hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ուշադրությու´ն 

Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում սովորելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարացվել է մինչև ս/թ նոյեմբերի 14-ը: Մրցույթին կարող են մասնակցել նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրոսները և ագրոբիզնեսի և շուկայաբանության ոլորտի ասպիրանտները:


Ուսման հնարավորություն Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում (Ավստրիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ 1 մագիստրոս և 2 ասպիրանտ։ Ուսանողներին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրատուրայի, ագրոնոմիական, օրգանական գյուղատնտեսության, ագրոբիզնեսի և շուկայաբանության ոլորտների ասպիրանտուրայի բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող ուսանողները (բացառությամբ ավարտական կուրսի): Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• Անձնագրի պատճեն
• Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք ստորաբաժնից)
• Դիմում հայտ (տրամադրելու է արտաքին կապերի դեպարտամենտը)
• Ակադեմիական տեղեկանք (անգլերենով) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր (առկայության դեպքում)
• Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
• Ինքնակենսագրություն( CV`Europass ձևաչափով, անգլերենով)
• Անգլերենի իմացությունը հաստատող վկայական (B2 մակարդակ)
• Ուսումնառության մասին պայմանագիր, հետազոտական աշխատանք (Learning agreement, նախնական տարբերակ)
• Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն):
Վերոնշյալ փաստաթղթերի ձևանմուշները կարելի է ներբեռնել այստեղից:
Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք հետևյալ հղմամբ , իսկ առարկաների ցանկին ծանոթանալու համար՝ http://short.boku.ac.at/int-in-boku-howtolookforcourses-en.html  և   https://online.boku.ac.at/BOKUonline/webnav.ini:
Վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ն անհրաժեշտ է հանձնել Արտաքին կապերի դեպարտամենտ, իսկ էլեկտրոնային տարբերակները (PDF ֆորմատով) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար :
Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, և ՀԱԱՀ-ում կկատարվի մասնակիցների նախնական ընտրություն: Նախնական ընտրությունից հետո ընդունող համալսարանի կողմից կկատարվի կրթաթոշակակիրների վերջնական ընտրություն: Մանրամասն տեղեկատվության համար դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ)՝ Սաթիկ Ավագյանին:

 

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին և 25-ին` ժամը 15:00-ին, ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը 1-ին մասնաշենքի մարզադահլիճում կանցկացնի սեղանի թենիսի մրցում՝ համալսարանի աշխատակիցների մասնակցությամբ:
Մրցման նպատակն է նպաստել աշխատակիցների առողջ ապրելակերպին, ինչպես նաև պատրաստվել առաջիկա միջբուհական դասախոսական ավանդական առաջնությանը:
Ցանկացողները կարող են դիմել Ֆիզիկական կուլտուրայի ամբիոն:

...

Ֆինասնական գրագիտության բաց դաս

Գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10