hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կրթության որակի ապահովման գործում մեծ է միջհամալսարա-նական համագործակցության դերը. միայն այդ շփումների արդյունքում է հնարավոր անընդ-հատ հղկել, կատարելագործել և զարգացնել կրթահամակարգը: Դրան հասնելու համար չափա-զանց կարևոր է ուսանողների և դասախոսների շարժունակության ապահովումը: Ինչպես արդեն նշվեց, ագրարային համալսարանն արդեն երկար տարիներ համագործակցության ծրագրեր է իրականացնում ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք համալսարանների հետ: Սակայն այդ ծրագրերն առավել ծավալուն բնույթ են ստացել վերջին 3-4 տարիների ընթացքում, երբ ոչ միայն ագրարային համալսարանի ուսանողներն ու դասախոսներն են սովորում կամ վերապատրաստվում արտերկրի համալսարաններում, այլև շատ երկրների (Հունաստան, Ռուսաստանի Դաշնություն, Հոլանդիա, Բուլղարիա, Չեխիա, Լիտվա, Վրաստան և այլն) համալսարանների ուսանողներ ուսումը շարունակում են ՀԱԱՀ-ում:
Գերմանիայի Դաշնության, Իսպանիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի մի շարք համալսարանների հետ համագործակցության երկկողմանի պայմանագրեր են կնքվել համանուն, հարակից մասնագիտությունների գծով շնորհվող դիպլոմների փոխադարձ ճանաչման վերաբերյալ, ինչը պատասխանատու և ժամանակ ու ջանքեր պահանջող գործընթաց է: Սակայն կարելի է հավաստել, որ ագրարային համալսարանն արժանապատվորեն կկատարի իր պարտավորությունները:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանն այսօր նաև խոշոր գիտական ու խորհրդատվական կենտրոն է տարածաշրջանում: Այստեղ կենտրոնացած է ոլորտի գիտական ներուժի 90 %-ից ավելին: Համալսարանի գիտնա-կանների կողմից մշակված և արտադրությունում փորձարկված 40-ից ավելի մեքենաներ, սարքեր, տեխնոլոգիաներ ու նյութեր պատրաստ են գյուղատնտեսական և վերամշակող արտադրությունում ներդնելու համար: Ուշագրավ է, որ տարեցտարի ավելանում է գիտությամբ զբաղվող երիտասարդների թիվը: Այժմ համալսարանի 110-ից ավելի ասպիրանտներ, այդ թվում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից, հետազոտական աշխատանքներ են իրականացնում ագրարային գիտության ամենատարբեր ոլորտներում: Համալսարանն աստիճանաբար տարածաշրջանում ձեռք է բերում ճանաչված գիտական կենտրոնի համբավ:
Բուհն իրավամբ հետազոտական համալսարան դարձնելու ուղղությամբ արդեն կատարվել են որոշ քայլեր. տարիների ընթացքում համալսարանում կազմավորված 11 պրոբլեմային լաբորատորիաներից 2-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ ու համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ 2010թ. գարնանը վերակազմավորվեցին և համալսարանի կազմում որպես կառուց-վածքային ստորաբաժանումներ ստեղծվեցին գյուղատնտեսության մեքենայացման, էլեկտրիֆիկացման և ավտոմոբիլային փոխադրումների, պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտները: Առաջիկայում նմանատիպ ծրագրերը ծավալվելու են` ընդգրկելով ոլորտի բոլոր ճյուղերը:
ՀԱԱՀ-ն ապրում է կրթական և գիտական համակարգերի բարեփոխումների բուռն շրջան, որը լի է դժվարություններով, պահանջում է բազմաբնույթ խոչընդոտների հաղթահարում, ջանքերի լարում: Այստեղ գլխավորը ռեֆորմների ճիշտ ուղղություն ընտրելն է, ինչպես նաև բարեփոխումների իրականացման արդյունավետ եղանակներ կիրառելը: Այդ դեպքում միայն հնարավոր կլինի հասնել բաղձալի նպատակին. աշխարհի առաջատար համալսարանների շարքում գրավել ուրույն և արժանավոր տեղ: 85-ամյա համալսարանի կոլեկտիվի համար սա լոկ երազանք չէ, այլ իրական ծրագիր:

Արշալույս Թարվերդյան
Հայաստանի ազգային
ագրարային համալսարանի ռեկտոր



 

Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում Ձեռնարկությունների ինկուբատորի տնօրենն է

Ձմեռային դպրոց Նիդեռլանդներում բակալավրի ուսանողների համար

Ձմեռային դպրոց Նիդեռլանդներում բակալավրի ուսանողների համար 

Եթե դուք սննդագիտության կամ իրավագիտության ուսանող եք և ցանկանում եք մասնակցել Նիդեռլանդների Վախենինգենի համալսարանում իրականացվող մեկշաբաթյա դասընթացին, որի ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալ սննդի մասին օրենսդրությանն ու և ոլորտը կարգավորող հարցերին, ապա դիմեք այս ձմեռային դպրոցին:
Այս ձմեռային դպրոցի եզակի առանձնահատկությունը ծրագրի բազմազանությունն է` դասախոսություններ, ինտերակտիվ սեմինարներ, դատավարություններ և այլն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ
այստեղ:
Դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 20-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կազմակերպության էլեկտրոնային փոստին foodlaw2020@gmail.com հասցեով:

...

Ինչպես գրել և տպագրել գիտահետազոտական աշխատանք

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10