hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրեր Հայաստանում

Նոյեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվեն Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը Հայաստանում:
Տեղեկատվական օրերի ընթացքում կհրապարակվեն ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2019թ. Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթում։

Երկօրյա միջոցառումների ընթացքում դիտարկվելու են Էրազմուս+ բարձրագույն կրթության և երիտասարդության համար նախատեսված միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր, ինչպես նաև երիտասարդական շարժունություն, երիտասարդության կարողությունների զարգացում) մանրամասները։
Հանդիպումների ընթացքում Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ը կծանոթացնի «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի կողմից հայ երիտասարդներին, պետական և հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ընձեռվող կրթական, վերապատրաստման, փորձի փոխանակման և պրակտիկայի հնարավորություններին։
Այս տարի Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը հրավիրել է Բելառուսից և Լեհաստանից խոսնակների, ովքեր երևանյան միջոցառման շրջանակներում կկիսեն իրենց ազգային փորձը Էրազմուս+ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Բելառուսի պետական համալսարանի միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռիտովը կներկայացնի Էրազմուս+ ակադեմիական շարժունության արդյունավետ կառավարման, Կարողությունների զարգացման ծրագրերի հայտերի մշակման իր փորձը: Լեհաստանի Էրազմուս+ ազգային գործակալության Բարձրագույն կրթության շարժունության բաժնի համակարգող Դոռոտա Ռիտվինսկան կներկայացնի այն կառավարման մեխանիզմներն ու ընտրության չափանիշները, որոնք կիրառվում են Միջազգային կրեդիտային շարժունության դրամաշնորհային առաջարկների գնահատման գործընթացում:
Աշխատանքային լեզուներն են անգլերենն ու հայերենը: Կտրամադրվի անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանություն: Ստորև ծանոթացեք միջոցառումների նախնական օրակարգին:
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Էրազմուս+ ծրագրի Տեղեկատվական օրերին։ Երևանում Էրազմուս+ Տեղեկատվական օրերին մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն միջոցառմանը։

Հանդիպման մասին առավել մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ :

Աղբյուրը՝ Հայաստանում Էրազմուս + ծրագրի ազգային գրասենյակի  կայքէջ:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10