hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ծրագրի նկարագրություն: Եթե 20-35 տարեկան ես, ապրում ես Հայաստանում և ցանկանում ես հիմնել քո սեփական բիզնեսը գյուղատնտեսության բնագավառում, բայց չգիտես՝ որտեղից սկսել, այս ծրագիրը քեզ համար է:

«Վաղվա օրը կերտող ագրո-ձեռնարկատերերը» (Agripreneurs Creating Tomorrow) ծրագրի նպատակն է գործնական ուսուցում տրամադրել Հայաստանում բնակվող երիտասարդներին, որոնք ունեն բիզնես գաղափարներ գյուղատնտեսության, էկո և ագրոտուրիզմի, սննդի և գինեգործության ոլորտներում, բայց չունեն անհրաժեշտ հմտություններ, փորձառություն կամ գիտելիքներ: Ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, և, ուստի, մասնակցությունը ծրագրին ԱՆՎՃԱՐ է:

Ընտրված դիմորդները հնարավորություն կստանան մասնակցել յոթամսյա գործնական պարապմունքների և ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ իրենց ագրոբիզնեսը հիմնելու համար: Ծրագրի մասնակիցները պետք է ամեն շաբաթ մասնակցեն 1-2 պարտադիր դասընթացների և կատարեն հանձնարարությունները ծրագրի տևողության ընթացքում: Ծրագրի ավարտին մասնակիցները կունենան իրենց բիզնես պլանները՝ պատրաստ ներգրավելու ֆինանսավորում և հիմնելու ագրոբիզնես: Դիմումների սկիզբ: Հոկտեմբերի 11, 2017 Դիմումների վերջնաժամկետ: Նոյեմբերի 10, 2017 Դիմումների պատասխան և հարցազրույցի հրավեր: Նոյեմբերի 20, 2017 Ծրագրի տևողություն: Դեկտեմբեր 2017 - հունիս 2018 Ուսուցման հաճախականություն: Շաբաթական 1-2 պարտադիր դասընթացներ, այցելություններ գործող ագրոբիզնեսներ, ինչպես նաև ցանցաստեղծման հնարավորություն մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ուսուցման թեմաներ և հմտություններ: Բիզնեսի գաղափարների ստեղծում, գաղափարի գնահատում, իրավաբանական անձի գրանցում, հարկային օրենսդրություն, շուկայի ուսումնասիրություն, մարդկային ռեսուրսներ, ապրանքների մարքեթինգ, ֆինանսավորման հնարավորություններ, բիզնես պլանի կազմում:

Ուսուցման լեզու: Պարտադիր դասընթացները կլինեն հայերենով, որոշ լրացուցիչ դասընթացներ կարող են լինել նաև անգլերեն:

Ակնկալվող արդյունք: Ամբողջական բիզնես պլաններ՝ պատրաստ ներգրավելու ֆինանսավորում/ հիմնելու ագրոբիզնես, մասնակցության վկայական ծրագրի բարեհաջող ավարտի դեպքում:

Մասնակիցների թիվ: 30-35

Պահանջվող չափանիշներ: Հաջողակ թեկնածուն պետք է.

  • Լինի 20-35 տարեկան
  • Սահուն տիրապետի հայերենին (անգլերենի իմացություն պարտադիր չէ, բայց ցանկալի է)
  • Ունենա բիզնես գաղափարներ գյուղատնտեսության, էկոտուրիզմի/ագրոտուրիզմի, սննդի կամ գինեգործության բնագավառներում
  • Կարող և պատրաստակամ լինի մասնակցելու բոլոր պարտադիր դասընթացներին և ավարտելու հանձնարարությունները
  • Լինի նպատակասլաց, ուշադիր, պատասխանատու և խանդավառությամբ լի
  • Ցանկալի է լինի ուսանող կամ ունենա բարձրագույն կրթություն, նախընտրելի է բիզնեսի, տնտեսագիտության, գյուղատնտեսության, այգեգործության, հասարակական գիտությունների և նմանատիպ այլ ոլորտներում:

Դիմումների հասցե: https://goo.gl/forms/FzogLQUPzUtFRsA52  
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար :

Ծրագրի վերաբերյալ նորությունների և լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝ Agripreneurs Creating Tomorrow: https://www.facebook.com/actarmenia/

 

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար

Միջոցառման հրավեր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10