hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի` ՀԱԱՀ-ի և Մինհոյի համալսարանի միջև գործող միջհամալսարանական պայմանագրի շրջանակներում, Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (հնարավոր է նաև՝ պորտուգալերենին), կարող են ակտիվորեն ներգրավվել ընդունող համալսարանի ուսումնական գործընթացում և ձեռք բերել համապատասխան կրեդիտներ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ մասնակցության պայմաններին, լրացնել առցանց դիմում հայտը, ինչպես նաև ստորև նշված բոլոր փաստաթղթերը PDF ձևաչափով վերբեռնել հղմամբ.

Պահանջված փաստաթղթերը պարտադիր պետք է ներառեն դիմորդի անունը և ազգանունը։
«Դիմում հայտի ներկայացման ուղեցույցին» ծանոթացեք այստեղ
Մինհոյի համալսարանի վերաբերյալ տեղեկություններ կարող եք փնտրել հետևյալ հղմամբ՝ https://www.uminho.pt/EN/Pages/default.aspx, իսկ ակադեմիական առաջարկներին ծանոթանալու համար այցելեք՝ https://www.uminho.pt/EN/education/educational-offer/Pages/default.aspx 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի մարտի 31-ն է։

Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում։ ՀԱԱՀ-ն պատասխանատու է փաստաթղթերի վավերացման և գնահատման համար։
Ծրագիրը հոգում է ապահովագրության և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը՝ 820 եվրոյի սահմանում։ Ընտրված մասնակիցը կստանա նաև ամսական 800 եվրո՝ կեցության ծախսերի համար։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Զարուհի Մարգարյան) կամ գրել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել tovmasyan_lusine@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

...

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10