hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի պրոբլեմային լաբորատորիա

Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի պրոբլեմային լաբորատորիաՄշակովի բույսերի և դրանց վայրի ազգակիցների ու տեղածին (աբորիգեն) ներկայացուցիչների պահպանման և արդյունավետ օգտագործման նպա-տակով պրոֆեսոր Պ.Ա. Ղանդիլյանը, ոգեշնչված Վավիլովի, Գրոսսգեյմի, Թումանյանի և այլոց` դեռևս 1930-ական թվականներին սկսած հետազոտութ-յուններով, Հայկական գյուղա-տնտեսական ինստիտուտում 1981 թ. կազմակերպեց և մինչև իր կյանքի վերջը` 2001 թ., ղեկավարեց մշակովի բույսերի և դրանց վայրի ազգակիցների գենոֆոնդի ուսումնասիրման լաբորատորիան: Նա շատ արագ կարողացավ իր շուրջը համախմբել երիտասարդ մասնագետների (Ժ. Շաքարյան, Մ. Հարությունյան, Հ. Մարտիրոսյան, Մ. Հովհաննիսյան, Ա. Ավագյան, Ի. Ավագյան, Հ. Մաթևոսյան, Հ. Միրզոյան, Հ. Խաչատրյան, Լ. Մկրտչյան, Ռ. Մարտիրոսյան, Ա. Մելիքյան), որոնցից յուրաքանչյուրն ուսումնասիրում էր որոշակի բուսատեսակներ:

2001-2011թթ. լաբորատորիան ղեկավարել է գ.գ.դ., պրոֆեսոր Մ.Ա. Գյուլխասյանը, իսկ 2011թ-ից մինչև օրս՝ գ.գ.դ., պրոֆեսոր Ա.Շ.Մելիքյանը:

Յուրաքանչյուր տարի միասնական արշավախմբային այցելությունները Հայաստանի գրեթե բոլոր մարզերով, բնակատեղիներով, հսկայական նյութ հավաքեցին, որոնք հետագայում մանրակրկիտ լաբորատոր ուսումնասիրությունների էին ենթարկվում, ճշտվում էր հավաքված բույսերի կարգաբանական պատկանելիությունը, տարածման արեալը, կենսաբանական, բջջաբանական և մորֆոլոգիական ուսումնասիրության ենթարկվում, իսկ սերմերը երկարատև պահպանության դրվում, որը հետագայում տարածաշրջանում Բույսերի առաջին գենետիկական բանկի ստեղծման հիմքը դարձավ: Դրանցից շատերը, հատկապես` վայրի հացազգիները, հետագայում օգտագործվեցին սելեկցիայում:

Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի պրոբլեմային լաբորատորիաՆերկայումս լաբորատորիայի սերմային ex situ հավաքածույում (գենետիկական բանկ) կա մոտ 5500 նմուշ, որոնցից 2650-ը վայրի տեսակներ են, մնացածը` արտասահմանյան գիտական կենտրոններց ստացված և հայկական տեղական (աբորիգեն) սորտեր, սորտ պոպուլյացիաներ, լաբորատորիայում ստացված ամֆիդիպլոիդներ: Պահպանվում է նաև տարբեր բույսերի հերբարիումային 1436 թերթ:

Լաբորատորիայի գիտաշխատողների կողմից բուծվել և շրջանացվել են աշնանացան ցորենի «Ոսկեհասկ», գարու «Արարատի-7», ցորենաշորայի «Սիս-1», հաճարի «Արփի» և «Արևիկ», աշորայի «Սյունիք-1» սորտերը, որոնք շրջանացված են Հայաստանում: Պետական սորտափորձարկման են հանձնվել աշնանացան գարու «Մարինա», «Հայկ-1», «Հայկ-2», ցորենաշորայի «Սիս-2», սխտորի «Ձյունիկ», սոխի «Արմավիրի» սորտանմուշները: Այժմ շարունակվում են աշխատանքները մի շարք նոր հեռանկարային գծերի ստացման ուղղությամբ:

Լաբորատորիան սերտ գիտական կապեր է հաստատել միջազգային կազմակերպությունների [FAO, GIZ, IPGRI (Bioversity International), GEF, ICARDA, CIMMYT, Svalbard Global Seed Vault (Նորվեգիա), VIR, ինչպես նաև ՌԴ Նովոսիբիրսկի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտ, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան (ք. Նիտրա)] հետ, որոնց և տեղական տարբեր կառույցների ֆինանսավորմամբ հրատարակվում են գիտական ժողովածուներ, միջազգային համաժողովներում ներկայացվում են կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, կազմակերպվում արշավախմբային և այլ հետազոտություններ:

2017թ.-ից Նորվեգիայի Թրոմսոյի արկտիկական համալսարանի գիտնականների հետ համատեղ սկսվել են լաբորատորիայի հավաքածույում գտնվող ՄՎՑ-ների գենետիկական հետազոտությունները, սելեկցիոն աշխատանքներում դրանց հետագա օգտագործման նպատակահարմարությունը պարզելու համար:

Այժմ լաբորատորիայի աշխատանքների կենտրոնում շարունակում են մնալ մշակովի բույսերի (հացազգի, բանջարային, պտղահատապտղային, դեղաբույսեր, եթերայուղատու և համեմունքային բույսեր) և դրանց վայրի ազգակիցների պահպանման և արդյունավետ օգտագործման խնդիրները: Շարունակվում են դրանց տեսակային բազմազանության գենետիկական հիմքի ուսումնասիրությունները, սերմնային բանկի հարստացումը, տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծումը (EURISCO) և վայրի տեսակների գենոֆոնդի օգտագործմամբ նոր, արժեքավոր սորտերի բուծումը:

Լաբորատորիան նաև գիտական կադրերի պատրաստման դարբնոց է, որտեղ իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում պաշտպանվել են դոկտորական և բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ:

Այժմ լաբորատորիայում ակտիվ գիտական աշխատանքներ են տանում գ.գ.դ., պրոֆեսոր Ա. Մելիքյանը, որը նաև ԲԳՌ ճակնդեղի գծով համակարգողն է, առաջատար գիտաշխատող կ.գ.թ. Մ. Հարությունյանը, ավագ գիտաշխատող գ.գ.թ, դոցենտներ՝ Հ. Մարտիրոսյանը և Ս. Գրիգորյանը, գիտաշխատողներ` գ.գ.թ. Հ. Տերտերյանը, գ.գ.թ. Լ. Ավետիսյանը, գ.գ.թ. Ն. Գասպարյանը, Մ. Հովհաննիսյանը, Տ. Ալոյանը, Լ. Պետրոսյանը:

Գործում և պարբերաբար թարմացվում է լաբորատորիայի ֆեյսբուկյան կայք էջը՝ https://www.facebook.com/pgrlab.anau, ուր պարբերաբար ներկայացվում է լաբորատորիայի առօրյան:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-ին մասնաշենք, 210 սենյակ
Հեռ. +374 (12) 56 38 40

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10