hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Սիսիանի մասնաճյուղ

Տնօրենի պաշտոնակատար`  
Տիգրան Վանդունց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 25-ի թիվ 976-Ն որոշմամբ: 2006թ.-ին մասնաճյուղին տրամադրվել է ուսումնական մասնաշենք: 2005-2006 ուստարում մասնաճյուղում հեռակա ուսուցման կրթաձևով կազմակերպվել է առաջին ընդունելությունը յոթ մասնագիտությունների գծով: Մասնաճյուղը մինչ օրս տվել է 391 շրջանավարտ, որոնցից շատերը տարածաշրջանի տարբեր կազմակերպություններում աշխատում են իրենց մասնագիտությամբ:

Ներկայումս մասնաճյուղում բակալավրիատի ծրագրով և հեռակա ուսուցման կրթաձևով իրականացվում է բարձրագույն կրթության կազմակերպում հետևյալ մասնագիտությունների գծով՝

    • Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա,
    • Կաթի և կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա
    • Հողաշինարարություն և հողային կադաստր,
    • Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա,
    • Հաշվապահական հաշվառում և հարկում / ըստ ոլորտի/,
    • Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն:

Նշյալ մասնագիտությունների գծով այժմ մասնաճյուղում բարձրագույն մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 190 ուսանող՝ ՀՀ տարբեր մարզերից: Ինչպես մայր բուհում, մասնաճյուղում նույնպես իրականացվում է ուսման վարձավճարի փոխհատուցում (զեղչ)`0 մի շարք տարակարգերով: 
Մասնաճյուղն ունի բարեկարգ լսարաններ, ագրոկենսաբանական, տեխնոլոգիական և բնագիտական ուսումնական լաբորատորիաներ, գեղարվեստական և մասնագիտական գրականությամբ հարուստ գրադարան: Տարիների ընթացքում մայր բուհի և մասնաճյուղի միջոցների հաշվին պարբերաբար թարմացվել, համալրվել են գրադարանային ֆոնդը և լաբորատորիաների նյութատեխնիկական բազան: Ուսումնական և լաբորատոր բազայի վերազինման և հզորացման, կրթության որակի բարելավմանն ուղղված հիմնահարցերը շարունակում են մնալ մասնաճյուղի տնօրինության ուշադրության կենտրոնում:

Sisian_branch1 Sisian_branch_22


Մասնաճյուղում գործում է ուսումնագիտական 2 կառուցվածքային ստորաբաժանում՝

1. Տնտեսագիտական, հումանիտար և հասարակագիտական առարկաների բաժին (վարիչ` Կ.Գ. Հունանյան),

2. Ագրոտեխնոլոգիական և բնագիտական առարկաների բաժին (վարիչ` Ա.Բ. Շողունց):

Մասնաճյուղում դասավանդող 50 մասնագետներից շուրջ 25-ը, ովքեր ունեն գիտական աստիճան և կոչում, հրավիրվում են մայր բուհից: Էլեկտրոնային գրատախտակով և ուսուցման տեխնիկական միջոցներով համալրված համակարգչային կաբինետը հնարավորություն է տալիս նաև տեսակապի միջոցով մայր բուհից կազմակերպել հեռավար դասախոսություններ:

Sisian_branch_8new

Հաշվի առնելով ուսանողների տեսական գիտելիքներն առավել առարկայական դարձնելու անհրաժեշտությունը և կարևորելով տվյալ ոլորտի գործատուների հետ գործընկերային հարաբերությունների հաստատումն ու պահպանումը՝ մասնաճյուղի տնօրինության նախաձեռնությամբ տարբեր կազմակերպությունների հետ կնքվում և վերակնքվում են համագործակցության պայմանագրեր, որոնց հիմնական նպատակը ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաների արդյունավետ կազմակերպումն է: Դեռևս 2016թ.-ի դեկտեմբերին համագործակցության հուշագիր է կնքվել ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի և ‹‹Ռազմավարական զարգացման գործակալություն›› հասարակական կազմակերպության միջև՝ վերջինիս կողմից իրականացվող ‹‹Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում›› ծրագրի շրջանակներում, որի նպատակն է մինչև 2020թ.-ը նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել շուկային միտված գործնական կրթությունը` անասնաբուժության, կաթի վերամշակման և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում: Համագործակցության շրջանակներում ՌԶԳ ՀԿ-ի կողմից հարստացվել է մասնաճյուղի լաբորատոր բազան, իրականացվել դասախոսների մասնագիտական վերապատրաստման մի շարք դասընթացներ:
Հիմնադրման օրվանից մինչև 2016թ. մասնաճյուղը ղեկավարել է տնտ.գ.թ., դոցենտ Արթուր Կոստանդյանը, 2017-2018թթ. մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար է եղել Հրանուշ Բաղդասարյանը, իսկ 2019թ.-ի փետրվարի 1-ից ՀԱԱՀ ռեկտոր Վարդան ՈՒռուտյանի հրամանով մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել տ.գ.թ., դոցենտ՝ Տիգրան Վանդունցը:

Հետադարձ կապ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Շիրվանզադե 7
Հեռ. (02832) 36-71, 094 323671
Էլ.փոստ՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10