hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Վանաձորի մասնաճյուղ

Տնօրեն` գ.գ.դ., պրոֆեսոր Ա.Խ. Հակոբյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 25-ի № 976-Ն որոշմամբ, որը գործողության մեջ է դրվել 2005թ. սեպտեմբերի 1-ից ՀԱԱՀ ռեկտորի № 254/L հրամանով։ Նույն հրամանի երկրորդ կետով հաստատվել է մասնաճյուղի ժամանակավոր հաստիքացուցակը՝ 13 միավոր հաստիքով, իսկ № 532 հրամանով նորաստեղծ մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Ալեքսանդր Խաչատուրի Հակոբյանը: 2005-2006 ուսումնական տարում հեռակա ուսուցման համակարգում մասնաճյուղ է ընդունվել 68 ուսանող` 3 մասնագիտությունների գծով. Հաշվապահական հաշվառում և աուդիտ՝ 28, Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն՝ 19, Հողաշինարարություն և հողային կադաստր՝ 25։ Առաջին անգամ առաջին կուրսերի ուսումնական պարապմունքներն սկսվել են 2006թ. ապրիլի 3-ից: Մասնաճյուղը հեռակա ուսուցման համակարգում բակալավրիատի ծրագրով պատրաստում է բարձրագույն կրթությամբ կադրեր՝ հետեւյալ մասնագիտությունների գծով. 

  1. Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա
  2. Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա
  3. Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
  4. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում
  5. Կաթի և կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա
  6. Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ
  7. Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում
  8. Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)
  9. Հողաշինարարություն, հողային կադաստր

Տարեցտարի ավելացել են և՛ մասնագիտությունները, և՛ ուսանողների թվաքանակը: Ներկայումս հեռակա ուսուցման համակարգում «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ եւ սարքավորումներ», «Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում», «Հողաշինարարություն, հողային կադաստր» մասնագիտությունների գծով մասնաճյուղում բարձրագույն մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 400 ուսանող:





Մասնաճյուղն ունի բարեկարգ լաբորատոր-լսարանային պայմաններ, գործում են անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդի անվտանգության, գեոդեզիայի, գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների, ավտոմոբիլների և տրակտորների, մեքենաների մասերի, ֆիզիկայի և էլեկտրոտեխնիկայի, հողերի և ջրերի հետազոտությունների մասնագիտացված լաբորատորիաները, մասնագիտական գրականությամբ հարուստ գրադարանը, ընթերցասրահը, էլեկտրոնային գրադարանը, կոնֆերանս-դահլիճն ու մարզասրահ-խաղասենյակը:
Մասնաճյուղում դասավանդող 73 մասնագետից 50-ը ունեն գիտական կոչում և աստիճան, հեղինակ են դասագրքերի եւ բազմաթիվ գիտական աշխատանքների: Այստեղ դասավանդում են 10 դոկտոր-պրոֆեսոր, 39 գիտությունների թեկնածու և դոցենտ:





Ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար ստեղծված ժամանակակից մասնագիտացված լաբորատորիաները, ուսուցման տեխնիկական միջոցներով հագեցած լսարանները նպաստում են, որ ուսանողները ստանան անհրաժեշտ մասնագիտական եւ հումանիտար գիտելիքներ, կատարեն ուսումնալաբորատոր փորձեր:
Ուսումնական գործընթացի կազմակերպման անհրաժեշտ տարր են դարձել նաեւ մայր բուհից տեսակապի միջոցով անցկացվող հեռավար դասախոսությունները: Սմարթ լսարանները, ինտերակտիվ գրատախտակները համեմատաբար սեղմ ժամանակահատվածում ավելի խորությամբ եւ մատչելի մեթոդներով յուրացնել ուսումնական թեմաները: Դասասենյակները եւ լաբորատորիաները մշտապես համալրվում են արդիական տեխնիկական սարքավորումներով, նոր սերնդի ինտերակտիվ գրատախտակներով:





Մասնաճյուղի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկաներն անցկացնում են հանրապետության գործող համապատասխան մասնագիտական ձեռնարկություններում, ինչպես նաև մայր բուհի Սպիտակի ուսումնափորձնական տնտեսությունում, որտեղ 26,0 հա հողատարածքի վրա անձամբ մասնակցում են հողի նախացանքային մշակման, ցանքի, պարարտացման, հակամոլախոտային պատրաստուկների օգտագործման եւ բերքահավաքի աշխատանքներին:
Մասնաճյուղի կոնֆերանս-դահլիճում լայն հնարավորություններ են ստեղծված ուսանողների, ֆերմերների, ագրոոլորտի այլ մասնագետների համար, ովքեր մասնակցում են այստեղ անցկացվող արդեն պարբերական բնույթ ստացած գիտական կոնֆերանսներին եւ բազմաբնույթ միջոցառումներին:
Մասնաճյուղի տնօրինության մշտական ուշադրության կենտրոնում են ուսումնական բազայի հզորացման և կրթության որակի բարելավմանն ուղղված հիմնահարցերը: Բացառապես մասնաճյուղի արտաբյուջետային միջոցների հաշվին հիմնանորոգվել եւ շարունակաբար բարեկարգվում է ուսումնական բազան: Մասնաճյուղի տնօրինությունը նպատակաուղղված աշխատանքներ է տանում ուսումնական գործընթացի կայուն եւ պատշաճ կազմակերպման, ուսումնափորձնական տնտեսության կայացման, առաջավոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
Մասնաճյուղն արդյունավետ կերպով համագործակցում է Լոռու մարզպետարանի, մասնավորապես գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության եւ մարզի համայնքների հետ, կարողանում է օգնում գյուղական համայնքներին եւ ֆերմերներին՝ գյուղատնտեսության տարբեր ոլորտների մասնագետների պատրաստման գործում:
Այսօր մասնաճյուղի շրջանավարտներից շատերն իրենց մասնագիտությամբ աշխատում են ՀՀ հյուսիսային տարածաշրջանի համայնքներում եւ տարբեր կազմակերպություններում։

Հետադարձ կապ
ՀՀ, ք.Վանաձոր, Աբովյան 64
հեռ. (0322) 2-51-76, +37491 149412
Էլ.փոստ  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Մեկնարկեց երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը

Մեկնարկեց երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարում է ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ընդունելություն:

...

Մեկնարկեց 2016թ-ի 02-06-ը մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը

Մեկնարկեց 2016թ-ի 02-06-ը մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների փաստաթղթերի ընդունելություն՝

...

Կրթաթոշակ ասպիրանտական ծրագրի շրջանակում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 1 2

Գրանցվեք նորությունների համար

10