hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Պեստիցիդների և բույսերի պաշտպանության հետազոտական կենտրոն


Հիմնադրվել է 1962թ. համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, գիտությունների վաստակավոր գործիչ Վ.Վ. Դովլաթյանի կողմից, ում շնորհիվ Հայաստանում սկիզբ է դրվել սինթետիկ օրգանական քիմիայի նոր ուղղությանը` բույսերի պաշտպանության նոր քիմիական միջոցների մշակմանը: Նրա ղեկավարությամբ լաբորատորիայում ստացված միացությունների շարքում հայտնաբերվել են նոր բարձր ակտիվությամբ օժտված հերբիցիդներ, ֆունգիցիդներ, աճախթանիչներ: Դրանցից մի շարք պեստիցիդներ` ֆենագոնը, կրոտիլինը, մեթազինը, սուլֆազինը, տրիսուրոնը, սուրամը, անտիգորը ներդրվել են գուղատնտեսության մեջ: Վ.Վ. Դովլաթյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 3 դոկտորական և 34 թեկնածուական ատենախոսություն:

2006թ-ից լաբորատորիան ղեկավարում է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս Ա.Փ. Ենգոյանը: Նա ոչ միայն շարունակում է լաբորատորիայի ավանդական հետազոտությունները, կապված ազոտ, ծծումբ և թթվածին պարունակող հետերոցիկլիկ համակարգերի ֆունկցիոնալացման հետ, այլ նաև ձեռնամուխ է եղել զարգացնել երկու նոր ուղղություններ.

  1. Երկու, երեք և չորս հետերոցիկլիկ օղակների համադրությամբ չկոնդենսված և կոնդենսված նոր համակարգերի սինթեզ, դրանց շարքերում երկու պեստիցիդային հատկություններով օժտված միացությունների հայտնաբերում: 
  2. Նպատակային սինթեզներ «Կանաչ քիմիայի» սկզբունքների հիման վրա, որը նախատեսում է պինդ ֆազում կամ ջրային լուծույթում բարձր ելքերով ընթացող ռեակցիաների մշակում, էներգակիրների և թափոնների նվազեցում, սինթեզվող նյութերի (պեստիցիդների) արագ քայքայում շրջակա միջավայրում և այլն:









Այս ուղղություններով լաբորատորիան արդեն հասել է հաջողությունների, նշված նոր համակարգերում ստացվել են միաժամանակ ֆունգիցիդային և աճակարգավորիչ բարձր ակտիվություններով օժտված տասնյակից ավելի պատրաստուկներ, որոնցից մի մասը անցնում է դաշտային փորձարկումներ: Վերջին 2006-2018 թթ. ընթացքում կատարված գիտահետազոտական ուսումնասիրությունների արդյունքներն ավելի քան 100 գիտական աշխատությունների ձևով հրատարակվել կամ զեկուցվել են միջազգային, հանրապետական ամսագրերում և միջազգային գիտաժողովներում, ստացվել են 4 արտոնագրեր:

Կենտրոնը նաև գիտական կադրերի պատրաստման դարբնոց է, որտեղ վերջին վեց տարվա ընթացքում իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում պաշտպանվել է 6 թեկնածուական ատենախոսություն: Այժմ կենտրոնում գիտական աշխատանքները իրականացվում են 3 քիմիական սինթեզների և 1 կենսաբանական ուսումնասիրությունների խմբերում, որոնցում ընդգրկված են առաջատար գիտաշխատողներ, քիմ.գիտ.թեկ. Է.Ն.Համբարձումյանը, Տ.Ա.Գոմկցյանը և Վ.Ա.Պիվազյանը, ավագ գիտաշխատողներ, քիմ.գիտ.թեկ. Է.Ա.Ղազարյանը, Ա.Ս.Որսկանյանը, Ա.Վ.Կարապետյանը և Ռ.Ս.Շաինովան, գիտաշխատողներ Ս.Վ.Հարությունյանը և Մ.Վ.Դովլաթյանը:

Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հանրապետական և միջազգային գիտական կենտրոնների հետ.

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրության կենտրոն, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, ՌԴ ԳԱ քիմիական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտ, ՌԴ ԳԱ Օրգանական քիմիայի ինստիտուտ, ԱՄՆ Կալիֆորնիայի Մոլեկուլային բժշկության ինստիտուտ, Լեհաստանի Քիմիական նյութերի կառավարման կենտրոն, Չեխական Հանրապետության Բռնո քաղաքի Մասարիկի համալսարան:

Միջազգային դրամաշնորհներ.

  • ES “COPERNICUS”-2” “Pesticides” (Contract No.ICA 2-2000-10002)
  • International Science and Technology Center, (Project A-370)
  • UNIDO “Cleaner Production”
  • UNIDO “Environmentally Sustainable Management of PCBs and Other POPs Waste, Technical Assistance for POPs in the Republic of Armenia”
  • “Armenian and UNEP Partnership Initiative for Sound Managment of Chemical and Implementation of SAICM in Armenia”
  • NATO “Science for peace”: “Inventory, Monitoring and Analysis of Obsolete Pesticides in Armenia for Environment Sound Disposal”
  • "Management of Chemical Substunces in the Republic of Armenia " EU (Poland)
  • UNIDO "Minamata Convention Mercury Inventory in the Republic of Armenia"
  • "Minamata Convention on Mercury․ Inventory of Mercury Emissions to the Environment in the Republic of Armenia" (UNIDO)
  • "Implementation of BAT and BEP for Reduction of UP-POPs Releases from Open Burning Sources" (UNIDO)

Լաբորատորիայի ղեկավար Ա.Փ.Ենգոյանը արտասահմանյան ութ գիտական ամսագրերի հրավիրված խմբագիր է:

ՀԱԱՀ հոգաբարձուների 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ պրոբլեմային լաբորատորիան վերանվանվել է պեստիցիդների սինթեզի և բույսերի պաշտպանության հետազոտական կենտրոն:

Հետադարձ կապ

ՀԱԱՀ, I մասնաշենք, 416 սենյակ
Հեռ. +374 (12) 567079
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Ուսումն Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն հատուկ կարիք ունեցող ուսանողների համար

Ուսումն Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն հատուկ կարիք ունեցող ուսանողների համար

Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Ալմերիա, Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: ՀԱԱՀ-ից Ալմերիայի համալսարանում ուսումը 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան 2 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի

...

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում Տուշայի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոնոմիական և Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների դասախոսները և վարչական աշխատակիցները:

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն 

2019թ. մարտի 21-ին, ժամը 12:30-ին ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի նիստերի փոքր դահլիճում (329) «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. միկրոէլեկտրոնիկայի արդի հիմնախնդիրները, մարտահրավերները և լուծումները» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մարտ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10