մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, ֆարմացիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների (քաղաքագիտություն, հանրային կառավարում), սոցիոլոգիայի (սոցիալական աշխատանք), փիլիսոփայության և հոգեբանության (հոգեբանություն), հայ բանասիրության, աշխարհագրություն և երկրաբանություն (միայն սերվիս բաժինը) և ժուռնալիստիկայի ֆակուլտետներ: 

ՀՊՏՀ- Ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետներ:
ՀԱՊՀ- Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի, էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտներ, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետներ, մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի միայն ավիացիոն և հրթիռային տեխնիկայի մասնագիտությամբ:
ՀԱԱՀ- Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում,
ե) առավելություն կտրվի առնվազն 2 միասնական քննություն հանձնած դիմորդներին։
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո՝ 2019թ. հուլիսի 15-ից օգոստոսի 1-ը ներառյալ, ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• Դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, ԲՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովից),
• անձնագրի պատճեն,
• 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
• միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
• միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
• ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի, ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ, կամ ԲՈՒՀ ընդունվելու մասին ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,
• ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
• տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն,
• հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:
Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.
1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն,
2. Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում,
3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:
Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10