hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կրթական բարեփոխումների առա-ջին փուլը` անցումը երկաստիճան կրթահամակարգին, ինչպես հան-րապետության բոլոր պետական բուհերում, այնպես էլ ագրարային համալսարանում իրականացվեց սահուն և արդյունավետ: Այսօր ավարտված է նաև կրթական բարեփոխումների երկրորդ փուլը՝ ուսումնական գործընթացի կազ-մակերպման կրեդիտային համա-կարգի ներդրումը:
ՀՀ Կառավարության որոշմամբ կրեդիտային համակարգի ներդրումն ագրարային համալսարանում սկսվել է 2006 թ. սեպտեմբերի 1-ից: Այն (Երևանի պետական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարաններում ներդրված կրեդիտային համակարգերի հետ համատեղ) ճանաչվել է որպես փորձարարական, քանի որ արդեն իսկ 2000-ից համալսարանում գործում է հայ-ամերիկյան Ագրոբիզնեսի բարձրագույն դպրոցը, որտեղ ուսուցումը կազմակերպվում է կրեդիտային համակարգով:

Ակնհայտ է, որ կրթական բարեփոխումների իրականացման կարևորագույն նպատակը կրթության որակի ապահովումն ու բարձրակարգ, աշխատաշուկայում մրցունակ կադրերի պատրաստումն է: Հաշվի առնելով այդ հանգամանքը և այն, որ շուտով սկսվելու է բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացը, առաջնահերթ խնդիր դրվեց համալսարանում ձևավորել կրթության որակի ապահովման ու վերահսկման ներբուհական համակարգ և համապատասխան կառույց: 2009 թ. հուլիսին գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվեց և իր գործունեությունը սկսեց այդ կառույցը: Որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու համար անելիքները շատ են, պահանջվում է անցնել դժվարին ու երկար ճանապարհ:
Նախ` անհրաժեշտ է ձևավորել կրթության նկատմամբ նոր մոտեցում: Սա հավասարապես վերաբերում է և կրթության կազմակերպիչներին, և պրոֆե-սորադասախոսական կազմին, և ուսանողներին: Գիտնականը և մանկավարժը պետք է մտահոգ-ված լինեն սեփական գիտելիքների անընդհատ նորացմամբ, ամեն օր տեղեկատվական դաշտից վերցնեն ու յուրացնեն ոլորտին և իրենց գործունեությանն առնչվող նորն ու առաջավորը: Նրանք պետք է հոգատարությամբ, պատաս-խանատվությամբ և սրտացավությամբ կազմակերպեն ու իրականացնեն ուսումնական գործընթացի բոլոր տարրերն ու բաղադրիչները` ընդհուպ մինչև ուսանողի ավարտական ատեստավորումը:
Ուսանողը պետք է խորապես համոզված լինի, որ կրթական բոլոր աստիճաններում անարգել առաջընթացը և հետագայում աշխատաշուկայում մրցակցությանը դիմակայելը կախված են բացառապես խորը, բազմակողմանի ու ծավալուն գիտելիքներից: Ուսանողական նստարանին նստելու հենց առաջին օրվանից նա պետք է դրսևորի հետևողականություն, պատասխանատվություն և պահանջկոտություն:
Որակյալ կադրեր պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան պայմաններ և նյութատեխնիկական բազա, կահավորված կաբինետներ ու լաբորատորիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ և համակողմանի օգտագործման հնարավորություն, բարձրակարգ ուսումնափորձնական տնտեսություն-ներ, որտեղ հիմնականում ձևավորվում են ապագա մասնագետի կիրառական ու գործնական հմտությունները: Նշվածից նվազագույնն այսօր համալսարանում ապահովված է, սակայն լաբորատոր սարքավորումները մասնակի նորացման և փոփոխման կարիք ունեն: «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունում այժմ գերմանական «Հայնց ֆեհր» ընկերության հետ համատեղ կառուցվում է կաթի վերամշակման արտադրամաս, «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունում նախատեսվում է հիմնել բուսական ծագման մթերքի վերամշակման փոքր գործարան: Այդ ամենի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն հեշտացնել համալսարանի ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման գործընթացը:



 

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10